Տեղեկատվական նամակ փետրվար 2014
ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այս ամիս մեր հիմնադիր Սեթա Ղազարյանը Փասադենայում պարգևատրվեց Վարդանանց Ասպետներ պատվոգրով՝ Հայաստանում բարեգործական գործունեություն իրականացնելու համար: Նա և իր ամուսին Զոհրաբը ամբողջ սրտով սիրում և ծառայում են Հայաստանում ապրող հայ ժողովրդին:
Փետրվարի 12-ին մեր տնօրեն Նաիրա Մուրադյանը հրավիրվել էր ՀՀ Սփյուռքի նախարարություն, որտեղ
նա մի զեկույց ներկայացրեց` սիրիահայերին տրամադրած մեր բարեգործական գործունեության վերաբերյալ:
Ահա որոշ մանրամասներ զեկույցից: 2012-ից մինչև 2014 թթ. մեր հիմնադրամը տրամադրել է.
- Խորհրդատվություն 1736 մարդկանց
- Հագուստ, կոշիկ, վերմակներ, սնունդ, խաղալիքներ, գրենական պիտույքներ, անվասայլակներ, քայլակներ և այլ անհրաժեշտ պարագաներ 141 ընտանիքի՝ ներառյալ Քաշաթաղ համայնքը (533 մարդ)
- Մի ընտանիք իր 4 երեխաների հետ ապաստան գտավ մեզ մոտ
- Մենք իրականացրեցինք 2 անվճար վիրահատություն
- Մենք օգնեցինք Պտղունք գյուղում բնակվող մի քանի ընտանիքների և այդ ընտանիքների կանայք մինչ այսօր մասնակցում են մատնահարդարի վերապատրաստման դասընթացների
- Երկու ընտանիք դարձավ մեր “Հովանավորիր Ընտանիք” ծրագրի անդամ և ստանում է ամսական նպաստ:
ՀՀ Սփյուռքի նախարարությունը գնահատեց մեր աշխատանքը, շնորհակալություն հայտնեց փախստական ընտանիքներին օգնելու համար և հետագա համագործակցության պատրաստակամություն հայտնեց:
ՀՈՒՅՍԻ ՃՐԱԳ
Մենք հպարտորեն շարունակում ենք մեր “Պնակ Մը Կերակուր” Ծրագիրը, որը շատ հայտնի է դարձել: Մեր ծերերից մեկը՝ Սվետա տատիկը, 2 շաբաթ չեկավ ճաշի, մենք անհանգստացանք և որոշեցինք այցելել նրան: Գտանք նրան սառած, քաղցած և գրեթե կաթվածահար վիճակում մի շինության մեջ ¥դա նրա տունն էր¤: Նա ուտելու ոչինչ չուներ և ոչ ոք չէր խնամում նրան: Մենք սկսեցինք նրան տաք ապուրներ, քաղցրավենիք, միրգ, հյութեր, պահածոներ, հագուստ և դեղորայք տանել և այստեղ մի հրեշտակ առաջարկեց վճարել նրա էլեկտրոէներգիայի վարձը, որպեսզի նա կարողանա ջեռուցել իր տունը: Այժմ՝ մեկ ամիս անց, նա արդեն ապաքինվում է և շուտով ի վիճակի կլինի մասնակցել մեր ճաշերին:
Այս ամիս մենք նաև տրամադրել ենք հարսանյաց զգեստներ ապագա հարսներին, ինչպես նաև քայլակներ, անվասայլակներ և զուգարանակոնքեր տարբեր գյուղերի բնակիչների: 50 անհատներ, ովքեր մեզ նամակ- խնդրանքներ են ուղարկել Հայաստանի տարբեր շրջաններից, ստացել են այն բոլոր պարագաները, որոնք խնդրել էին:
ՄԱՅՐԱՏՈՒՆ
Մեր ամենավերջին նախագիծը ընդարձակ ջերմոցն է, որը մեր կենտրոնի սեփականությունն է: Ջերմոցում մեր բնակիչները սովորում են մշակել և աճեցնել բանջարեղեն: Քանի որ մեր բնակիչներից շատերը գալիս են գյուղատնտեսական համայնքներից, հողագործությունը շատ կարևոր է նրանց ապրուստի համար, երբ նրանք լքեն ապաստանը: Մենք սովորեցնում ենք մենք բնակիչներին նոր հմտություններ և ապրուստ վաստակելու բազում ձևեր, որպեսզի նրանք ֆինանսական անկախություն կարողանան ձեռք բերել: Անցկացնում ենք նաև համակարգչային, կար ու ձևի, մատնահարդարման և խոհարարական դասընթացներ: Այս ամիս երկու նոր աղջիկներ են եկել մեր ապաստան: Մեկը հղի է և եկել է Միջազգային Կարմիր Խաչի միջոցով, մյուսը ՝բռնության զոհ է և անտուն և իր երեք ամսեկան երեխայի հետ է: Երկուսն էլ արդեն ապաստան ունեն և ապահով են:
Please make your heartfelt donation at the website |
www.armenianlighthouse.org
USA phone# 562-598-8025
|
Or send your checks to P.O.Box 3595, Seal Beach, Ca 90740
Our email address Armenianlighthouse@gmail.com
|