Տեղեկատվական նամակ Հուլիս 2014

ՀՅՈՒՐԵՐ

Հուլիսը չափազանց զբաղված ամիս էր ԱԼԲՀ-ի համար: Մեր հիմնադիրները եկան Հայաստան! Եվ ժամանման օրվանից նրանք ձգտում են ապաստանի բնակիչների կյանքն ավելի հետաքրքիր ու արդյունավետ դարձնել նոր ծրագրերի և նախաձեռնությունների միջոցով

  • Մեր հիմնադիրների թոռներն եկան կենտրոն և մասնակցեցին շատ աշխատանքների` այցելեցին գյուղ ու բաժանեցին հագուստ, կոշիկ, խաղալիքներ և այլ անհրաժեշտ պարագաներ: Նրանց ներկայությունը կենտրոնում մեծ ուրախություն սփռեց և նոր ուժ հաղորդեց մեր անձնակազմին,բնակիչներին և ծրագրի մասնակիցներին:
  • Բլբուլյանը Գերմանիայից մի քանի աջակիցներ բերեց, ովքեր սովորեցրեցին բնակիչներին ինչպես պատրաստել զարդեր: Նրանք այցելեցին երկրորդ անգամ և բերեցին շատ սնունդ: Նաև տիկնիկային ցուցահանդես կազմակերպեցին` պատմելով Աստվածաշնչյան պատմություններ, որը ապաստանի երեխաները շատ հավանեցին:
  • Արդեն երրորդ տարին է Fuller Center-ը Լեո և Սոնյա Մանուելյանների գլխավորությամբ այցելում են կենտրոն: Նրանց ողջունեցինք սառը ըմպելիքներով և մրգերով:
  • Շվեդիայից հյուրերն այցելեցին մեզ և հովանավորեցին ծերերի ճաշը:
  • Զեփյուռ Օհանեսյանն այցելեց իր քույրերի և ընկերների հետ և երեք անգամ հովանավորեցին ծերերի ճաշը: Նրանք մեծահոգաբար նվիրեցին հատուկ իր մեր տեղի եկեղեցու համար` արծաթե մեռոնաթափ:
  • Լուսինե Բալքջյանը` մեր վաղեմի հովանավորն իր քույրերի հետ այցելեց մեզ և հովանավորեց ծերերի ճաշը:

Մեր խորին շնորհակալությունը բոլոր նրանց, ովքեր այցելում են մեզ և տալիս դրամական միջոցներ ու այլ անհրաժեշտ իրեր: Մեր հյուրերը շատ դրական ազդեցություն են ունենում բնակիչների վրա. Նրանք դադարում են մտածել իրենց խնդիրների մասին և սիրված ու խնամքի ներքո են իրենց զգում:

ՄԱՅՐԱՏՈՒՆ

Շատ հպարտ ենք հայտնել, որ մի այլ բնակիչ հաջողությամբ լքեց մեր ապաստանը` ուրախ, տնտեսապես ավելի անկախ և ապահով: Նա Աշտարակից էր եկել, քաղաքապետարանից նրան արագ արձագանքման համար էին ուղղորդել 3 անչափահաս երեխաների հետ մեր ընտանեկան բռնության ծրագրի համար:  Մեկ ամիս հետո մենք տեփափոխեցինք նրան նոր տուն, գտանք հովանավոր և կարողացավ ստանալ աշխատանք: Այս բռնության ենթարկված բնակիչը օգտվեց այն ամենից ինչ-որ մենք առաջարկում էինք`  նոր հմտություններ ձեռք բերեց աշխատանքն ապահովելու համար, ստացավ կանոնավոր օգնություն և մեր ապաստանի աշխատակազմի և հոգեբանի աջակցությամբ բարձրացրեց իր ինքնագնահատականը և բարելավեց իր մտավոր առողջությունը: Ինչպես մեր բոլոր այլ բնակիչների հետ, մենք կշարունակենք օգնել նրան և երեխաներին և կապահովենք անհրաժեշտ ուղղորդում և աջակցություն մինչև որ նա լիովին անկախ և ֆինանսապես ազատ լինի:

 

ԱՊԱՍՏԱՆԻՑ ՀԵՏՈ

 

Հպարտ ենք հայտարարել, որ ԱԼԲՀ-ն միակ «ապաստանից հետո» ծրագիրն է Հայաստանում, որպես միակ ձև փոխադրելու բնակիչներին, ովքեր այլևս վտանգի մեջ չեն, բայց պատրաստ էլ չեն իրենք իրենցով ապրելու: Երկար ժամանակ է, ինչ մենք պատրաստվում և աշխատում ենք այս ծրագրի վրա: Կառուցել ենք մի քանի «ապաստանից հետո»  տներ և կահավորել ենք դրանք, և այժմ տեղավորել ենք մեր առաջին բնակչին այնտեղ:Ընտրել ենք մեր նախկին բնակիչներից մեկին, ով շատ պատասխանատու է, աշխատասեր և անում է ամեն ինչ իր երեխաների մասին հոգ տանելու համար: Մենք պատրաստվում ենք 6 ամիս փորձաշրջանով փորձել այս նոր ծրագիրը և բարելավել այն: Որպես  «ապաստանից հետո» ծրագրի մաս, ի հավելումն փոխադրվող բնակարանին, մենք կապահովենք հոգևոր և հոգեբանական աջակցություն ամբողջ ծրագրի ընթացքում և կշարունակենք տալ նրանց կրթական դասընթացներ: Հագուստի, կոշիկի և սննդի օգնություն նույնպես կտրամադրվի:

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

 

Օգնության խնդրանքները անապահով ընտանիքներից հուլիսին կրկնապատկվել էր: Մենք նաև ստացել էինք բազմաթիվ դիմում-խնդրանքներ:

Հարևան գյուղի անապահովները ստացել  են մանկական սնունդ: Այս ամիս մեր հիմնադրամը տրամադրել է հարսանեկան զգեստ, անվասայլակ, քայլակ և զուգարանակոնքեր տարբեր համայնքի անապահովներին:

Մենք շարունակում ենք օգնել սիրիահայերին, ովքեր գալիս են մեզ մոտ և աջակցություն խնդրում: Այս ամիս ուղարկել ենք ձմեռային հագուստի արկղեր Ղարաբաղի Բերձոր քաղաքի սիրիահայերի համար:

Նվիրած բժշկական իրերը, որ հավաքվում են ԱՄՆ-ում տրամադրվել է Արմավիրի մարզի 3 բժշկական կենտրոններին:

Մեր «Պնակ մը կերակուր», «Հովանավորիր ընտանիք» և «Սուրբ Գրքի ուսումնասիրություն» ծրագրերը  ամբողջ ուժով շարունակվում են այն նվիարտուների շնորհիվ, ովքեր օգնում են մեզ այն իրականություն դարձնել:

ՄԵՆՔ ՁԵՐ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԵՆՔ ԱՅՍ ԱՇԽԱՏԱՆՔՆ ԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ: ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵՔ ՁԵՐ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ԿԱՐԻՔԱՎՈՐՆԵՐԻՆ:

 

Խնդրում ենք կատարեք Ձեր նվիրատվությունը.

 

ALCF   P.O. Box 3595 Seal Beach California 90740USA   Ph # 562.598.8025

Fax # 562.598.7958  www.armenianlighthouse.org

E-mail:  armenianlighthouse@gmail.com