Տեղեկատվական նամակ Հուլիս 2017

 

 ՀՅՈՒՐԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Հուլիսը  չափազանց զբաղված ամիս էր ԱԼԲՀ-ում: Ունեցանք  շատ հյուրեր աշխարհի տարբեր մասերից, ովքեր այցելեցին  մեզ և  դրամական կամ այլ անհրաժեշտ իրերի նվիրատվություն կատարեցին:

Մեր հյուրերը շատ մեծ դրական ազդեցություն են ունենում բնակիչների վրա:
NJ-ից Լեո Մանուելյանի գլխավորությամբ  Fuller Center-ի 15 մասնակիցներ այցելեցին մեր կենտրոն: Նրանք շրջեցին, շատ հարցեր ունեին: Բոլորը հիացած էին մեր գործունեությամբ և շատ հուզված էին ապաստանի բնակիչներով:
Պատրաստել էինք քաղցրավենիքի և մրգի սեղան նրանց համար:

  • AYF (Հայ երիտասարդների ֆեդերացիա) CA-ից այցելեց մեր կենտրոն: 25 երիտասարդներ վայելեցին համեղ ուտելիքը, շրջեցին կենտրոնով, խաղացին երեխաների հետ` հեռացան լցված  սրտով և բավարարվածությամբ:
    Խոստացան օգնել մեր  հիմնադրամին փաթեթավորման և Կալիֆորնիայից տեղափոխման հարցում: Դաշնամուր նվագեցին և հայկական  ազգագրական երգեր երգեցին:

 

  •  Արդեն 2 տարի է, ինչ Հրաչ և Արազ Ղազարյանը ամեն ուրբաթ սկսել են հովանավորել «Պնակ մը կերակուր» ծրագիրը, ի հավելումն երեքշաբթի օրվա: Մեր ծերերեը դրանից ավելի առողջ են զգում:
  • Հրաչ Ղազարյանի ընտանիքը ուրբաթ օրվա հյուրասիրության  ընթացքում այցելեց մեր կենտրոն: Ծերերը շատ ուրախ էին նրանց տեսնելու համար: Աղոթեցինք միասին, այնուհետև օգնեցին մեզ մատուցել ճաշը: Ճաշից հետո նրանք իրենց ժամանակը անցկացրեցին բնակիչների և երեխաների հետ:
     

 

ՄԱՅՐԱՏՈՒՆ
 
Մայրատունը լի է մայրերով և երեխաներով: Այս ամիս Եգիպտոսից  հայ սրբազանի խնդրանքով օդանավակայանում դիմավորոցինք մի հղի կնոջ, ով  Եգիպտոսից եկել էր ապրելու մեր ապաստանում՝ իր հղիության վերջի ամսին: Նա փախել էր Եգիպտոսից, որպեսզի իր երեխան ստանա հայկական անձնագիր և մկրտվի հայկական եկեղեցում: Օգնեցինք նրան փաստաթղթային հարցերով, նա ստացավ իր հայկական անձնագիրը,  ծննդաբերեց աղջիկ  երեխա Հանրապետական ծննդատանը: Նա անվանեց երեխային Արև:
Ունեցանք մեկ այլ հաջողված և հուզիչ պատմություն մեր կենտրոնում: Բնակիչներից մեկը, ով ապրում էր մեր կենտրոնում գրեթե 2 տարի  իր 2 տղաների հետ, պարզվեց, որ 8 տարի առաջ  ունեցել է հոգեբանական  լուրջ տրավմա, այս ամբողջ ժամանակ  նա փորձել էր դա գաղտնի պահել: Հոգեբանի հետ աշխատելով՝ պարզվեց, որ նա ունի 2 աղջիկ իր նախորդ ամուսնությունից, նրան սպառնացել էին  և չէին թույլատրել տեսնել նրանց  8 տարի:
Աշխատակազմը նկատեց, որ նա դառնում է ավելի ու ավելի դեպրեսիվ  և շատ գլխացավեր ունի: Նրա բարկությունը ուղղված էր 2 տղա երեխաների վրա: Նրա առջև պահանջ դրեցինք դադարեցնել երեխաներին հարվածելը, այլապես  նա կհեռացվի ծրագրից և երեխաներին կվերցնեն իրենից: Նա որոշեց խոսել: Մենք առաջարկեցինք միջնորդ  լինել, որպեսզի նա 8 տարի անց հանդիպի իր դուստրերին:
Խոսեցինք գյուղի գյուղապետի հետ, համաձայնվեց օգնել մեզ ստանալու հոր համաձայնությունը, որպեսզի 2 դուստրերը տեսնեն իրենց մորը: Հիմա մայրը ժպտում է ամբողջ ժամանակ:
Շուտով մենք կկազմակերպենք մեկ այլ հանդիպում, քանի որ մեզ առաջարկեցին գնալ գյուղ նվիրաբերելու հագուստ  գյուղի անապահով ընտանիքներին:

