← Older posts

Տեղեկատվական նամակ Մայիս 2017

June 22, 2017
ՄԱՅՐԱՏՈՒՆ
 
Ամիսը սկեցինք  շահագործման հանձնելով մեր Post Shelter-ի մասնաշենքերից մեկը։ Հիմնադիրները կառուցել են այս կցակառույցները 8 կանանց  և իրենց երեխաների համար։ Այժմ նրանցից 4-ը տեղափոխվում են։
Նախնական կենցաղավարության համար որոշակի սնունդ տրամադրեցինք, այսուհետ նրանք կդասավորեն իրենց կենցաղը ինքնուրույն:
Ֆինանսապես անկախ են, քանի որ աշխատում և վաստակում են իրենց ապրուստը և բնակվարձ չեն վճարում:
Մեր բնակիչները գնացել էին «Խոստում» ֆիլմը դիտելու: Խորին շնորհակալություն ենք հայտնում Անահիտ Անանյանին տոմսերի գումարը տրամադրելու համար:
Կենտրոնում տոնեցինք Քրիստոսի Համբարձումը: Բնակիչները շատ ոգևորված էին, անձնակազմի հետ պարում էին հայկական ավանդական երաժշտության ներքո:

Օգնեցինք մեր նախկին շահառուներից մեկին՝ վճարելով նրա ուսման վարձը և նա ավարտեց  սպորտային առողջության  և բուժական մերսման լրիվ դասընթացը: Արմինեն մեր ապաստանում էր իր որդու՝ Ալիկի հետ ավելի քան մեկ տարի, տկն. Սեթա Ղազարյանը (հիմնադիր/գործադիր տնօրենը) բացահայտեց,որ նա ունի  մերսում անելու տաղանդ. երկրաշարժից հետո նա բուժել էր իր հորը և նորից ոտքի հանել, տկն. Սեթան օգնեց նրան՝ տալով աշխատանք. մերսում էր մեզ և մեր հյուրերին փողի դիմաց: Դա նրան շատ ոգևորեց և նա ցանկացավ շարունակել իր ուսումը: ԱՄՆ-ից մի խումբ այցելուներ ուղղորդվել էին մեր կենտրոն տուրիստական գործակալ Գաբրիելի կողմից, վերջինիս քույրերը տվեցին մեզ 400 դոլար, որպեսզի Արմինեն հաճախի դասերին: Ծանր ձմռանից հետո նա հաղթահարեց բոլոր խոչընդոտները և ավարտեց իր ուսումնական կուրսը:

Կեցցե՛ Արմինեն, մենք հպարտանում ենք նրանով և շնորհակալ ենք Աստծուն Գաբրիելի և իր քրոջ նման մարդկանց մեզ հյուրընկալելու համար և նրանց նվիրատվությունների շնորհիվ, մենք ևս մեկ անձ փրկեցինք:

 

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
 
ԱԼԲՀ-ի  անձնակազմը  գնացել էր Արմավիրի մարզի Դաշտ գյուղ: Տրամադրեցինք հագուստ, կոշիկներ, խաղալիքներ 150 կարիքավոր ընտանիքների:
Այցելեցինք նաև Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղ, անցանք երկար ճանապարհ հասնելու և օգնելու  նրանց, ովքեր մեր օգնության կարիքն ունեն:
Այս ամիս ստացել ենք օգնության  շատ դիմում-խնդրանքներ  Սիրիայի ներգաղթյալներից: Ավելի քան 30 սիրիահայեր մեր կենտրոնից ստացան հագուստ, ծածկոցներ, խոհանոցային պարագաներ և այլ անհրաժեշտ իրեր։  Բացի այդ, ամեն օր  շատ ընտանիքներ են գալիս մեր կենտրոն  խնդրելու այն ապրանքները, որի  կարիքն ունեն:  Հաշմանդամ և անապահով ընտանիքների դիմում-խնդրանքները ևս կրկնապատկվել են: Դեռ կան բազմաթիվ գրանցված ընտանիքներ, ովքեր սպասում են իրենց հերթին, որպեսզի օգնություն ստանան։

 

 

 ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ 
 
  • Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում՝ դեղորայքի համար նվիրատվություն կատարած Գարո Բերբերյանին և իր հորը, ինչպես նաև բժ. Սուսաննա Օնանյանին դեղորայքը գնելու և մեր կենտրոն բերելու համար:
  • Կոնտեյները, որ Ամերիկայից ուղարկվել էր հիմնադիրների կողմից, հասավ մեր պահեստ: Շնորհակալ ենք բոլոր նվիրատուներին:
  • Ռոզ-Մարի Բորանյանին և Կանադայից եկած խմբին՝ իրենց խիստ զբաղված գրաֆիկից ժամանակ տրամադրելու և մեր կենտրոն այցելելու համար:
    Շատ հուզված և տպավորված էին այն աշխատանքով, որ անում ենք ապաստանի բնակիչների և անապահով մարդկանց համար:
  • Բժիշկ Սուսաննա Օնանյանին, ատամնաբույժ Արմինեին Lux- Med ատամնաբուժական կլինիկայից, ովքեր շարունակում են իրենց բարեգործական աշխատանքները՝ տրամադրելով  բժշկական և ատամնաբուժական օգնություն մեր բնակիչներին և իրենց երեխաներին:
  •  Շիրիկյան ընտանիքին՝ պոլիէթիլային գունավոր  տոպրակներ նվիրաբերելու համար, որոնք մենք օգտագործեցինք նվիրաբերված ապրանքները հասցեատերերին բաշխելու համար:
  • Թոմ Գաբրիելին բոլոր արկղերը նվիրաբերելու համար, որոնք օգտագործեցինք նվիրաբերված ապրանքները կոնտեյներով  Հայաստան ուղարկելուն:
     

 

 

 

Մենք Ձեր օգնության կարիքն ունենք այս աշխատանքըկատարելու համար, խնդրում ենք կիսվել Ձեր օրհնություններով կարիքավորների հետ: 

Մենք բաց ապաստան ենք, խնդրում ենք այցելել մեր կենտրոն:
Արե’ք  Ձեր նվիրատվությունները այնտեղ, որտեղ կարևոր է և կատարե’ք փոփոխություն մեր բնակիչների կյանքում:

 
ALCF  P.O. Box 3595 Seal Beach, California 90740

USA Ph # 562.598.8025

Armenia ph# 374-93-32-78-34, 374-43-500-503

Address in Armenia: Armavir Marz, Ptghunk Village, Vartanatz 1

www.armenianlighthouse.org   E-mail: armenianlighthouse@gmail.com

 
 

Տեղեկատվական նամակ Ապրիլ 2017

May 12, 2017

 

ՄԱՅՐԱՏՈՒՆ
 
 Ի հավելումն մեր բնակիչների զբաղված  գրաֆիկին  ավելացել է նաև պարի դասը: Ամեն հինգշաբթի կամավոր պարուսույցը գալիս և սովորեցնում է պարի հիմնական քայլերը:
Բնակիչները  սկսել են աշխատել ջերմոցում և շուտով  կունենանք շատ  լոլիկ, պղպեղ և  վարունգ:  Քաջալերում ենք  ջերմոցի աշխատանքները և սովորեցնում մեր բնակիչներին ինչպես աճեցնել և պահպանել մշակաբույսերը:
Տոնեցինք նաև Զատիկը: Բնակիչները գնացին եկեղեցի, այնուհետև հավաքվեցին սեղանի շուրջ, որը լի էր զատկական ուտելիքներով:
Մեր  բնակիչները  Հայաստանում այցելեցին ցեղասպանության հուշահամալիր և մեկ րոպե լռությամբ հարգեցին   անմեղ զոհերի հիշատակը :

 

 

 

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
 
Շարունակում ենք մեր  մարդասիրական գործունեությունը: ԱԼԲՀ-ի թիմը և հովանավորները անում են հնարավորինս լուծելու  այն կարիքավորների խնդիրները, ովքեր դիմում են մեզ: Այս ամիս աշխատակազմը գնացել էր Արմավիրի մարզի Շահումյան գյուղ և օգնություն բաշխել 100 ընտանիքի:
Այցելեցինք հանրապետական ծննդատուն և նվերներ տվեցինք 79 նորածիների և հղի կանանց:
Աշխատակազմը այցելեց հոգեբուժարան և նվիրաբերեց հագուստ և կոշիկ հիվանդներին:
Այցելել ենք բազմաթիվ գյուղեր և կազմակերպություններ և տրամադրել ենք օգնություն շատ անապահով մարդկանց, բայց սա շատ ավելի հուզիչ և տպավորիչ էր…
Շնորհակալ ենք Աստծուն, որ մեզ հնարավորություն է տալիս օգնելու այն մարդկանց, ովքեր իսկապես դրա կարիքը ունեն:
 
Կարդացե՛ք  Շահումյան գյուղում օգնության տրամադրման մասին հոդվածը.

http://shamshyan.com/hy/article/2017/04/11/1064129/
 ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ 
 
  • Ռոզի Տեր Սարոյանին, ով ԱԼԲՀ-ի պահեստում կամավոր օգնել է պրն. Զոհրաբին և տկն. Սեթային փաթեթավորելու և պալետներ պատրաստելու հարցում: Կարիք ունենք շատ կամավորների ներգրավվածությանը այս Աստվածային աշխատանքը կատարելու գործում:
  • Անահիտ Անանյանին բնակիչների և «Պնակ մը կերկուր» ծրագրի մասնակիցների հետ սեմինարներ անցկացնելու համար:
Մենք Ձեր օգնության կարիքն ունենք այս աշխատանքըկատարելու համար, խնդրում ենք կիսվել Ձեր օրհնություններով կարիքավորների հետ: 

Մենք բաց ապաստան ենք, խնդրում ենք այցելել մեր կենտրոն:
Արե’ք  Ձեր նվիրատվությունները այնտեղ, որտեղ կարևոր է և կատարե’ք փոփոխություն մեր բնակիչների կյանքում:

 
ALCF  P.O. Box 3595 Seal Beach, California 90740

USA Ph # 562.598.8025

Armenia ph# 374-93-32-78-34, 374-43-500-503

Address in Armenia: Armavir Marz, Ptghunk Village, Vartanatz 1

www.armenianlighthouse.org   E-mail: armenianlighthouse@gmail.com

Տեղեկատվական նամակ Մարտ 2017

April 13, 2017
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅՈՒՄ
 
  • Մարտի 19-ին մենք միջոցառում ունեցանք! Այն շատ հաջող էր: Ներկա էին ավելի քան 120 մարդ: Գլենդելի քաղաքապետ  Փաուլա Դիվայնը, ինպես նաև խորհրդականներ՝   պրն. Նաջարյանն ու պրն. Սինանյանը նույնպես օգնեցին մեզ: Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր եկան և աջակցեցին մեր աշխատանքին՝ փոփոխություն կատարելով Հայաստանում ապրող մարդկանց կյանքում, ովքեր ունեն դրա կարիքը :
  • Մարտի 20-ին կոնտեյները դուրս եկավ պահեստից: Պահեստը լի էր նվիրատուների կողմից տրամադրված ապրանքներով:
  • Տեր Եղիա Հայրապետյանը այցելել էր մեր հիմնադիրների տուն: Շնորհակալ ենք  նրան  իր մշտական  աջակցության համար և մեր շաբաթական Աստվածաշնչի սերտողությանը դասեր  տրամադրելու  համար:

Հայաստանում

  • Մարտի 8-ը կանանց միջազգային օրն է: Օրը հիանալի դարձրեցինք թե՛ ապաստանում ապրող կանանց, թե՛ «Պնակ մը կերակուր»  ծրագրի մասնակիցների համար՝ տրամադրելով նվերներ: Ծերերը պարեցին աշխատակազմի անդամների հետ և վայելեցին իրենց օրը:
  • Հայկական Tree Project-ը  նվիրաբերեց մեզ մշտադալար ծառեր. մենք տնկեցինք  դրանք մեր այգում:

 

ՄԱՅՐԱՏՈՒՆ
 

Բնակիչները շարունակում են  կար ու ձևի, համակարգչի, անգլերենի, մատնահարդարման, վարսահարդարման և խոհարարական դասերը:
Բնակիչներից վեցը  աշխատանք են գտել և գումար են վաստակում: Պատրաստվում են տեղախոխվել  “Post Shelter” ծրագիր, որը տրամադրում է ժամանակավոր տուն այն կանանց, ովքեր պատրաստ են ապրել ապաստանից դուրս, բայց դեռ ունեն մեր վերահսկողության կարիքը ավելի ուժեղ և ինքնավստահ  լինելու համար:

 

 

                       

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

 

 Շարունակում ենք մեր բարեգործական աշխատանքը`  տրամադրելով տարատեսակ  իրեր կարիքավոր ընտանիքներին: Այցելում ենք  տարբեր ծննդատներ և նվիրաբերում  նորածնային հագուստ և տակդիրներ:
Շարունակում ենք օգնել  Սիրիայի փախստականներին, ովքեր գալիս են մեր կենտրոն: Գրեթե ամեն օր  տալիս  ենք խոհանոցային պարագաներ, վերմակներ և հագուստ:
Անակնկալ մատուցեցինք Սիրիայի ներգաղթյալ ընտանիքներից մեկին՝ տրամադրելով նրանց մահճակալ, մատրաս և ծածկոց: Երբ հիմնադիր տնօրեն Սեթա Ղազարյանը իմացավ, որ սիրիահայ ընտանիքը չունի մահճակալ և քնում է հատակին, նա աշխատակազմին խնդրեց գնալ գյուղում գտնվող իր տուն և երկրորդ ննջասենյակի  կահույքը տալ նրանց:
Բժշկական իրեր տրամադրեցինք Էջմիածնի հիվանդանոցին: Հիվանդանոցի պայմանները շատ աղքատիկ են , և  մենք այն մեր ուշադրության կենտրոնում ենք պահում:  Տրամադրում ենք այն  բժշկական իրերը, որ ունենք: Գալիս են շտապօգնության մեքենայով և տանում ամբողջ օգնությունը:

 

 

 

 

 

Մենք Ձեր օգնության կարիքն ունենք այս աշխատանքըկատարելու համար, խնդրում ենք կիսվել Ձեր օրհնություններով կարիքավորների հետ: 

Մենք բաց ապաստան ենք, խնդրում ենք այցելել մեր կենտրոն:
Արե’ք  Ձեր նվիրատվությունները այնտեղ, որտեղ կարևոր է և կատարե’ք փոփոխություն մեր բնակիչների կյանքում:

 
ALCF  P.O. Box 3595 Seal Beach, California 90740

USA Ph # 562.598.8025

Armenia ph# 374-93-32-78-34, 374-43-500-503

Address in Armenia: Armavir Marz, Ptghunk Village, Vartanatz 1

www.armenianlighthouse.org   E-mail: armenianlighthouse@gmail.com

 
 
 

Տեղեկատվական նամակ Փետրվար 2017

March 20, 2017
ՄԱՅՐԱՏՈՒՆ
 
Այս ամիս բռնության ենթարկված և անտեսված  4  կանայք իրենց անմեղ երեխաների հետ ապաստան գտան Մայրատանը: Ապաստանում  փետրվարի վերջին   ապրում էին 18 կին և 25 երեխա:
Բնակիչների հետ տոնեցինք հայկական ավանդական «Տյառնընդառաջը»: Տեր Պարթևը մատուռ եկեղեցում փոքրիկ արարողություն կատարեց և բացատրեց «Տյառնընդառաջի» նշանակությունը:
Այնուհետև հավաքվեցինք կրակի շուրջը,  երգեցինք եկեղեցական երգեր և սկսեցինք ցատկել կրակի վրայով: Տոնական տրամադրությունը շարունակվեց սեղանի շուրջ: Շնորհակալ ենք Աստծուն  առատ օրհնության համար:

 

 

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
 
ԱԼԲՀ-ն  շարունակում է «Հույսի Ճրագ» ծրագիրը: Նվիրաբերում ենք  անհրաժեշտ ապրանքներ կարիքավոր ընտանիքներին:
Ինչպես ամեն ամիս, այս ամիս ևս ստացանք շատ անհատների դիմում-խնդրանքներ, ովքեր  չափազանց կարիք ունեն մարդասիրական օգնության: Օգնություն տրամադրեցինք 60-ից ավելի ընտանիքների:
Անձնակազմը մեկնեց Արմավիրի մարզի Տարոնիկ և Մարգարա գյուղեր: Երկուսն  էլ մոտ էին  Թուրքիայի  սահմանին և մենք մուտք գործեցինք գյուղ հատուկ անցագրային թույլտվությամբ: Գյուղացիները զարմացած և ուրախացած էին ,որ մենք ուշադրություն էինք  դարձրել իրենց կարիքներին և նվիրաբերել էինք տոպրակով հագուստ, կոշիկներ, խաղալիքներ  և այլ անհրաժեշտ իրեր:
Հատուկ ուշադրություն ենք դարձնում  սիրիահայ փախստականներին և նրանց խնդիրներին, անում ենք հնարավորինս, օգնության ձեռք ենք մեկնում բոլոր  սիրիահայերին:
 

 

 

 
Այցելում ենք  տարբեր ծննդատներ և անակնկալ նվերներ ենք տրամադրում մայրերին իրենց նորածինների համար(նորածնի հագուստ,վերմակներ և տակդիրներ): Այս ամիս նվիրաբերել ենք ավելի քան  155 նորածնային փաթեթ:  
 
 
 

 

 ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
 
  • Դեկտեմբերի 6-ից մինչև հունվարի 6-ը միացանք UCOM կազմակերպության արշավին. օգնել առավել անապահով մարդկանց Հայաստնաում և Արցախում:
    Փետրվարի 18-ին  նրանց ներկայացուցիչները ծաղրածուով եկան մեր կենտրոն՝  ուրախացնելու մեր երեխաներին և իրենց երախտագիտությունը հայտնելու  բնակիչներին, ովքեր օր ու գիշեր  աշխատեցին՝ կարելով մեծ և փոքր պայուսակներ, դռան կանգառներ /door stops/, գոգնոցներ, Սուրբ Ծննդյան գուլպաներ, դրանք մենք նվիրաբերեցինք իրենց  Հյուսիսային պողոտայի բուտիկին: Փոքրիկ բնակիչները շատ ուրախացան և հետաքրքրաշարժ խաղեր խաղացին միմյանց հետ:  Նրանք իսկապես բավականություն ստացան օրվանից:
  • Հիմնադիր և գործադիր տնօրեն Սեթա Ղազարյանը հրավիրվել էր Պասադենային սուրբ Գրիգոր եկեղեցի (տղամարդկանց ֆորումին), խոսելու Հայաստանում ընտանեկան բռնության մասին և ներկայացնելու  հիմնադրամի աշխատանքը:

 

Մենք Ձեր օգնության կարիքն ունենք այս աշխատանքըկատարելու համար, խնդրում ենք կիսվել Ձեր օրհնություններով կարիքավորների հետ: 

Մենք բաց ապաստան ենք, խնդրում ենք այցելել մեր կենտրոն:
Արե’ք  Ձեր նվիրատվությունները այնտեղ, որտեղ կարևոր է և կատարե’ք փոփոխություն մեր բնակիչների կյանքում:

ALCF  P.O. Box 3595 Seal Beach, California 90740

USA Ph # 562.598.8025

Armenia ph# 374-93-32-78-34, 374-43-500-503

Address in Armenia: Armavir Marz, Ptghunk Village, Vartanatz 1

www.armenianlighthouse.org   E-mail: armenianlighthouse@gmail.com

Տեղեկատվական նամակ Հունվար 2017

March 2, 2017
ՄԱՅՐԱՏՈՒՆ
 
Հունվարի սկզբին դեռ զգացվում էր Նոր տարվա շունչը, թատրոնները մեզ տրամադրել էին  Նոր Տարվա հանդեսի անվճար տոմսեր: Բնակիչները գնացին տիկնիկային թատրոն, այնուհետև Մոսկվայի տուն, որտեղ կազմակերպված էր  հրաշալի շոու մեր երեխաների համար և ամսվա կեսին մենք տարանք նրանց  Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոն: Մասնակցությունը այսպիսի մշակութային իրադարձություններին մեր բնակիչների կյանքը դարձնում է ավելի հետաքրքիր և  գունեղ :
Սուրբ Ծննդյան  երեկոյան  նրանք գնացին Փարաքարի  Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի: Սուրբ պատարագից հետո,  Սուրբ Ծննդյան ընթրիքը նրանց սպասում էր կենտրոնում:
Մասնագիտական դասընթացները շարունակվում են: Անում ենք հնարավորինս, որպեսզի ունենանք   դրական ազդեցություն  մեր բնակիչների և իրենց երեխաների կյանքի և բարեկեցության վրա: Նաև մշտապես սովորեցնում ենք  գնահատել  Աստծո կողմից տրված պարգևը՝  մայրությունը:
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
 
   Շարունակում ենք մեր բարեգործական աշխատանքները`  տրամադրելով  տարատեսակ իրեր  կարիքավոր ընտանիքներին:
2016 թվականից սկսած ունենք նոր ծրագիր: Այցելում ենք  տարբեր ծննդատներ և անակնկալ  մատուցում մայրերին իրենց նորածինների համար (նորածնի հագուստ,վերմակներ և տակդիրներ):Նվերներ ենք տրամադրել ավել քան 500 նորածինների:
Շարունակում ենք օգնել Սիրիայի փախստականներին, ովքեր գալիս են ԱԼԲՀ-ի կենտրոն: Գրեթե ամեն օր առնվազն 7-9 ընտանիքի  տրամադրում ենք խոհանոցային ապրանքներ, վերմակներ, տաք հագուստ: Երկար տարիներ Հայաստանում չէր եղել նմանատիպ ցուրտ ձմեռ, և սա պատճառներից մեկն է, որ մեր դիմում-խնդրանքները բազմապատկվել են, մարդիկ հիմնականում խնդրում են տաք հագուստ և վերմակներ:
Անձնակազմը շարունակում է այցելել գյուղեր և տրամադրել  օգնություն, առանց ուշադրություն դարձնելու  ճանապարհներին,  որոնք ծածկված են ձյունով և դրսում -25 C է:  Այցելել ենք  Արագածոտնի մարզի Փարպի և Նազրվան գյուղեր: Նվիրատվությունից հետո, գյուղապետերը մեզ շնորհակալագրեր հանձնեցին:
 
 

 

 

ՄԵՐ ԽՈՐԻՆ ՇՆՈՐՀԱԿԱԼՈԻԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ

  • Կալիֆորնիայում և Յութայում գտնվող բոլոր նվիրատուներին՝ հագուստ, խաղալիքներ, տակդիրներ, խոհանոցային պարագաներ, վերմակներ  և այլ իրեր Հայաստանի անապահով մարդկանց նվիրաբերելու համար:  Հունվարի 31-ին կոնտեյները հասավ  ԱԼԲՀ-ի կենտրոն:
  • Պարթև քահանային ջրօրհնեքի կարգ կատարելու և ամբողջ կենտրոնը օրհնելու համար: Բոլոր շահառուները և շրջակա գյուղերի բնակիչները  ներկա էին արարողությանը: Օրհնեց նաև մեր կերակուրը:
  • Բժշկուհի Սուսաննա Օնանյանին, և ատամնաբույժ Արմինե Քամալյանին,  ովքեր շարունակում են իրենց բարեգործական աշխատանքները՝ տրամադրելով անհրաժեշտ բժշկական և ատամնաբուժական ծառայություն մեր ապաստանի բնակիչներին և իրենց երեխաներին:

 

 

 
Մենք Ձեր օգնության կարիքն ունենք այս աշխատանքըկատարելու համար, խնդրում ենք կիսվել Ձեր օրհնություններով կարիքավորների հետ: 

Մենք բաց ապաստան ենք, խնդրում ենք այցելել մեր կենտրոն:
Արե’ք  Ձեր նվիրատվությունները այնտեղ, որտեղ կարևոր է և կատարե’ք փոփոխություն մեր բնակիչների կյանքում:

 
ALCF  P.O. Box 3595 Seal Beach, California 90740

USA Ph # 562.598.8025

Armenia ph# 374-93-32-78-34, 374-43-500-503

Address in Armenia: Armavir Marz, Ptghunk Village, Vartanatz 1

www.armenianlighthouse.org   E-mail: armenianlighthouse@gmail.com

Տեղեկատվական նամակ Դեկտեմբեր 2016

 

ՄԱՅՐԱՏՈՒՆ
 

 

  Այս ամիսը չափազանց զբաղված էր ԱԼԲՀ-ի համար: Քանի որ տոները մոտ էին, մենք զբաղված էինք երեկույթներ կազմակերպելով, նվերներ էինք պատրաստում բոլոր ծրագրերի մասնակիցների և մանկապարտեզի համար, նրանք կազմակերպել էին Ամանորյա հանդես  և հրավիրել էին մեզ:

Բնակիչները  անակնկալի բերեցին մեզ իրենց հիանալի Ամանորյա միջոցառումով: Երեխաները հրաշալի նմանակում էին մուլտֆիլմի հերոսներին, մայրերը արտասանում և երգում էին:  Ներկայացումը  հիասքանչ էր, տկն. Ղազարյանը միացավ մեզ skype-ով, ծափահարեցինք և շնորհակալություն հայտնեցինք  բնակիչներին  հրաշալի հույզերի համար:

 

 

Ամսվա կեսին բնակիչներին հրավիրել էին Տիկնիկային թատրոն  «Ամանորյա Հրաշք » ներկայացումը դիտելու: Ներկայացումից հետո բնակիչները շրջեցին Երևանով և վայելեցին  Երևանի ամանորյա զարդարանքները:

Այցելեցինք նաև Հյուսիսային պողոտայի տնակ, որտեղ իրենց  ձեռքի աշխատանքներն  էին ցուցադրված:  Վրեժ և Հերմինե Գրիգորյանները  միացան մեզ Հյուսիսային պողոտայում և գնեցին հետաքրքիր ձեռքի աշխատանքներ մեր տնակից: Այցը մեր բնակիչներին տվեց նոր  առանձնահատուկ ուժ՝ շարունակելու աշխատել  օր ու գիշեր , ստեղծելու մեծ և փոքր  պայուսակներ, դռան կանգառներ ‘door stops’, Սուրբ Ծննդյան գուլպաներ, և այլ անհրաժեշտ պարագաներ: Արշավը՝ ավելի շատ անապահով ընտանիքների օգնելու կազմակերպել էր UCOM /հեռահաղորդակցության  ընկերությունը/, իսկ ԱԼԲՀ-ն ներգրավվել էր ծրագրի մեջ՝  փորձելով ուրախություն բերել նրանց,ովքեր դրա կարիքը ունեին տարվա ամենալավ ժամանակին: 

 

Տարվա  վերջում կազմակերպեցինք հիանալի  տոնակատարություն բնակիչների համար: Տոնեցինք հայկական ավանդական  Նոր Տարին  բազմատեսակ ուտեստներով:  Սանտա Կլաուսը  եկավ և  նվերներ բերեց  երեխաներին և մայրերին :  Նրանք վայելեցին իրենց օրը:

 

 

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
 
Դիմում խնդրանքների և համայնքների քանակը, ովքեր դիմում են մեզ օգնության խնդրանքով  դեկտեմբեր ամսին կրկնապատկվել էր:  Անում ենք առավելագույնս հասնելու  բոլոր կարիքավորներին:
Տաք հագուստ և խաղալիքներ  ուղարկեցինք Ղարաբաղի կարիքավոր ընտանիքներին: 
Շարունակում ենք օգնել սիրիահայերին, ովքեր ավտոբուսով գալիս են ԱԼԲՀ-ի կենտրոն: Նվիրաբերել ենք ավելի քան 75 էլեկտրական ջեռոցներ,100 տաքացուցիչներ,70 կաթսաներ և թավաներ,50 չորանոցներ,ամանեղեն, վերմակներ, և տաք հագուստ: Աշխատում ենք ցուրտ եղանակին դրսում, սեղանի վրա դնելով հագուստ, վերմակներ, խոհանոցային պարագաներ, նրանք գալիս և ընտրում են այն, ինչի կարիքն ունեն:
Գրեթե 90 սիրիացի  ներգաղթյալ ընտանիքներ (յուրաքանչյուր ընտանիքում 5-9 հոգի) օգնություն են ստացել միայն դեկտեմբեր ամսին:
 
 

«Պնակ մը կերակուր» ծրագիրը շարունակվում է, շնորհակալ ենք  հովանավորներին.
Կազմակերպեցինք երեկույթ ծրագրի մասնակիցների համար:Ծերերը վայլում էին երաժշտություն  ողջ ճաշկերույթի ընթացքում և պարում էին վալս Սանտայի հետ, այնուհետև բաժանեցինք նվերները: Բնակիչները անսահման սիրով  շարունակում են մատուցել նրանց :  Ծերերը  հեռացան մեր կենտրոնից  ուրախ դեմքերով ,ամբողջությամբ  բավականություն ստացած օրվանից:

 

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ  ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
 
 
 
  • Դեկտեմբերի  7-ին 40 ոտնաչափ կոնտեյները  այս տարի թվով 5-րդն էր, որ  ճանապարհ ընկավ Լոնգ Բիչից,  մեկ այլ 20 ոտնաչափ կոնտեյներ եկավ  Նյու Ջերսիի Վարդանանց ասպետների կողմից,շնորհակալ ենք բոլոր նվիրատուներին տարին օրհնված դարձնելու հայաստանցիների և հատկապես սիրիահայերի  համար:
  •  Սոսի Հաչիկյանն իր  երեխաների հետ  Corona Del Mar  ավագ դպրոցում կազմակերպել էր  հագուստի հավաքում, հայկական ակումբը հավաքել էր  հագուստ տարբեր ընտանիքներից:  Հավաքվեց  30 արկղ հագուստ և տեղավորվեց Հաչիկյանների ավտոտնակում:  Շնորհակալ ենք  Հաչիկյան ընտանիքին և հայկական ակումբի բոլոր մասնակիցներին, այս ամենը սրտանց անելու  և Աստծու կողմից տրված օրհնությունները  անապահովների հետ կիսելու համար: 
  •  Սուրբ Ծննդյան սեղանիկ ունեինք  Սանտա Անայի  Արի Կիրակոս դպրոցում:Այս առիթով բավականին լավ դրամահավաք ունեցանք:  Շնորհակալ ենք բոլոր նվիրատուներին:
  •  Սուրբ Ծննդյան մեկ այլ սեղանիկ ունեինք Նյուփորթի  սուրբ  Մարիամ եկեղեցում:  Մենք այն լավ իրականացրեցինք:
  • Շնորհակալ ենք Հայաստանի Մանկական Ասոցացիային մեր բնակիչներին սնունդ տրամադրելու համար:
  •  Հիմա ավելի հեշտ է նվիրատվություն  կատարելը:
  • Պարզապես  այցելեք՝ Paypal.Me/Armenianlighthouse
   Խնդրում ենք աջակցեք այս Աստվածահաճո գործին, կատարեք ձեր տարեվերջյան նվիրատվությունները այժմ:

