Տեղեկատվական նամակ Ապրիլ 2014
ՄԱՅՐԱՏՈՒՆ
Այս ամիսը լի էր ուրախ առիթներով և իրադարձություններով: Մենք նշեցինք Խեթումը՝ Զատիկի նախօրեն, այդ օրը մեր շահառուները հաճախեցին եկեղեցի, այնուհետև հավաքվեցին ճաշի սեղանի շուրջ, որը լի էր Զատիկի ճաշատեսակներով: Մեր՝ “Աստվածաշնչի ուսումնասիրության” դասերի ժամանակ Տեր Հայրը բացատրել է Զատիկի իրական բնույթը՝ սովորեցնելով նրանց կրոնական արժեքներ և ընդգծելով Զատիկի կարևորությունը մեր Քրիստոնեական կյանքում:
Ապրիլի մյուս տոնը Մայրերի օրն է ¥Հայաստանում¤: Դա համընկնում է Մարիամ Աստվածածնի ծննդյան օրվա հետ: Այս տոնը տոնելը շատ կարևոր է մեզ համար, քանի որ մեր ապաստանի բոլոր շահառուները կամ մայրեր են, կամ էլ շուտով կմայրանան:
Մեր նախկին շահառուներից մեկը այցելեց մեզ Ապրիլ ամսին, որպեսզի իր դստեր ծննդյան տոնը նշի մեզ հետ: Դա հրաշալի ապացույց է, որ մեր գործը գնահատվում է: Դա մեզ շատ է ուրախացնում:
Մեր աղջիկները շարունակում են իրենց մատնահարդարման, դիմահարդարման, կար ու ձևի և համակարգչային դասընթացները: Նրանք նաև աշխատում են ջերմոցում և մասնակցում են շրջակա միջավայրի բարեկարգման աշխատանքներին: Մենք մեծ կարևորություն ենք տալիս աշխատանքին և սերմանում ենք աշխատասիրություն նրանց մեջ, քանզի միայն ազնիվ աշխատանքով նրանք կարող են իրենց ապրուստը վաստակել, դառնալ անկախ և ոտքի կանգնել այս կյանքում:
Մեր նախկին շահառուները միշտ մեր ուշադրության կենտրոնում են: Նրանցից շատերը ստանում են ամսական դրամական և այլ օգնություն: Այս ամիս Զատիկի տոնի հետ կապված նրանք բոլորը ստացան նվերներ:
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
Բացի հիմնադրամի հիմնական առաքելությունից , մենք ունենք նաև այլ առաքելություններ, որն է՝ օգնել բոլոր կարիքավորներին: Ինչպես միշտ այս ամիս նույնպես մենք ստացել ենք օգնության շատ դիմումներ, տարբեր համայնքների կարիքավոր ընտանիքների շատ ցուցակներ, ովքեր ունեն հագուստի, կոշիկի և այլ անհրաժեշտ իրերի կարիք:
Հարևան գյուղերի առավել կարիքավոր ընտանիքներ ստանում են մանկական սնունդ:
Մենք շարունակում ենք օգնել յուրաքանչյուր նոր ներգաղթյալ Սիրիահայ ընտանիքի, ովքեր մեզ մոտ են գալիս օգնության խնդրանքով:
Մեր “Պնակ մը կերակուր”, “Հովանավորյալ ընտանիք”, “Աստվածաշնչի ուսումնասիրություն ” ծրագրերը շարունակվում են, քանի որ կան մարդիկ, ովքեր դրանք իրականություն են դարձնում: Շնորհակալ ենք բոլորիցդ:
ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մի ջրանցք կա, որը հոսում է մեր Հայաստանյան գրասենյակի դիմացով: Այն շատ աղտոտված էր և վտանգ էր ներկայացնում բոլորի առողջության համար: Մենք դիմեցինք համապատասխան մարդկանց և շուտով նրանք եկան և մաքրեցին այն: Շատ շնորհակալ ենք դրա համար:
Մենք շնորհակալ ենք Թոնի և Ռութ Մարգարյաններին, ովքեր գումար նվիրաբերեցին՝ ապաստանի համար միս գնելու համար¥մի ամբողջական կով¤: Միսը տեսակավորվել է և դրվել սառցարան, և երկար ժամանակ մենք միս կունենանք մեր բնակիչների և ծերերի համար:
Մենք շնորհակալ ենք Կառլա Պետրոսյանին, ով Ապրիլի 5-ին Կալիֆորնիայի իր գրասենյակում դրամահավաք կազմակերպեց, որի ընթացքում հավաքված գումարը կծառայի բարեգործական նպատակներով:Մենք անչափ շնորհակալ ենք, որ 40անիվանի կոնտեյները լցվեց նվիրաբերված ապրանքներով և նավով ուղևորվեց դեպի Հայաստան մեր պահեսի դիմացից, որը գտնվում է ԱՄՆ-ում, Սիգնալ Հիլլ-ում: Ի շնորհիվ Counterpart International USAID-ի փոխադրումը կատարվում է անվճար:
Առանց ձեր ներդրումների և նվիրաբերությունների ոչ միայն այսօր, այլ նաև տարիներ շարունակ մենք չէինք կարողանա իրագործել մեր ծրագրերը: Աստված օրհնի բոլորիդ: