← Older posts Newer posts →

Տեղեկատվական նամակ Մայիս 2023

June 13, 2023

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Արմենիան Լայթհաուս Բարեգործական Հիմնադրամը նշեց աշխատավորների օրը՝ կազմակերպելով ֆոտոշարք մեր փոքրիկների հետ՝ տարբեր մասնագիտություններով: Մեր երեխաները կերպարանափոխվել էին որպես ուսուցիչ, հրշեջ, վարսահարդար, հողագործ, զինվոր, բժիշկ, հաշվապահ և խոհարար:
  • Մենք ուրախ եք ձեզ հետ կիսվելու, որ մեր լավաշի փուռը, որը նվիրաբերվել է AYF NORTH Valley “ARTSHAKH” chapter-ի անդամների կողմից, պաշտոնապես բացվել է: Ամիսներ տևած քրտնաջան աշխատանքից հետո մենք ոգևորված ենք, որ արդեն ունենք մեր համեղ և թարմ թխած լավաշը ԱԼԲՀ-ի բնակիչների համար։
  • ԱԼԲՀ-ն վերջերս հյուրընկալել էր Հայկական Մեսրոպյան վարժարանի սաներին, որը հարստացնող փորձ էր և՛ աշակերտների, և՛ մեր թիմի համար: Օրը սկսվեց ջերմ ընդունելությամբ, երբ աշակերտները ժամանեցին իրենց ուսուցիչների և ծնողների ուղեկցությամբ: Մեր թիմը պատրաստել էր համապարփակ երթուղի` ապահովելու, որ ուսանողներն ունենան բովանդակալից և գրավիչ այց։

ՄԱՅՐԱՏՈՒՆ

  • ԱԼԲՀ-ի բնակիչները մասնակցում են անգլերենի, համակարգչի, կար ու ձևի, մատնահարդարման, վարսահարդարման, խոհարարության և պարի դասընթացների։ Այս մասնագիտական դասընթացները նպաստում են, որպեսզի մեր կանայք հզորանան՝ վերակառուցելու իրենց կյանքը, վերագտնելու իրենց վստահությունը և իրենց սեփական ճանապարհները կերտելու դեպի ավելի պայծառ ապագա: Դա նրանց տոկունության և մեր կենտրոնի անմնացորդ աջակցության վկայությունն է:
  • Մայիսի 9-ին ԱԼԲՀ-ի փոքրիկ բնակիչներն այցելեցին պատերազմի հուշահամալիր՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու պատերազմում կռված և զոհվածների հիշատակին։ Շատ երեխաների համար սա կարևոր ավանդույթ է, որն օգնում է նրանց հասկանալ իրենց նախնիների կատարած զոհաբերությունները:
  • «Հաճն» պարային անսամբլը հրավիրել էր Արմենիան Լայթհաուս Բարեգործական Հիմնադրամի ողջ բնակիչներին իրենց երկար սպասված համերգին: Հաճելի իրադարձություն էր, որը համախմբեց մեր կենտրոնի կանանց և երեխաներին՝ ստեղծելով կախարդական մթնոլորտ՝ լցված ուրախությամբ, ծիծաղով և մշակութային գնահատանքով:
  • ԱԼԲՀ-ի  ողջ բնակիչները նշեցին Հիսուս Քրիստոսի փառավոր Համբարձումը։ Մեր աղջիկները դաշտից ծաղիկներ հավաքեցին, «Վիճակ» խաղացին ու բարեմաղթանքներ ստացան։ Իսկ երեխաները գովեցին մեր անձնակազմին, ինչի դիմաց նրանց քաղցրավենիք հյուրասիրեցին։

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

  • Կենտրոնը շարունակում է օգնել կարիքավոր ընտանիքներին՝ տրամադրելով հագուստ, վերմակ, կոշիկ, հիգիենայի և խոհանոցային պարագաներ:
  • «Հովանավորի՛ր ընտանիք» ծրագրի շրջանակներում ԱԼԲՀ-ն շարունակում է հովանավորների կողմից տրամադրված դրամական օգնության բաշխումը:

ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ

  • ԱՄՆ-ից հենասյուն դարձած  բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
  • «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին՝ պանրի շարունակական նվիրատվության համար։
  • «Նատալի Ֆարմ»- ին մանկական ԱԼԲՀ-ի փոքրիկ բնակիչներին սննդի շարունակական նվիրատվություն համար ։
  • Հայկական Մեսրոպյան վարժարանի աշակերտներին, ծնողներին և անձնակազմին իրենց այցելության և դրամական նվիրատվությունների համար։

Տեղեկատվական նամակ Ապրիլ 2023

May 23, 2023

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ 

  • ԱԼԲՀ-ի բնակիչները համայն հայության հետ նշեցին Ծաղկազարդը: Այս տոնը տեղի է ունենում Զատիկից մեկ շաբաթ առաջ՝ Մեծ Պահքի վերջին կիրակի օրը։ «Ծաղկազարդ»-ին մանուկներին օրհնում են եկեղեցիներում , քանի որ այս տոնը հայտարարված է նաև մանուկների օրհնության օր։
  • Հայաստանի մանկապատանեկան մշակութային հիմնադրամի անդամներն այցելեցին ԱԼԲՀ: Նրանք պատրաստել էին զատիկի մասին հետաքրքիր ծրագիր, որն ընդգրկում էր զվարճալի խաղեր, երգեր, մուլտֆիլմի դիտում և քննարկում։ Իսկ վերջում երեխեները հյուրասիրվեցին քաղցրավենիքով։
  • ԱԼԲՀ-ի բնակիչները նշեցին Հիսուս Քրիստոսի հարության տոնը։ Մենք գնացինք եկեղեցի, վայելեցինք ընտանեկան ընթրիք և, պարզապես, մի պահ տրամադրեցինք գարնան գեղեցկությունը գնահատելու համար: Հատկապես հետաքրքիր է տեսնել թե ինչպես են նշում այս օրը երեխաները: Դիտել թե ինչպես են փայլում նրանց աչքերը, երբ նրանք փնտրում են Զատկի ձվերը, լսել նրանց հուզված քրքիջները, երբ նրանք գտնում են ձվիկների ներսում թաքցրած կոնֆետները և տեսնել նրանց ժպիտները, երբ նրանք ժամանակ են անցկացնում ընտանիքի և ընկերների հետ:

ՄԱՅՐԱՏՈՒՆ

  • Մեր մասնագիտական վերապատրաստումները դեռ շարունակվում են, և ԱԼԲՀ-ն շարունակում է անհատներին նոր հմտություններ ձեռք բերելու և իրենց կարիերան հաջորդ մակարդակին հասցնելու հնարավորություն ընձեռնել: ԱԼԲՀ-ի բնակիչները մասնակցում են անգլերենի, համակարգչի, կար ու ձևի, մատնահարդարման, վարսահարդարման, խոհարարության և պարի դասընթացների։ Ահա միայն մի քանի առավելություններ, որոնք տալիս են մեր դասերը. Ուսումնական հաջողության ամուր հիմք, սոցիալական և զգացմունքային զարգացում, ստեղծագործելու արտահայտչամիջոց, վստահություն , անկախություն և սեր դեպի սովորելը:
  • ԱԼԲՀ-ի բնակիչները նշեցին Նունեի, Անգելինայի և Հրաչի ծննդյան տարեդարձերը։ Իրենց տոնական օրվա առթիվ, բոլոր անդամները մաղթեցին նրանց երջանկություն, սեր և ուրախություն, որն ընձեռում է կյանքը:
  • 24.04.2023-ին լրացավ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը։ «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի փոքրիկ բնակիչները դաս անցկացրին Հայոց ցեղասպանության թեմայով, այնուհետև իրենց ձեռքով պատրաստեցին մեր գրողների մասին պաստառներ և այցելեցին Կոմիտասի հուշարձան:

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

  • Կենտրոնը շարունակում է օգնել կարիքավոր ընտանիքներին՝ տրամադրելով հագուստ, վերմակ, կոշիկ, հիգիենայի և խոհանոցային պարագաներ:
  • «Հովանավորի՛ր ընտանիք» ծրագրի շրջանակներում ԱԼԲՀ-ն շարունակում է հովանավորների կողմից տրամադրված դրամական օգնության բաշխումը:

ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ

  • ԱՄՆ-ից հենասյուն դարձած  բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
  • «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին՝ պանրի շարունակական նվիրատվության համար։

Տեղեկատվական նամակ Մարտ 2023

April 24, 2023

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ 

  • Հայաստանի մանկապատանեկան մշակութային հիմնադրամի անդամներն այցելեցին ԱԼԲՀ: Նրանք երգեցին, խաղեր խաղացին երեխաների հետ և քաաղցրեղեն հյուրասիրեցին փոքրիկ բնակիչներին ։
  • ԱԼԲՀ-ի բնակիչները տոնեցին Կանանց միջազգային օրը։ Նրանք երգեցին, պարեցին, ասմունքեցին և վայելեցին իրենց օրը։ ԱԼԲՀ-ն, իր հերթին, պատրաստել էր գեղեցիկ նվերներ նրանց համար։
  • Մենք նշեցինք Հայկական ավանդական Միջինքը կենտրոնում։ Մեր մեծ ընտանիքի ավագ անդամը գաթա պատրաստեց, որի մեջ դրեց մետաղադրամ։ Այնուհետև գաթան բաժանվեց ԱԼԲՀ-ի բոլոր անդամներին։ Ում ընկավ մետաղադրամը, նվեր ստացավ ։
  • Մենք երախտապարտ ենք Alpha Epsilon Omega-ի 15 ուսանողներին Cal State Northridge համալսարանից, ովքեր մարտի 20-ին՝ երկուշաբթի օրը, եկան և կամավոր աշխատեցին ԱԼԲՀ-ի պահեստում՝ պահեստավորելով նվիրաբերված ապրանքները Հայաստանի համար:

 ՄԱՅՐԱՏՈՒՆ

  • ԱԼԲՀ-ի բնակիչները շարունակում են մասնակցել անգլերենի, համակարգչի, կար ու ձևի, մատնահարդարման, վարսահարդարման, խոհարարության և պարի դասընթացների։ Այս դասերը անկախ դառնալու բազում տարբերակներ են տալիս։
  • ԱԼԲՀ-ի բնակիչները նշեցին Անժելայի (մայրիկ) ծնունդը։ Նրանք մաղթեցին նրան օրհնված տարի և հիանալի օր։
  • ԱԼԲՀ-ի փոքրիկ բնակիչները շարունակում են վայելել գարնանային արևոտ օրերը՝ խաղալով բակային խաղեր։
  • Մեր բնակիչ Նեկտարը տղա է ունեցել։ Բոլոր բնակիչները մաղթեցին նրան ամուր առողջություն և բազում գունավոր ու երջանիկ օրեր։

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

  • Կենտրոնը շարունակում է օգնել կարիքավոր ընտանիքներին՝ տրամադրելով հագուստ, վերմակ, կոշիկ, հիգիենայի և խոհանոցային պարագաներ:
  • «Հովանավորի՛ր ընտանիք» ծրագրի շրջանակներում ԱԼԲՀ-ն շարունակում է հովանավորների կողմից տրամադրված դրամական օգնության բաշխումը:

 ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ

  • ԱՄՆ-ից հենասյուն դարձած  բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
  • Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությանը՝ մանկական կաթնախառնուրդի շարունակական նվիրաբերության համար:
  • Alpha Epsilon Omega-ի 15 ուսանողներին Cal State Northridge համալսարանից կոնտեյների հավաքման հարցում օգնելու համար։
  • «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին՝ պանրի շարունակական նվիրատվության համար։

Տեղեկատվական նամակ Փետրվար 2023

March 9, 2023

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Հաչիկյան ընտանիքի ընկեր Քրիստիանը մեր պահեստ առաքեց տակդիրների, օճառների, չժանգոտվող պողպատե կաթսաների, անձեռոցիկների,ատամի մածուկների և խոզանակների բազմաթիվ արկղեր, ինչպես նաև արկղերով հագուստ Հայաստանում ԱԼԲՀ ապաստարանի համար։ Ողջ օգնությունը նվիրաբերվել է Newport Beach-ի ընտանիքների կողմից։
  • Հայաստանի մանկապատանեկան մշակութային հիմնադրամի անդամներն այցելեցին ԱԼԲՀ: Նրանք պատրաստել էին հոգևոր երգեր, հյուրասիրեցին փոքրիկ բնակիչներին քաղցրեղենով։
  • ԱԼԲՀ-ի բոլոր բնակիչները տոնեցին հայկական ավանդական Տյառնընդառաջը։ Բնակիչները ցատկեցին կրակի վրայով և վայելեցին իրենց համար պատրաստված համեղ աղանդերը։

