Տեղեկատվական նամակ Հունիս 2013

ՀՅՈՒՐԵՐ

«Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամը իր գործունեությունն է իրականացնում արդեն  շուրջ 3 տարի և մեր հաջողության գաղտնիքը այն մեծ սերն ու հարգանքն է, որ ողջ հիմնադրամով սփռված է , ինչպես նաև կարգ ու կանոնը հաստատված խորհրդի անդամների կողմից: Գնալով  Հայաստանում հասարակության ուշադրությունն ու հետաքրքրությունը մեր գործի նկատմամբ մեծանում է, քանի որ մենք անմիջապես կապ ունենք  բռնության զոհ դարձած կանանց և երեխաների հետ, ովքեր եկել են մեր ապաստարան տարբեր դժբախտ ճակատագրերով, նրանցից յուրաքանչյուրը հույս ու հավատի ներշնչանքով է մեր հիմնադրամում: Բոլոր այն մարդիկ, ովքեր քիչ թե շատ լսել են մեր մասին ոչ  մի հնարավորություն բաց չեն թողնում այցելելու մեզ և մի փոքրիկ ներդրում ունենալու մեր գործին: Մենք միշտ պատրաստ ենք ընդունելու նրանց, քանի որ մեր աջակիցների շնորհիվ է , որ կենտրոնը կարողանում է շարունակել իր գործունեությունը: Մեր հովանավորների և Աստծու օրհնությամբ է, որ մենք կարողանում ենք իրականացնել մեր բոլոր ծրագրերը:

  • Ալբերտ Բոյաջյանը ԱՄՆ-ից իր խոստումը կատարեց Հուլիսին, 250 կգ. Ալյուր ամեն ամիս: Մեր երախտագիտությունն ենք հայտնում Ալբերտին, Աստված օրհնի
  • Սարմենը և իր կինը, թարմացրեցին բոլոր մեր համակարգիչները Մեր շնորհակալությունն ենք հայտնում Սարմեն Բողոսյանին և իր կնոջը`Թալարին, ովքեր ապրում են Երևանում, մեր բոլոր համակարգիչները նորոգելու համար
  • Միհրան Մամուզյան` ԱՄՆ-ից, մեր նվիրյալ ընկերը կրկին այցելեց մեզ
  • Կարլա Բեդրոսյան Անգլիայից `հոգաբարձուների խորհրդի անդամ, հիմնադրամի իրավաբան, իր ընտանիքի անդամների հետ այցելելել էր մեր հիմնադրամ: Կարլան մասնակցում է նաև “Հովանավորիր ընտանիք” ծրագրին և իր ընտանիքներից մեկը հենց եկել էր Կարլային այցելության և իր խորին երախտագիտությունը հայտնելու:

 

 

 

Արդյունավետ և օգտակար են մեր դասընթացները, որոնք շարունակվում են և էլ ավելի մեծ հետաքրքրություն  ներկայացնում  բնակիչների և երիտասարդ կանանց համար: Շարունակվում են խոհարարության, կար ու ձևի, մանիկյուռ և պեդիկյուռի, համակարգչի դասընթացները: Երեխաների հետ ամեն օր աշխատում է մեր հոգեբանը, նրանք ունեն իրենց սահմանված ժամերը խաղի, դասի, լողավազանում լողալու համար:

Իրենց գործունեությունն են շարունակում նաև մեր կամավոր ատամնաբույժները, գինեկոլոգը, որոնց մեր հիմնադրամը իր խորին շնորհակալությունն է հայտնում:

 Շաբաթը մեկ անգամ տեղի են ունենում  «Պնակ մը Կերակուր» և «Աստվածաշնչի ուսումնասիրության»  ծրագրերը: «Պնակ մը կերակուր» ծրագիրը իրականացնելու համար մենք հովանավորների աջակցության կարիքն ունենք, նվիրաբերեք  $100 և այն կկերակրի 32 ծերերի: Խնդրոմ ենք օգնեք մեզ շարունակել այս ծրագիրը:

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-ի բարերարների նվիրատվությունների շնորհիվ մենք ստացանք մի մեծ կոնտեյներ (ձեր հագուստի և խաղալիքների նվիրատվությունները ): Այս ամենը մենք պատրաստվում ենք նվիրել Հայաստանյան գյուղերի անապահով ընտանիքներին և այն անհատներին, ովքեր դիմում-խնդրանքներով են հղում մեզ` հագուստ, կոշիկ, խաղալիքներ, հարսանեկան զգեստներ, հիգիենիկ պարագաներ, մանկական կեր և այլ պիտանի իրեր:

Այս ամիս հիմնադրամը  սայլակ,քայլակ և զուգարանակոնք է տրամադրել անապահով ընտանիքի հաշմանդամներին:

Ցավալի է, բայց  այժմ մենք դադարեցրել ենք խնամքով օգտագործված հագուստի հավաքումը ` տեղափոխման ծախսի պատճառով:  Խնդրում ենք մինչև հաջորդ գրառումը չբերել հագուստ մեր պահեստներ:  Եթե կա որևէ մեկը, ով կկարողանա մեզ օգնել` կոնտեյները ուղարկելու իբրև բարեգործություն, խնդրում ենք կապ հաստատել  մեզ հետ:

Հիմնադրամը ձեր աջակցության կարիքն ունի: Օգնե′ք մեզ աջակցել բռնության զոհ դարձած մայրերին և երեխաներին: www.armenianlighthouse.orgմեր հասցեն`USA  phone# 562-598-8025  Կամ ուղարկեք ձեր չեկերը` P.O.Box 3595, Seal Beach, Ca 90740հեռ. ՀՀում: 091-327834: 098-570181Էլ.հասցե`Armenianlighthouse@gmail.com