Տեղեկատվական նամակ Հունվար 2014
ՄԱՅՐԱՏՈՒՆ
Կյանքը շարունակվում է մեր կանանց ապաստանում` Մայրատանը: Թեժ գծի զանգերը չափազանց շատացել են: Հայաստանում շատ բռնություն կա հատկապես ծայրամասային մարզերում` աշխատանքի, կրթության բացակայության և աշխարհագրական դիրքի պատճառով: Այս ամիս երեք նոր բռնության զոհ դարձած աղջիկներ իրենց անմեղ երեխաների հետ ապաստան գտան մեզ մոտ: Մենք ունենք 15 աղջիկներ և 23 երեխաներ, ովքեր այժմ ապրում են մեր կենտրոնում: Նաև ապաստան ենք տվել մի կնոջ իր 6 տարեկան երեխայի հետ, ով եկել էր այստեղ հեռավոր գյուղից: Նրա ամուսինը մահացել էր և եկել էր Երևան աշխատանք փնտրելու, սակայն վիճակը վատացել էր: Բոլոր հեռուստատեսությունները նրա մասին հաղորդում պատրաստեցին և օգնություն խնդրեցին: Մեր հիմնադրամը նրանց փրկության հասավ` ոչ միայն սնունդ և հագուստ, այլև ապաստան: Մեր բնակիչներից մեկը, ով իր հղիության վերջին վեց ամիսը ապրել էր ապաստանի հանգիստ և խաղաղ միջավայրում, ծննդաբերեց առողջ երեխա հունվարի 6-ին, այդ իսկ պատճառով կոչեցինք նրան Քրիստիան:
Մայրատան ծրագրի նպատակն է ցույց տալ մեր բնակիչներին, որ երեխաներն ունեն իրավունք ապրելու և մայրությունը Աստվածաշնորհ պարգև է: Մենք կանք, որպեսզի օգնենք այս մայրերին մեծացնելու ուրախ և առողջ երեխաներ և տալ նրանց բոլոր հմտությունները, որպեսզի լավ կյանք ունենան: Մենք ծառայում ենք մեր նպատակին “թող ոչ մի երեխա չհայտնվի մանկատանը”: Բոլոր մեր բնակիչները պարտադիր մասնակցում են կար ու ձևի, խոհարարության, մանիկյուռ/պետիկյուռի և համակարգչային դասընթացներին: Այս ամիս մեր բնակիչները այցելեցին ռուսական թատրոն և հետո հիմնադրամի մեքենայով շրջեցին քաղաքով:
Սուրբ Գրքի ուսումնասիրություն Մենք շարունակում ենք մեր Սուրբ Գրքի ուսումնասիրության դասընթացները հայակական առաքելական եկեղեցու քահանայի առաջնորդությամբ: Տեր Պարթևը Ջրօրհնեքի արարողություն կատարեց և հեռուստատեսությունը նկարարահենց ու ծրագիր պատրաստեց, որը կարող եք դիտել հետևյալ հասցեով http://www.youtube.com/watch?v=620XzFwF1CU: Բոլոր մեր բնակիչները ինչպես նաև հարևան գյուղի բնակիչները մասնակցեցին արարողակարգին: Քահանան օրհնեց հացը և մենք տոնեցինք Քրիստոսի ծնունդն ու մկրտությունը: Շնորհակալություն Աստծուն իր օրհնությունների համար:
Օգնություն համայնքներին ԱԼԲՀ-ն շարունակում է օգնություն տալ գյուղերրի տարբեր համայնքներին, ինչպես նաև տարբեր անհատների, ովքեր ուղարկում են մեզ իրենց դիմում-խնդրանքները: Անապահով ընտանիքները ստանում են տոպրակներ լի հագուստով, կոշիկով և խաղալիքներով: Նրանք ստացել են նաև քայլակներ, ձեռնափայտեր և զուգարանակոնքեր իրենց ընտանիքի հաշմանդամ անդամների համար: «Պնակ մը կերակուր» և «Հովանավորիր ընտանիք» ծրագրերը ամբողջ թափով շարունակվում են ի շնորհիվ ձեր պես մարդկանց, ովքեր այն դարձնում են իրականություն:
Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում HIPP ընկերությանը մանկական կեր տրամադրելու համար, Կալիֆորնիայում հիմնադրված Բերքլիի Փարոս Հիմնադրամին կարիքավոր երեխաներին 300 զույգ նոր կոշիկ տրամադրելու համար “Share-a-Pair”-ի շրջանակներում , որը հիմնված է 100 ` 100 բարեկեցության ծրագրերի հիման վրա: Կամավոր ատամնաբույժներին, ովքեր ամեն ամիս գալիս են բուժելու մեր բնակիչներին և երեխաներին ատամնաբուժական սենյակում: Շնորհակալություն ենք հայտնում նաև բժ. Եվա Թորոսյանին բոլոր բնակիչների գինեկոլոգիական կարիքները հոգալու համար: Առանց ձեր ներդրումների և խրախուսանքների, ոչ միայն այսօր այլև ամբողջ տարիների ընթացքում մենք ի վիճակի չենք լինի իրականացնել մեր ծրագրերը: