Տեղեկատվական նամակ Ապրիլ 2013
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այս ամիս մեր հիմնադիրները և հոգաբարձուների անդամները կազմակերպել էին 5 հաջողված հավաքներ ԱՄՆ-ում: Հայաստանյան գրասենյակի տնօրենը նույնպես եկել էր մասնակցելու հավաքներին, ինչպես նաև խոսելու ԱԼԲՀ-ի կողմից աղքատներին տրամադրվող օգնության մասին և այն մասին, թե ինչպես ենք մենք պահում ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց որոշ ժամանակ մեզ մոտ:
Հավաքների նպատակը ոչ միայն բավարար միջոցներ հավաքելն էր մեր ապաստարանի գործունեության և մյուս մարդասիրական ծրագրերը ամբողջ Հայաստանով իրականացնելու համար, այլև հանրության ուշադրությունը սևեռել հասարակության անապահով խավի վրա, ինչպես նաև տեղեկացնել սփյուռքին հիմնադրամում ապրող բռնության զոհ կանանց և իրենց երեխաների մասին, ովքեր նրանց աջակցության կարիքն ունեն: Ներքևում իրադարձությունների ցուցակն է և մի քանի նկարներ մեր հովանավորների և հյուրերի հետ:
- Ապրիլի 20-ին, 2013թ. Ֆրեդերիկ և Օլգա Գրիգորյանների բնակավայրում /Լաս Վեգաս, Նևադա/
- Ապրիլի 27-ին, 2013 թ. Ասպետ և Արաքս Դավիդյանների բնակավայրում /Գլենդել, Կալիֆորնիա/
- Ապրիլի 28-ին, 2013 թ. Ղազարյանների սրահում /Կալիֆորնիա/
- Մայիսի 2-ին ,2013թ. Գևորգ Անտոնյան սրահում / Գլենդել/
- Մայիսի 5-ին ,2013թ. եկեղեցում տեղի ունեցավ համերգ /Գլենդել, Կալիֆորնիա/
ՀՈՒՅՍԻ ՃՐԱԳ
Այս ամիս ԱԼԲՀ-ն կարողացավ օգնել «Ընտանիք և համայնք» ԲՀԿ-ի 13 երեխաների և Արագածոտն մարզի առավել կարիքավոր 22 երեխաներին:Ինչպես նաև օգնություն տրամադրվեց «Զապել» ԲՀԿ-ի կողմից ներկայացված 100 սոցիալապես անապահով ընտանիքների: Նրանք ստացան հիմնադրամի կողմից հագուստով, կոշկեղենով, խաղալիքներով, պայուսակներով և այլ անհրաժեշտ պարագաներով պատրաստված պարկեր:
Մենք հպարտ ենք շարունակելու մեր «Պնակ մը Կերակուր» ծրագիրը և «Աստվածաշնչի ուսումնասիրության» դասընթացները, որոնք շատ հայտնի են դարձել: Այս և բոլոր ծրագրերը իրականացվում են հովանավորների նվիրատվությունների շնորհիվ և նրանց շնորհիվ է, որ հիմնադրամը կարողանում է շարունակել իր աշխատանքը: Հիմնադրամում շարունակվում են համակարգչային ծրագրերի, խոհարարության, կար ու ձևի, մանիկյուռ և պեդիկյուռի դասընթացները:
ՄԱՅՐԱՏՈՒՆ
Մայրատանն այս ամիս ապաստարան են գտել 12 մայրեր և 18 երեխաներ: Այժմ մեր ապաստարանի մի քանի մայրեր արդեն աշխատում են և կարողանում գումարը հավաքել, որպեսզի ապաստարանը լքելուց հետո որոշ ժամանակ գումարային խնդիրներ չունենան: Բոլոր աշխատանքները տարվում են նրան, որ կարողանում ենք ոչ միայն նրանց կենցաղն ապահովել, այլև պատրաստում ենք նրանց հետագա կյանքը դասավորելուն:
ԿԱՄԱՎՈՐՆԵՐ
Օր օրի հիմնադրամի աշխատանքի նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է և գնալով շատանում են այն կամավորների քանակը, ովքեր աջակցում են մեր հիմնադրամին: Այսպիսով իրենց գործունեությունն են շարունակում մեր կամավոր բժիշկ-գինեկոլոգն ու ատամնաբույժը` հսկողության տակ պահելով և անհրաժեշտ բուժում նշանակելով մեր շահառուներին: Վերջերս նաև մեզ այցելում է մեկ այլ կամավոր հոգեբան:
Մեր երախտագիտությունն ենք հայտնում “Natali Pharm” ընկերությանը “HIPP” մանկական կեր տրամադրելու համար: Մանկական կերը տրամադրվում է ոչ միայն մեր ապաստարանի երեխաներին այլև հարևան գյուղի բնակիչներին: Այս անգամ նվիրատվությունը կատարվեց հենց իրենց` “HIPP”-ի անձնակազմի կողմից:
Հատկանշական է, որ մեր հիմնադրամ USAID-ի այցելությունից հետո տեղի է ունեցել քարտեզագրում, որտեղ մեր հիմնադրամը իր ուրույն տեղն է զբաղեցրել և միակն է, որ տրամադրում է ոչ միայն ապաստարան, այլև մարդասիրական օգնություն ապաստարանաբնակներին և համայնքի բնակիչներին:
Հիմնադրամը ձեր աջակցության կարիքն ունի: Օգնե′ք մեզ աջակցել բռնության զոհ դարձած մայրերին և երեխաներին: | www.armenianlighthouse.org
մեր հասցեն`USA phone# 562-598-8025 Warehouse:1825 Redondo ave Signal Hill, CA 90755
|
Կամ ուղարկեք ձեր չեկերը` P.O.Box 3595, Seal Beach, Ca 90740
հեռ. ՀՀ- ում: 091-327834: 098-570181 Էլ.հասցե`Armenianlighthouse@gmail.com
|