Մարդասիրական օգնություն՝ կարիքավոր ընտանիքներին և սիրիահայերին

<<Արմենիան Լայթ հաուս>>  բարեգործական հիմնադրամը  <<Հույսի ճրագ>> ծրագրի միջոցով օգնության ձեռք է մեկնել ինչպես Հայաստանում ապրող կարիքավորներին, այնպես էլ  Սիրիայից ներգաղթած մեր հայրենակիցներին:  Սիրիահայերն այստեղ ունեն իրենց ընդունելության ժամերը: Արմենիան Լայթ հաուս բարեգործական հիմնադրամի փոխտնօրեն Նելլի Մեսրոպյանը նշեց, որ կարիքավորներին տրվում է այն ամենը, ինչն անհրաժեշտ է  կենցաղում՝  հագուստ,կոշիկ,  անկողին, սպասք և այլն:

<<Հույսի ճրագ>> ծրագրի շրջանակներում  50 ընտանիքի ամեն ամիս ամերիկահայ  հովանավորների  կողմից տրվում է դրամական օգնություն:  <Արմենիան լայթհաուս>> բարեգործական հիմնադրամի գործունեությունը կազմակերպում և տնօրինում է  Սեդա Ղազարյանը. <<Ամեն բան կտրվի անվճար, իրավունք չունինք առնելու և ծախելու, ան 100 դոլարը, որ կուղարկվի հովանավորներուն կողմեն, նույնպես ամեն ամիս կփոխանցվի այդ 50 ընտանիքներին>>:

Կարդալ ավելին՝https://goo.gl/OUnr74

Մարդասիրական օգնություն՝ կարիքավոր ընտանիքներին և սիրիահայերին