ՄԱՅՐԱՏՈՒՆ

  • ԱԼԲՀ-ի բնակիչները շարունակում են մասնակցել անգլերենի, համակարգչի, կար ու ձևի, մատնահարդարման, վարսահարդարման, խոհարարության և պարի դասընթացների։ Դասերը կարող են հզոր գործիքներ լինել այն կանանց համար, ովքեր ձգտում են բարելավել իրենց կյանքը և հասնել իրենց ողջ ներուժին:
  • Քանի որ շատ արևոտ փետրվար ենք ունեցել, մեր բնակիչները վայելեցին իրենց օրերը       կենտրոնում: Երեխաները գեղեցիկ օրեր են անցկացրել խաղահրապարակում։

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

  • Կենտրոնը շարունակում է օգնել կարիքավոր ընտանիքներին՝ տրամադրելով հագուստ, վերմակ, կոշիկ, հիգիենայի և խոհանոցային պարագաներ:
  • «Հովանավորի՛ր ընտանիք» ծրագրի շրջանակներում ԱԼԲՀ-ն շարունակում է հովանավորների կողմից տրամադրված դրամական օգնության բաշխումը:

ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ

  • ԱՄՆ-ից հենասյուն դարձած  բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
  • «Պնակ մը կերակուր» ծրագրի հովանավորներին։ Մի օրվա երեք անգամյա սնունդն արժե $200, որը կերակրում է 20 ծերերի և 25-30 բնակիչների: Ձեր անունը կգրվի որպես օրվա հովանավոր , և աղոթքները կուղղվեն ձեր գործին: Խնդրում ենք օգնել մեզ կերակրել ծերերին:
  • Մեր երախտագիտությունն ենք հայտնում Հաչիկյան ընտանիքին և իրենց ընկերներին Orange County-ից։

Տեղեկատվական նամակ Հունվար 2023

February 28, 2023

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ 

  • ԱԼԲՀ-ն մեծ նվիրատվություն  ստացավ Չաթոյանների ընտանիքից։ Նրանք եկան մեր պահեստ նոր արկղերով, դասակարգեցին և պահեստավորեցին  4 պալետ նոր հագուստ և փաթեթավորեցին իրենց կողմից նվիրաբերված 10000 կտոր հագուստ  Հայաստանի համար։ Նրանք աշխատեցին 7 ժամ անդադար։
  • Հայաստանի մանկապատանեկան մշակութային հիմնադրամի անդամներն այցելեցին ԱԼԲՀ: Նրանք հյուրասիրեցին փոքրիկ բնակիչներին և նվերներ հանձնեցին։
  • ԱԼԲՀ-ն ստացավ 5 մատաղի(գառան) նվիրատվություն Հայաստանում բնակվող տարբեր մարդկանցից։ Նրանցից յուրաքանչյուրի համար կազմակերպեցինք ճաշ ։ Մենք շատ շնորհակալ ենք նրանց նվիրատվությունների համար: Ձեր աջակցությունն ու ջանքերը մեզ շատ են օգնում կերակրել բոլոր բնակիչներին և ծերերին։

ՄԱՅՐԱՏՈՒՆ

  • ԱԼԲՀ-ի բնակիչները շարունակում են մասնակցել անգլերենի, համակարգչի, կար ու ձևի, մատնահարդարման, վարսահարդարման, խոհարարության և պարի դասընթացների։ Դասերն օգնում են նրանց դառնալ ավելի աշխույժ և ավելի երջանիկ շարունակելու իրենց կյանքը:
  • Կենտրոնը շարունակում է ընդունել ընտանեկան բռնությունից տուժած կանանց և նրանց երեխաներին: Հիմնադրամն անում է հնարավորինս ամեն բան նրանց բոլոր կարիքները հոգալու համար։
  • Քանի որ ձյունառատ հունվար էր, մեր բնակիչները վայելում էին իրենց օրերը կենտրոնում: Նրանք ձնեմարդ պատրաստեցին, ձնագնդի խաղացին։

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

  • Կենտրոնը շարունակում է օգնել կարիքավոր ընտանիքներին, Արցախից, Սիրիայից, Լիբանանից և Իրաքից տեղահանված ընտանիքներին՝ տրամադրելով հագուստ, վերմակ, կոշիկ, հիգիենայի և խոհանոցային պարագաներ:
  • «Հովանավորի՛ր ընտանիք» ծրագրի շրջանակներում ԱԼԲՀ-ն շարունակում է հովանավորների կողմից տրամադրված դրամական օգնության բաշխումը:

ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ

  • ԱՄՆ-ից հենասյուն դարձած  բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
  • Սննդի նվիրատվություն կատարողներին, ովքեր օգնում են մեր բնակիչներին սնունդով ապահովելու հարցում։
  • Բոլոր մատաղի միս (գառան միս) նվիրաբերողներին, ովքեր օգնում են մեզ կերակրել մեր բնակիչներին ու ծերերին։
  • «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին՝ պանրի շարունակական նվիրատվության համար։

Տեղեկատվական նամակ Դեկտեմբեր 2022

January 19, 2023

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ 

  • Հայտնի մոդելավորող Գևորգ Շադոյանն այցելեց ԱԼԲՀ։ Նա շատ հետաքրքիր դաս վարեց՝ նվիրված վառ գույների աշխարհին։ Բնակիչները շատ լավ օր անցկացրին՝ հարստացնելով իրենց գիտելիքները։
  • Հայաստանի մանկապատանեկան մշակութային հիմնադրամի անդամներն այցելեցին ԱԼԲՀ: Փոքրիկ բնակիչները սովորեցին նոր խաղեր ու երգեր, լսեցին աստվածաշնչյան պատմություններ և վերջում քաղցրավենիք ստացան նրանցից ։
  • ԱԼԲՀ-ի անձնակազմն այցելեց Պտղունքի Տեր և Տիկին Ղազարյանների անվան մանկապարտեզ և Մուսալեռի մանկապարտեզ: Կենտրոնն երեխաներին նվերներ տրամադրեց, և նրանք էլ իրենց հերթին գեղեցիկ ամանորյա ներկայացում էին պատրաստել։
  • Ամանորի նախօրեին հիմնադրամը Սուրբ Ծննդյան մեծ ճաշ և խնջույք էր պատրաստել «Պնակ մը Կերակուր» ծրագրի անդամների համար: Ձմեռ պապն այցելեց և հիանալի ժամանակ պարգևեց նրանց , իսկ վերջում նվերներ տվեց։

ՄԱՅՐԱՏՈՒՆ

  • ԱԼԲՀ-ի բնակիչները շարունակում են մասնակցել անգլերենի, համակարգչի, կարի ու ձևի, մատնահարդարման և վարսահարդարման դասընթացների։ Կենտրոնը շարունակում է բնակիչներին օգնել հասկանալ և գտնել իրենց նախասիրություններին համապատասխանող մասնագիտությունը ՝ ստանալով տվյալ ոլորտի գիտելիքները։ Ինչպես ասվում է մեր կարգախոսում՝ նոր գիտելիքներ, նոր հնարավորություններ, նոր կյանք:
  • Հիմնադրամի բնակիչները տոնեցին Ելենայի և փոքրիկ Արմանի ծննդյան տարեդարձները՝ մաղթելով նրանց ամենայն բարիք։

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

  • Կենտրոնը շարունակում է մարդասիրական օգնություն տրամադրել կարիքավոր ընտանիքներին՝ բաշխելով հագուստ, վերմակ, կոշիկ, հիգիենայի և խոհանոցային պարագաներ:
  • «Հովանավորի՛ր ընտանիք» ծրագրի շրջանակներում ԱԼԲՀ-ն շարունակում է դրամական օգնության բաշխումը։

ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ

  • ԱՄՆ-ից հենասյուն դարձած  բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
  • Սննդի նվիրատվություն կատարողներին, ովքեր օգնում են մեր բնակիչներին սնունդով ապահովելու հարցում։
  • «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին՝ պանրի շարունակական նվիրատվության համար։
  • Երևանի Դրամատիկական Թատրոնին և Պատանի Հանդիսատեսի Թատրոնին ԱԼԲՀ-ի երեխաներին անվճար տոմսեր տրամադրելու համար։
  • # 1  սուպերմարկետին ամանորի նախաշեմին սնունդ նվիրաբերելու համար։

Տեղեկատվական նամակ Նոյեմբեր 2022

December 16, 2022

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Կենտրոնը լի էր հոգատարությամբ և սիրով ։ «ԵՍ ԿԱՄ»  հաղորդաշարի անձնակազմն այցելել էր ԱԼԲՀ։ Մայրերն ու երեխաները խոսեցին և կիսվեցին իրենց պատմություններով, ցանկություններով և երազանքներով։ Շնորհակալություն «ԵՍ ԿԱՄ»-ին նման հիանալի հնարավորություն ընձեռնելու համար։
  • Հայաստանի մանկապատանեկան մշակութային հիմնադրամի անդամներն այցելեցին ԱԼԲՀ: Փոքրիկ բնակիչները պարեցին, նոր երգեր սովորեցին, քաղցրավենիքներ ստացան։ Երեխաներն անմոռանալի օր անցկացրին։
  • ԱԼԲՀ-ն հյուրընկալել էր բժիշկ Սուսաննա Օնանյանին։Բնակիչներն ունեցան հարց ու պատասխան,որի ընթացքում քննարկեցին իրենց հետաքրքրող հարցերը՝ պահպանակների և անսպասելի հղիությունից պաշտպանվելու վերաբերյալ։ Շնորհակալություն բժիշկ Սուսաննա ձեզ՝ ձեր շարունակական աջակցության համար:

 ՄԱՅՐԱՏՈՒՆ

  • ԱԼԲՀ-ի բնակիչները շարունակում են խորացնել իրենց հմտությունները ։Նրանք մասնակցում են տարբեր դասընթացների ինչպես օրինակ՝ անգլերենի, համակարգչի, կարի ու ձևի, մատնահարդարման և վարսահարդարման դասընթացների։
  • Կազմակերպեցինք մկրտության մեծ արարողություն Մայրատան 8 մայրիկների և իրենց երեխաների համար: Բնակիչները մկրտվեցին եկեղեցի-մատուռում և հիմնական արարողությունից հետո վայելեցին իրենց համար պատրաստված քաղցրավենիքները։
  • Մենք բազմաթիվ զանգեր ենք ստանում բռնության ենթարկված կանանցից և նրանց երեխաներից: ԱԼԲՀ-ն ընդունում է նրանց, այն պայմանով եթե նրանք համապատասխանում են ծրագրին։

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

  • Կենտրոնը շարունակում է մարդասիրական օգնություն տրամադրել կարիքավոր ընտանիքներին՝ բաշխելով հագուստ, վերմակ, կոշիկ, հիգիենայի և խոհանոցային պարագաներ:
  • «Հովանավորի՛ր ընտանիք» ծրագրի շրջանակներում ԱԼԲՀ-ն շարունակում է դրամական օգնության բաշխումը բանկային փոխանցումների միջոցով՝ դարձնելով դրանք ավելի հեշտ և մատչելի նրանց համար։

ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ

  • ԱՄՆ-ից հենասյուն դարձած  բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
  • Սննդի նվիրատվություն կատարողներին, ովքեր օգնում են մեր բնակիչներին սնունդով ապահովելու հարցում։
  • «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին՝ պանրի շարունակական նվիրատվության համար։
  • Բոլոր մատաղ նվիրաբերողներին,ովքեր միս են մատակարարում բնակիչների համար։
  • Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությանը՝ մանկական կաթնախառնուրդի շարունակական նվիրաբերության համար:

Տեղեկատվական նամակ Հոկտեմբեր 2022

November 24, 2022

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ 

  • Կենտրոնը լի էր սիրով և ջերմությամբ։ ԱԼԲՀ-ում բուրգեր փարթի էր ։ Հիմնադիրները թարմ և համեղ բուրգերներ էին պատրաստել ապաստանի բնակիչների և աշխատակազմի համար։
  • ԱԼԲՀ-ն բժշկական պարագաներ նվիրաբերեց Արմավիր ԲԿ-ին։ Մենք երախտապարտ ենք մեր բոլոր աջակիցներին և նվիրատուներին,ովքեր օգնում են մեզ իրականացնել այս մեծ ծրագիրը։
  • Շատ հյուրեր աշխարհի տարբեր ծայրերից շարունակում են գալ ԱԼԲՀ։ Նրանք շրջում են կենտրոնով, ծանոթանում ընթացիկ ծրագրերին, նվիրատվություններ անում սննդի և գումարի տեսքով։ Մենք շատ շնորհակալ ենք ձեր առատաձեռնության համար։

ՄԱՅՐԱՏՈՒՆ

  • Մասնագիտական վերապատրաստումները շարունակվում են։ԱԼԲՀ-ի բնակիչները շարունակում են մասնակցել անգլերենի,կարի ու ձևի և մատնահարդարման դասընթացների։ Դասերը օգնում են նրանց ձեռք բերել նոր հմտություններ և գիտելիքներ։
  • Աստվածաշնչի սերտողության դասընթացները շարունակվում են։ Քահանան և ԱԼԲՀ-ի հիմնադիրն ամեն ուրբաթ դասերն անցկացնում են նոր թեմաներով և մեկնաբանում թեմաները՝ դրանք կյանքի կոչելով։

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

  • ԱԼԲՀ-ն շարունակում է մարդասիրական օգնություն տրամադրել կարիքավոր ընտանիքներին և հաշմանդամներին։Կենտրոնը տրամադրում է հագուստ,վերմակ,կոշիկ,հիգիենայի պարագաներ և խոհանոցային պարագաներ։
  • Հովանավորիր ընտանիք ծրագրի շրջանակներում ԱԼԲՀ-ն շարունակում է դրամական օգնության բաշխումը բանկային փոխանցումների միջոցով։

 ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ

  • ԱՄՆ-ից հենասյուն դարձած  բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
  • Սննդի նվիրատվություն կատարողներին, ովքեր օգնում են մեր բնակիչներին սնունդով ապահովելու հարցում։
  • «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին՝ պանրի շարունակական նվիրատվության համար։
  • Բոլոր մատաղ նվիրաբերողներին,ովքեր միս են մատակարարում բնակիչների համար։

Տեղեկատվական նամակ Սեպտեմբեր 2022

October 13, 2022

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ 

  • ԱԼԲՀ-ն օգնեց Արմավիրի մարզի սահմանամերձ Բագարան համայնքին՝ Պետրոս Թովմասյանի և համայնքապետի ֆիզիկական աջակցության և ջանքերի շնորհիվ։Տրամադրեցինք հագուստ,կոշիկներ,ծածկոցներ և խաղալիքներ 50 անապահով ընտանիքներին։
  • Մեր մասնագիտական վերապատրաստումների շնորհիվ Լիլիթը կարողացավ մասնակցել հաշվապահական դասընթացների։ ԱԼԲՀ-ն շնորհավորում է մեր շահառու Լիլիթին՝  դասընթացը հաջողությամբ ավարտելու և սերտիֆիկատը ստանալու կապակցությամբ։
  • Յովիք Մքրտիչիան, Ադել Մքրտիչիան, Կարինե և Յարութ Պէգէրեան և Կյորկչյան ընտանիքները հովանավորեցին գեղեցիկ ճաշ՝ ի հիշատակ իրենց ընտանիքների մահացած անդամների։Նրանք ծերերին մատուցեցին 3 տեսակի ճաշ։ Մենք վայելեցինք նրանց ընկերակցությունը և օրհնությունները: Նրանք ասացին, որ իրենց այցը ԱԼԲՀ դարձավ իրենց ուղևորության կարևորագույն կետը :
  • Նվիրաբերեք 200 ԱՄՆ դոլլար՝ ի հիշատակ Ձեր սիրելի մարդկանց, և մենք կմատուցենք երեք տեսակի ճաշ՝ մեր ծերերին և բնակիչներին: Նվիրատվությունը անգամ կարող է լինել հարկային նվազեցումով:300 ԱՄՆ դոլլար նվիրատվության դեպքում  մեկ ամբողջական գառ կեփվի և կբաշխվի բոլորին։

ՄԱՅՐԱՏՈՒՆ

  • Մասնագիտական վերապատրաստումները շարունակվում են։ ԱԼԲՀ-ի բնակիչները շարունակում են  մասնակցել անգլերենի, համակարգչի, կար ու ձևի, մատնահարդարման և վարսահարդարման դասընթացների։
  • Վերջերս ընտանեկան բռնության դեպքերն աճել են։ Կենտրոնը շարունակում է ընդունել ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց և իրենց երեխաներին:

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

  • Հիմնադրամը շարունակում է  մեծաքանակ խնդրանքներ ստանանալ,որպեսզի օգնություն տրամադրի Հայաստանի կարիքավոր ընտանիքներին, Արցախից, Սիրիայից, Լիբանանից, Իրաքից, Ուկրաինայից և Ռուսաստանից տեղահանված ընտանիքներին։Հիմնադրամը  տրամադրում է օպտիկական ակնոցներ, հագուստ, վերմակներ, կոշիկներ, հիգիենայի պարագաներ և խոհանոցային իրեր։
  • «Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագիրը շարունակում է դրամական օգնություն տրամադրել անապահով ընտանիքներին։

ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ

  • ԱՄՆ-ից հենասյուն դարձած  բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
  • Սննդի նվիրատվություն կատարողներին, ովքեր օգնում են մեր բնակիչներին սնունդով ապահովելու հարցում։
  • «Ամքոր Հայաստան» ԲՀ-ին՝ պանրի շարունակական նվիրատվության համար։  
  • Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությանը՝ մանկական կաթնախառնուրդի շարունակական նվիրաբերության համար:

Տեղեկատվական նամակ Օգոստոս 2022

September 13, 2022

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ 

  • ԱԼԲՀ-ում տոնեցին փոքրիկ Անահիտի և Էլսայի ծննդյան տարեդարձները։ Հիմնադրամը ծաղրածու էր հրավիրել , ով զվարճացրեց փոքրիկներին՝ մաղթելով գունեղ մանկություն:
  • Խնամքի կենտրոնի փոքրիկներն ավարտական հանդես էին պատրաստել։ Նրանք ավարտեցին մանկապարտեզը և պատրաստ են դպրոց մուտք գործելուն։ Մեր հիմնադիրներ Տեր և Տիկին Ղազարյանները նույնպես մասնակցեցին միջոցառմանը և երեխաներին մաղթեցին ամենայն բարիք դպրոցական կյանքում։
  • Սբ․ Քառասնից Մանկանց Հայց․ Առաքելական Եկեղեցու քահանա Գարեգին Քհնյ. Պետուրեանը 10 համակարգիչներ նվիրեց մեր դպրոցականներին։Նրանք շատ ուրախ էին նվերները ստանալու առիթով և ցանկանում են ստանալ որքան հնարավոր է շատ գիտելիքներ։  Մենք շատ շնորհակալ ենք նրան նվիրատվության համար։
  • Մեր հովանավորներ  Սերժ և Հելեն Ղարախանյանները Գլենդելից այցելեցին ԱԼԲՀ  և նվերներ տրամադրեցին  կենտրոնի բոլոր փոքրիկ բնակիչներին ։ Մենք գնահատում ենք այն ժամանակը, որը դուք անցկացրիք կենտրոնում:

ՄԱՅՐԱՏՈՒՆ

  • ԱԼԲՀ-ի բնակիչները շարունակում են  մասնակցել անգլերենի, համակարգչի, կար ու ձևի, մատնահարդարման և վարսահարդարման դասընթացների։ Մասնակցելով դասերին մայրերը ձեռք են բերում նոր հմտություններ և  ինքնավստահություն  իրենց կյանքում փոփոխություններ մտցնելու համար։
  • Կենտրոնը շարունակում է օգնել ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց և իրենց երեխաներին:

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

  • ԱԼԲՀ-ն շարունակում է մարդասիրական օգնության բաշխումը անապահով ընտանիքներին՝  տրամադրելով հագուստ, վերմակներ, կոշիկներ, հիգիենայի պարագաներ և խոհանոցային իրեր։
  • «Հովանավորի՛ր Ընտանիք» ծրագիրը շարունակում է դրամական օգնություն տրամադրել անապահով ընտանիքներին։

ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ

  • ԱՄՆ-ից հենասյուն դարձած  բոլոր նվիրատուներին, ովքեր օգնում են ապաստանը բաց պահելու գործում։
  • Սննդի նվիրատվություն կատարողներին, ովքեր օգնում են մեր բնակիչներին սնունդով ապահովելու հարցում։
  • Նվիրատուներին՝ ախտահանիչ միջոցներ, պահածոյացված սնունդ և Նուտելլա նվիրաբերելու համար։
  • Global Expert Shipping կազմակերպությանը իրենց աջակցության համար, Հայաստանում մեր ժողովրդին օգնելու համար։
← Older posts Newer posts →