Տեղեկատվական նամակ Հուլիս 2013
ՄԱՅՐԱՏՈՒՆ
Եվս մեկ ապաստարանաբնակ հստակ քայլերով հրաժեշտ տվեց մեր կենտրոնին. Նա ետ էր ստացել իր երեխաների սերն ու հարգանքը և սկսել գնահատել կյանքի իմաստը: Այս պահերին է, երբ համեմատում ենք իրենց ներկան ու անցյալը և զգալի է դառնում այն մեծ աշխատանքը, որ տարվում է յուրաքանչյուր աղջկա հետ ապաստարանում: Մենք այստեղ հնարավորություն ենք տալիս մեր բոլոր աղջիկներին կրթվել, բարձրացնում ենք նրանց ինքնագնահատականն ու վստահությունը և հետո միայն կամաց-կամաց թողնում ենք ապաստարանից` դրսում իրենց կյանքը նոր էջից շարունակելու համար: Մայրատունը լքելուց հետո շարունակում ենք նրանց օգնություն ցուցաբերել այնքան ժամանակ, մինչ որ գտնեն իրենց տեղը հասարակությունում: Սա է մայրատան ծրագրի հիմնական առաքելությունը և ամեն անգամ այն լիարժեք է դառնում, երբ շահառուն է արժեվորում այս ամենն ու օգտվելով ընձեռված հնարավորությունից վերադասավորում է իր կյանքը:
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
Հուլիս ամսին առավել կարիքավոր ընտանիքների հայցերը շատացել էին. բազմաթիվ դիմում-խնդրանքներ, համայնքներից եկած բազմանդամ ընտանիքների ցուցակներ, ովքեր հագուստի, կոշիկի, պայուսակների և այլ անհրաժեշտ իրերի կարիք ունեին, այսպես այս ամիս մենք օգնեցինք հետևյալ համայնքներին.
Արարատի մարզի 3 համայնքների` Վեդի ` 23 ընտանիք, 120 հոգի, Վերին Արտաշատ ` 21 ընտանիք, 116 հոգի, Դարակերտ ` 100 ընտանիք, 382 հոգի
Մեր օգնությունն ենք կարողացել ցուցաբերել նաև Արմավիրի մարզի կարկուտից տուժված համայնքներին` Ջանֆիդա` 10 ընտանիք, 57 հոգի, Շենավան` 35 ընտանիք, 182 հոգի, Նոր Արմավիր 100 ընտանիք
Բացի գյուղերից ունեինք նաև Արմավիր մարզի 15 ծեր կարիքավոր վետերանների ցուցակ: Հիմնադրամն արեց ամեն ինչ նրանց գոհացնելու համար:
Մենք պարբերաբար օգնություն ենք տրամադրում նաև «Աստվածաշնչի ուսումնասիրության» և«Պնակ մը կերակուր» ծրագրի բոլոր մասնակիցներին:
Հարակից համայնքների անապահով ընտանիքները ստանում են մանկական կերեր:
Մենք շարունակում ենք օգնել ցանկացած նոր գաղթած սիրիահայ ընտանիքի, ովքեր դիմում են մեզ և հայցում մեր աջակցությունը:
Տարբեր անհատների նվիրաբերած բժշկական ապրանքները, որ հավաքվում են ԱՄՆ-ում մենք նվիրաբերեցինք Մուսալեռի և Պտղունքի բժշկական կենտրոններին, որպեսզի բաժանվի գյուղացիներին:
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
Մենք շարունակում ենք դասընթացները մեր շահառուների համար: Սրանք ներառում են համակարգչային դասընթացներ, մանիկյուռ, պետիկյուռ և կար ու ձև: Ուրախ ենք, որ մեր բնակիչներից շատերը ապաստարանը լքելուց հետո կարողանում են վաստակել իրենց ապրուստը` օգտագործելով այս հմտությունները: Իրենց գործունեությունն են շարունակում նաև մեր կամավոր ատամնաբույժներն ու գինեկոլոգը: Մեր աղջիկներից երկուսը օգնում են ատամնաբույժներին` պատրաստվում են դառնալ ատամնաբույժների օգնական: Նաև պարբերաբար ունենում ենք հյուրեր, ովքեր իրենց գիտելիքներով ցանկանում են կիսվել մեր բնակիչների հետ: Ամսվա սկզբում հյուրընկալել էինք Նոր Արմավիրից աղջիկների, ովքեր մեր երեխաներին պարի, երգի կարճ դասեր տվեցին, և մի փոքր պատմեցին մեր երկրի աշխարհագրական տվյալների մասին:
Ցավալի է, բայց այժմ մենք դադարեցրել ենք խնամքով օգտագործված հագուստի հավաքումը ` UAF- ի առաքման ծախսի պատճառով: Խնդրում ենք մինչև հաջորդ գրառումը չբերել օգտագործված հագուստ մեր պահեստներ:
Սակայն մենք կվերցնենք նոր հագուստ և նոր իրեր` անհատական արկղերով միացյալ առաքմամբ ուղարկելու համար: Խնդրում ենք Ձեր օգնությունը. $40 կառաքի 40 զույգ կոշիկ կամ ամենաքիչը 50 կտոր հագուստեղեն: Սա կօգնի մեզ աջակցելու ապաստարանի կանանց և նրանց երեխաներին և հովանավորյալ ընտանիքներին իրենց կարիքները հոգալու համար:
Հիմնադրամը ձեր աջակցության կարիքն ունի: Օգնե′ք մեզ աջակցել բռնության զոհ դարձած մայրերին և երեխաներին: |
մեր հասցեն`USA phone# 562-598-8025
Կամ ուղարկեք ձեր չեկերը` P.O.Box 3595, Seal Beach, Ca 90740
հեռ. ՀՀ– ում: 091-327834: 098-570181
Էլ.հասցե`Armenianlighthouse@gmail.com