Տեղեկատվական նամակ Մարտ 2014
ՄԱՅՐԱՏՈՒՆ
Մեր թեժ գծի համարը (անվճար զանգողի համար: 20-80), զանգում է ավելի հաճախ, քան երբևէ: Մենք փորձում ենք ընդունել այնքան շատ կին երեխաների հետ, որքան կարող ենք, քանի որ եղանակը դեռ շատ ցուրտ է, նրանք փոքր երեխաներ ունեն և մենք միակ ապաստանն ենք Հայաստանում, որ աջակցում և ապաստան է տալիս բռնության զոհ դարձած կանանց իրենց երեխաների հետ: Այս պահին բացի մարդաշատ սենյակներից սկսել ենք օգտագործել այլ տարածքներ ևս` տալիս ենք ապաստան իրենց անվտանգությունն ապահովելու համար: Կարիքից ելնելով, ներս ընդունելու համար, ստիպված փոխեցինք մեր կանոններն ու պայմանները, և դարձրեցինք այն ավելի ճկուն; նրանց համար, ովքեր գալիս են 3 և ավելի երեխաների հետ և նրանց համար, ում երեխաները 3 տարեկանից բարձր են: Նոր կանոնակարգ մշակեցինք և ընդունելուց հետո աշխատում ենք ապահովել անվտանգ փոխադրումը:
Այսօր մենք ունենք 19 մայրեր և 23 երեխաներ , ովքեր ապրում են մեր ապաստանում:Նրանց մեջ կան 4 նորածիններ: Փառք ենք տալիս Աստծուն մեզ օգնելու համար այսքան շատ մարդկանց մեկ հարկի տակ պահել և բոլորն առողջ են: Մենք երախտապարտ ենք բոլոր բժշկական կենտրոններին, որ մշտապես աշխատում են մեզ հետ, մեր գինեկոլոգին, ով հրաշալի հոգ է տանում մեր բնակիչների մասին և ատամնաբույժներին, ովքեր ամեն շաբաթ գալիս են: Շարունակում ենք համագործակցել Առաքելություն Հայաստանի հետ (կազմակերպություն փախստականների համար): Այս ամիս նրանք մեր կենտրոն ուղղորդեցին Իրանցի կնոջ իր նորածինի հետ: Նաև շարունակում ենք աշխատել Կարմիր Խաչի և Մարդու իրավունքների գրասենյակի հետ:
Մենք տարբեր հնարավորություններ ենք տալիս մեր ապաստանի բնակիչներին աշխատելու և գումար վաստակելու համար` օգնելով նրանց խնայել, ապաստանից դուրս իրենց հետագա անկախ և առողջ ապրուստի համար: Ապաստանը լքելուց հետո շարունակում ենք կապ պահել նրանց հետ և օգնել: Մեր բնակիչները շարունակում են աշխատել կենտրոնի տարածքի ջերմոցում և շուտով շատ լոլիկ և վարունգ կունենանք: Ամեն ինչ իրականություն է դառնում մեր հիմնադիրների շնորհիվ, ովքեր օր ու գիշեր աշխատում են այն իրականացնելու համար: Շնորհակալություն ենք հայտնում մեր հոգաբարձուների խորհրդի անդամներին, ովքեր միշտ մեր կողքին են: Մեր աշխատակազմը ջանասիրաբար աշխատում է` փորձելով անել ամեն ինչ, ինչպես նախատեսված է:
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
Օգնության համար անապահով ընտանիքների խնդրանքները բազմապատկվել էին մարտ ամսին; բազմաթիվ դիմում-խնդրանքեր, համայնքների կողմից ներկայացված բազմազավակ, անապահով ընտանիքների ցուցակներ, ովքեր հագուստի, կոշիկի, պայուսակների և այլ անհրաժեշտ իրերի կարիք ունեն: Մենք այս ամիս օգնություն տվեցինք հետևյալ համայնքներին; Տավուշի մարզի երկու համայնքների` Բաղանիս և Իջևան, որ սահմանակցում են Ադրբեջանին և շատ կարիքավոր են: Նաև օգնել ենք 150 ուսուցիչների, ովքեր այլևս չեն աշխատում և Արմավիրի եկեղեցական թեմի 100 անդամների: Հիմնադրամն անում է ամեն ինչ նրանց կարիքները հոգալու համար:Մենք շարունակում ենք օգնել յուրաքանչյուր նոր ներգաղթյալի (Սիրիացի ընտանիքի), ով գալիս է մեզ մոտ և օգնություն խնդրում: Տարբեր մարդկանց նվիրած բժշկական իրերը, որ հավաքվել էին ԱՄՆ-ում, տրամադրեցինք հիվանդանոցներին, որպեսզի անվճար բաժանեն գյուղացիներին: Մեր երախտագիտությունն ենք հայտնում հայաստանյան Tree Project-ին մեզ շատ ծառեր նվիրելու, ինչպես նաև տարածքը գեղեցկացնելու հարցում օգնելու համար: