Տեղեկատվական նամակ Սեպտեմբեր 2017

ՀՅՈՒՐԵՐ  ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
Տարվա այս ժամանակահատվածում ԱԼԲՀ-ն լի է հյուրերով: Մարդիկ աշխարհի տարբեր կողմերից գալիս են տեսնելու և շրջելու մեր կենտրոնով: Նրանք հեռանում են կենտրոնից տպավորված՝ հաճելի մթնոլորտով և այն գործունեությամբ, որ հիմնադրամը անում է:
  • Fuller Center-ի խմբի 10 անդամներ զբոսավար՝ Գոհարի գլխավորությամբ այցելեցին մեր կենտրոն: Նրանք շրջեցին կենտրոնով և շատ հարցեր ուղղեցին: Նրանց շշմեցրել էր մեր գործունեությունը և հուզվել էին մեր բնակիչներին տեսնելով: Նրանց համար պատրաստել էինք քաղցրավենիքի և մրգի սեղան:
  • Մեզ այցելեցին  նաև Հրաչ Ջաբուրյանը, Սեթա և Վարուժան-Համայակ Մեսրոպյանները, Վահագ և Սեթա Մեսրոպյանները։
    Վերջին անգամ նրանք այցելել էին մեր կենտրոն տարիներ առաջ։ Նրանց բոլոր զգացմունքներն ու հույզերը հաճելիորեն բազմապատկվեցին՝ տեսնելով, թե ինչքան շատ ծրագրեր են ավելացել և ինչքան շատ երևույթներ են դրականորեն փոխվել։
    Յուրաքանչյուր հյուրի այցելություն մեզ դրական լիցքեր է պարգևում և յուրաքանչյուր նվիրատվություն, շատ կարևոր է մեր հիմնադրամի համար․ Ձեր օգնությամբ մենք կարողանում ենք աջակցել ավելի ու ավելի շատ մարդկանց։
  •  Լա Կանյադայի և  Պասադենայի ավագ դպրոցի աշակերտները և նրանց մայրիկները Ալտա Դենայում համալրեցին իրենց ուժերը և փաթեթավորեցին 140 տուփ։ 
    Շնորհակալ ենք Չաթոյաններին տարածաշրջանում տարածք տրամադրելու, հավաքման և փաթեթավորման համար։

 

 

ԱԼԲՀ-ն  իր «Հույսի Ճրագ» ծրագրի շրջանակներում շարունակում է այցելել  Հայաստանի տարբեր գյուղեր: Այս անգամ հերթը հասավ Լոռու մարզի երկու գյուղերին: Անցանք երկուսուկես ժամ այնտեղ հասնելու համար:  Ծաղկաբերի և Կաթնաջուրի գյուղացիները սպասում էին մեզ: Յուրաքանչյուր գյուղում  110 ընտանիք օգնություն ստացավ (միասին 220 ընտանիք):

 

 

ՄԱՅՐԱՏՈՒՆ
 
Ապաստանի բնակիչները  զբաղված են ոչ միայն իրենց  մասնագիտական դասերով, այլև  նրանցից ոմանք աշխատում են գյուղի մոտակայքում:
Նրանք, ովքեր այժմ աշխատում են, կարող են ինքնուրույն ապրել, բայց դեռ ունեն մեր վերահսկողության կարիքը, պատրաստվում են տեղափոխվել Post Shelter-ի մասնաշենքեր, որպեսզի տեղ ազատեն նորեկների համար:
Շարունակում ենք տոնել ծննդյան տարեդարձներ:
Նախքան խնջույքը փոքրիկ բնակիչները զվարճանում են՝  ներկելով  իրենց  երեսները մուլտֆիլմի հերոսների տեսքով :

Սեմինար անցկացրեցինք «Կանանց ներգրավվածությունը ՏԻՄ-ում» թեմայով:
Սեմինարը անցկացրեց Արևաշատի գյուղապետ Սուսաննա Գևորգյանը և իր անձնակազմը:
Մեր բնակիչները և անձնակազմը նույնպես մասնակցեցին՝ ակտիվորեն հարցուփորձ անելով այն հիմախնդիրների մասին, որոնք նրանց առավել շատ էին հետաքրքրում:
Տեր Պարթևը պատարագ մատուցեց մեր սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցում: Բոլոր բնակիչները, «Պնակ մը կերակուր» ծրագրի մասնակիցները և հարևան համայնքների բնակիչները ներկա էին: Պատարագի մասնակիցները հաղորդություն ստացան:

 

 

Մենք Ձեր օգնության կարիքն ունենք այս աշխատանքըկատարելու համարխնդրում ենք կիսվել Ձեր օրհնություններով կարիքավորների հետ: 

Մենք բաց ապաստան ենք, խնդրում ենք այցելել մեր կենտրոն:
Արե’ք  Ձեր նվիրատվությունները այնտեղ, որտեղ կարևոր է և կատարե’ք փոփոխություն մեր բնակիչների կյանքում:

 
ALCF  P.O. Box 3595 Seal Beach, California 90740 USA Ph # 562.598.8025

Armenia ph# 374-93-32-78-34, 374-43-500-503

Address in Armenia: Armavir Marz, Ptghunk Village, Vartanatz 1

www.armenianlighthouse.org   E-mail: armenianlighthouse@gmail.com