Տեղեկատվական նամակ Հունիս 2017

ՄԱՅՐԱՏՈՒՆ
 
Ամիսը սկսեցինք շատ ուրախ իրադարձությամբ: Տոնեցինք հունիսի 1–ը՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը:  Մեր կենտրոնում կազմակերպել էինք շատ հետաքրքրի խաղեր և մրցույթներ, այնուհետև նվերներ տվեցինք մեր երեխաներին: Երեխաները շատ ուրախացան և վայելեցին  իրենց օրը:
 

 

Մայրատունը լի է մայրերով և երեխաներով: Նրանք բոլորը տարբեր տեսակի ընտանեկան բռնության զոհեր են: Մեր թիմը անում է լավագույնս նրանց խնդիրներին լուծում տալու համար: Բնակիչները  շարունակում են իրենց կար ու ձևի,  համակարգչի, անգլերենի, մանիկյուռ/պեդիկյուռի, վարսահարդարման, խոհարարական դասերը  և ջերմոցի  աշխատանքները: 
Բնակիչներից ոմանք աշխատում են գյուղի մոտակայքում, վաստակում են գումար և շուտով  նրանք կտեղափոխվեն  Post shelter-ի մասնաշենքերից մեկը, որտեղ  ծրագրի շրջանակներում ապրում են 6 կանայք: Նրանք բավական ուժեղ են ինքնուրույն ապրելու համար:
 

 

ՀՅՈՒՐԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
 
Ունեցանք շատ գեղեցիկ իրադարձություն ամսվա սկզբին.
  • Պտղունք գյուղում չափազանց վատ պայմաններում բնակվում է սիրիահայ ներգաղթյալ ընտանիք: Պտղունք տեղափոխվելուց ի վեր, շարունակաբար մեզնից ստանում են տարբեր տեսակի օգնություն․ հագուստ, կոշիկ, ձմռան ամիսներին նաև տրամադրել ենք ջեռոց, տաքացուցիչ և չորանոց։ Նրանք դիմեցին մեզ մեր մատուռ եկեղեցում նրանց տղայի ամուսնությունը օրհնելու խնդրանքով․ չունեին բավականաչափ միջոցներ այն կազմակերպելու համար։ Տիկին Սեթան խնդրեց անձնակազմին ստանձնել բոլոր պարտականությունները, և ծախսերը հոգալ ԱԼԲՀ- Հույսի Շող ծրագրի շրջանակներում: Մենք կազմակերպեցինք նրանց հարսանիքը երկու օրում՝ հնարավորինս փորձելով նրանց օրը անմոռանալի դարձնել։ Հարսը ընտրեց իր հարսանեկան զգեստը և բոլոր պարագաները մեր կենտրոնից, հրավիրեցինք կամավոր վարսահարդարին, հետո պատվիրեցինք գեղեցիկ հարսանեկան տորթ և գնեցինք շամպայն արարողությունից հետո նրանց օրհնությունը նշելու համար:Մեր բնակիչները մեզ շատ օգնեցին․ ամբողջ օրը պատրաստում էին հարսանեկան հուշանվերներ՝ տարոսիկներ և զարդարում էին մեր շենքի բակը արարողության համար։ Տեր Պարթևը օրհնեց նրանց նորաստեղծ ընտանիքը:
  •  Մեսրոպյան դպրոցի աշխակերտները  ուսուցչուհու և երկու մայրերի  հետ  մեծ ավտոբուսով այցելել էին մեր կենտրոն:  Նրանք հովանավորել էին այդ օրվա  «Պնակ մը կերակուր» ծրագիրը: Աշակերտները մատուցեցին ծերերին, շրջեցին կենտրոնով, մտերմացան բնակիչների հետ, բավականություն ստացան երեխաների հետ խաղալուց: Վայելեցին տաք համեղ կերակուրը, որ պատրաստվել էր իրենց համար:
 
 
  ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԱՄՆ-ում
 
  • Փասադենայի Լա Կանադա ավագ դպրոցի հայկական ակումբի ուսանողները եկել էին Ալտա Դենայի պահեստ՝ փաթեթավորելու նվիրաբերված ապրանքները։ Հրաշալի փորձառություն էր բոլորի համար։ Մեր երախտագիտությունն ենք հայտնում Գրիգորյաններին, Թուջյաններին և Չաթոյաններին այս ամենը իրականություն դարձնելու համար։ Նվիրատվությունները հավաքվում են և փաթեթավորվում իրենց տարածքում։ Մեր ակտիվ կամավորներ՝ Լորի Կարագոզյանը և Շուշիգ Կեհեյանը, միացել էին խմբին օգնելու և ուղղություն ցույց տալու, քանի որ նրանք արդեն որոշ ժամանակ աշխատել էին մեզ հետ։

 

 

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
Շարունակում ենք մեր բարեգործական աշխատանքները՝ այցելելով տարբեր  համայնքներ և տրամադրելով օգնություն  անապահով մարդկանց: Այս անգամ  մեր անձնակազմը գնացել էր Արագածոտնի մարզի Թալին համայնք, տրամադրեցինք   մարդասիրական օգնություն 90 կարիքավոր ընտանիքներին:
Նրանք բոլորը երախտագիտություն հայտնեցին  իրենց անհրաժեշտ կարիքները հոգալու համար:
Մեր գրասենյակից շատ մարդիկ գալիս և ստանում են տարբեր տեսակի իրեր. հագուստ, կոշիկ, քայլակ, զուգարանակոնք, մեծահասակի և մանկական տակդիրներ:

 

 

 

 

Մենք Ձեր օգնության կարիքն ունենք այս աշխատանքըկատարելու համարխնդրում ենք կիսվել Ձեր օրհնություններով կարիքավորների հետ: 

Մենք բաց ապաստան ենք, խնդրում ենք այցելել մեր կենտրոն:
Արե’ք  Ձեր նվիրատվությունները այնտեղ, որտեղ կարևոր է և կատարե’ք փոփոխություն մեր բնակիչների կյանքում:

 
ALCF  P.O. Box 3595 Seal Beach, California 90740 

USA Ph # 562.598.8025

Armenia ph# 374-93-32-78-34, 374-43-500-503

Address in Armenia: Armavir Marz, Ptghunk Village, Vartanatz 1

www.armenianlighthouse.org   E-mail: armenianlighthouse@gmail.com