Մայրերը և երեխաները հիանալի ժամանակ անցկացրեցին կիրակի օրը: Եկեղեցուց հետո  հիմնադիրները բնակիչներին տարան Էջմիածնի Տաշիր պիցցա: Համտեսեցինք համեղ պիցցան: Երեխաները շատ ուրախ ժամանակ անցկացրեցին խաղահրապարակաում:

 

 

  ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

ԱԼԲՀ-ն շարունակում է տրամադրել մարդասիրական օգնություն Հայասատնի տարբեր մարզերին:
Աշխատակազմը կտրեց 210 կմ հասնելու և նվիրաբերելու մարդասիրական օգնություն 97 կարիքավոր ընտանիքների  Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղում: Տրամադրեցինք հագուստ, կոշիկ, պայուսակներ և այլ անհրաժեշտ պարագաներ: Գյուղը ծայրահեղ ծանր պայմաններում էր: Գյուղացիները զարմացած էին՝ տեսնելով կազմակերպություն, որ կտրում հասնում է այդ տարածությունը իրենց մարդասիրական օգնություն տրամադրելու համար:
Գյուղը չուներ գյուղապետարան: Տրամադրեցինք օգնությունը դրսում՝ բաց տարածքում: Նրանց երախտագիտությունն ու գոհունակ դեմքերը ստիպեցին մեզ հասկանալ, որ մեր աշխատանքը հաջողվել է:

Այցելեցինք Տավուշի մարզի Հաղարծին գյուղ՝ տրամադրելու մարդասիրական օգնություն 112 կարիքավոր ընտանիքների:  Գոհար Զահրը և մեր հիմնադիր/գործադիր  տնօրեն՝ տկն. Սեթան, նույնպես  միացան բաշխման գործընթացին: Տրամադրեցինք հագուստ, կոշիկ, պայուսակներ, խաղալիքներ և այլ անհրաժեշտ պարագաներ:  
 Կազմակերպեցինք մեկ այլ  բաշխման գործընթաց  Շիրակի մարզի Հացիկ և Շիրակ գյուղերում՝ տրամադրելով օգնություն 180 կարիքավոր ընտանքների:

 

 

Մենք Ձեր օգնության կարիքն ունենք այս աշխատանքըկատարելու համարխնդրում ենք կիսվել Ձեր օրհնություններով կարիքավորների հետ: 

Մենք բաց ապաստան ենք, խնդրում ենք այցելել մեր կենտրոն:
Արե’ք  Ձեր նվիրատվությունները այնտեղ, որտեղ կարևոր է և կատարե’ք փոփոխություն մեր բնակիչների կյանքում:

 
ALCF  P.O. Box 3595 Seal Beach, California 90740 USA Ph # 562.598.8025

Armenia ph# 374-93-32-78-34, 374-43-500-503

Address in Armenia: Armavir Marz, Ptghunk Village, Vartanatz 1

www.armenianlighthouse.org   E-mail: armenianlighthouse@gmail.com