Տեղեկատվական նամակներ նոյմբեր/դեկտեմբեր 2013
ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Մենք միշտ օգնում ենք կարիքավորներին և անապահովներին. մեր հիմնադրամը դարձել է հույսի աղբյուր կանանց, երեխաների, ծերերի և սոցիալապես անապահով ընտանիքիների համար, ովքեր պայքարում են ապրելու արժանապատիվ կյանքով: Անապահով ընտանիքների օգնության խնդրանքները նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին բազմապատկվել էին, բազմաթիվ օգնության դիմում-խնդրանքներ, համայնքների կողմից ներկայացված բազմազավակ ընտանիքների ցուցակներ,ովքեր հագուստի, կոշիկի, պայուսակի, խաղալիքի և այլ անհրաժեշտ իրերի կարիք ունեն: Մենք զարդարել էինք մեր կենտրոնը և կազմակերպել շատ տոներ, որի ընթացքում մեր տարբեր ծրագրի մասնակիցները ստացան սուրբ ծննդյան նվերներ:
2013-Ի ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԵՆՔ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ ԵՆՔ ՀԵՏԵՎՅԱԼ ԾՐԱԳՐԵՐԸ
«Պնակ մը կերակուր » ծրագիր – Յուրաքանչյուր չորեքշաբթի մեր մեքենան բերում է 32 ծեր տղամարդկանց և կանանց հարևան գյուղերից և բերում մեր կենտրոն, որտեղ նրանց կերակրում ենք տաք ուտեստներով և տալիս հագուստ ի շնորհիվ մեր հովանավորների:
«Սուրբ Գրքի ուսումնասիրություն» – Հարյուրավոր հավատացյալներ հարևան գյուղերից գալիս են լսելու Աստծու խոսքը տեղացի քահանայից:
«Հովանավորիր ընտանիք ծրագիր» Մեր ԱՄՆ-ի նվիրատուները աջակցում են հատուկ կարիքավոր ընտանիքների:
Պտղունքի մանկապարտեզի հովանավորություն
Մեր Թեժ Գիծը-Այն թույլ է տալիս վտանգի մեջ հայտնված կանանց, ովքեր կյանքի և մահու կռիվ են տալիս, կազմակերպությունից ստանալ անմիջական օգնություն:
Բժշկական Նվիրատվություններ- Այն, ինչ տրվել է մեզ մենք կիսում ենք բժշկական կենտրոնների և հիվանդանոցների հետ:
Օգնություն սիրիահայ փախստականներին և ընտանիքների հեռավոր վայրերից – Մեր դռները բաց են եղել: Մենք հագուստ և սնունդ ենք տալիս հայկական ընտանիքներին,ովքեր փախել են Սիրիայի պատերազմից և եկել Հայաստան համարյա թե ոչնչով: Նաև շարունակում ենք օգնություն տալ հեռավոր գյուղերից այն անհատներին և ընտանիքներին, ովքեր դիմում են մեզ օգնության խնդրանքով:
Անհրաժեշտ իրերի բաշխում – Մենք գնում ենք բոլոր մարզերը ներառյալ Արցախ բաժանելու մեր հիմնադրամից հագուստ, կոշիկներ, խաղալիքներ, քայլակներ, էլ. սայլակներ, զուգարանակոնքեր և կենցաղային իրեր ի շնորհիվ մեր աջակիցների մեծահոգության:
ՄԱՅՐԱՏՈՒՆ
Մայրատունն այն վայրն է, որտեղ նրանք ապրում են և մասնագիտություն սովորում, որը հետագայում կարող են օգտագործել իրենց ապրուստը վաստակելու համար: Չնայած ցուրտ եղանակին և տոներին մեր բոլոր աղջիկները պարտադիր մասնակցում են կար ու ձևի , խոհարարության, մանիկյուռ/ պետիկյուռի, համակարգչի և խոսակցական անգլերենի դասընթացներին:Մեր կամավոր գինեկոլոգն ու ատամնաբույժը շարունակում են մեզ պարբերաբար այցելել: Հոգեբանն աշխատում է աղջիկների և երեխաների հետ: Այն ինչին, որ մենք ձգտում ենք հասնել, դա անհատականության,օգտակարության ինքնագնահատականի զարգացումն է նրանց մեջ,և հասարակության ակտիվ անդամ դարձնելն է: Այս ամիս մեր բնակիչները ու երեխաները այցելեցին Կամերային Երաժշտական թատրոն և հետո հիմնադրամի մեքենայով շրջագայեցին քաղաքով: Մենք կազմակերպեցինք մեծ տոնակատարություն մեր բնակիչների համար` ավանդական հայկական նոր տարի շատ ուտելիքներով և նվերներով:
ԱԼԲՀ-Ն ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ ԲՈԼՈՐ ՄԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ, ԱՋԱԿԻՑՆԵՐԻՆ ԵՎ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԻՆ 2013-ԻՆ ԻՐԵՆՑ ԱՌԱՏԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ!!!!!
Մենք հավաքում ենք խնամքով օգտագործված և նոր` հագուստ, նոր կոշիկներ, խաղալիքներ և փոքր չափսի կահույք
Մեր աղոթքները տեղ հասան USAID-ը կտանի մեր կոնտեյները, այս անգամ երկու կոնտեյները մինչև մայիս, քանի որ նրանք փակում են այդ բաժինը
Խնդրում եմ տարածեք մեր մասին և օգնեք մեզ օգնել կարիքավորներին Հայաստանում:Մենք պետք է լցնենք կոնտեյներները մինչև մայիս:
Please make your heartfelt donation at the website |
USA phone#
562-598-8025
562-221-7231 cellOr send your checks to P.O. Box 3595, Seal Beach, Ca 90740
Our email address Armenianlighthouse@gmail.com