 Այս հիմնադրամը անմիջապես իր  գործունեությունն է ծավալում  կարիքավորների և  անապահովների հետ:

  • Պատրաստվում ենք միջոցառում ունենալ:  Խնդրում ենք, ամրագրեք Մարտի 19-ի միջոցառման համար,որը տեղի կունենա   Glendale “Ararat” Homenetmen-ում: Շուտով կհրապարակենք ավելի մանրամասն  տեղեկատվություն և կուղարկենք  տեղեկատվական թերթիկ :

 

 Անձնակազմը հիանալի Սուրբ  Ծննդյան երեկույթ ունեցավ:  Մեր հիմնադիր տնօրեն՝ տկն. Սեթան,  մեր բոլորի համար նվերներ էր  պատրաստել նախքան հոկտեմբերին Հայաստանից հեռանալը: Շնորհակալ ենք նրան այսքան ուշադիր լինելու  և անձնակազմի յուրաքանչյուր  անդամին  այդպիսի գեղեցիկ  նվերներ տալու համար:
 Մենք շատ երախտապարտ ենք անմնացորդ սիրո համար:

 

Տեղեկատվական նամակ Նոյեմբեր 2016

December 26, 2016
ՄԱՅՐԱՏՈՒՆ
 
 
  Քանի որ ավելի է ցրտում, բնակիչները շատանում են մեր ապաստանում:  Չորս նոր բնակիչներ իրենց երեխաների հետ նոյեմբերին եկել են մեր կենտրոն:  Նրանցից մեկը 17 տարեկան է, նորածնի  հետ: Նա հիվանդանոցից ուղիղ այստեղ  է եկել: Ո՛չ  ծնողներ, ո՛չ բարեկամներ: Տղամարդը լքել էր, քանի որ տեղ չուներ նրան տանելու:
Փոքրիկ աղջիկ ծնվեց մեր կենտրոնում, մայրը նրան Մարիամ անվանեց:
Մեր կանայք շարունակում են  իրենց դասերը:  Հիանալի է տեսնել նրանց  կյանքով լի և ամեն ինչ նորից սկսելու ցանկությամբ:
Բնակիչները պատրաստում են մեծաքանակ մեծ և փոքր պայուսակներ, դռան կանգառներ ‘door stops’, Սուրբ Ծննդյան գուլպաներ, բացիկներ, որոնք նվիրաբերում ենք UCOM ընկերությանը և դրանք դրված են  Հյուսիսային պողոտայի Սուրբ ծննդյան տնակում բարեգործական նպատակներով վաճառելու և ավելի շատ կարիքավոր ընտանիքներին օգնելու համար:
Նոյեմբերին անձնակազմը և բնակիչները սկսեցին զարդարել կենտրոնը՝  պատրաստվելով Նոր Տարուն:
 
 
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
 
Նվիրաբերում ենք  անհրաժեշտ ապրանքներ կարիքավոր ընտանիքներին: Ինչպես միշտ ստանում ենք բազմաթիվ դիմում-խնդրանքներ:
Շարունակում ենք օգնել Սիրիացի ներգաղթյալներին, ովքեր ավտոբուսով գալիս են ԱԼԲՀ-ի կենտրոն  և ի հավելումն հագուստի և վերմակների, տրամադրում ենք տաքացուցիչներ, ամանեղեն, կաթսաներ, էլեկտրական ջեռոցներ:
Մինչ այսօր գնել ենք առավել քան 60 տաքացուցիչ և 30 էլեկտրական ջեռոցներ, 50 սպասքի հավաքածու և 30 չորանոց՝ այստեղ Հայաստանում:
Ավելիի կարիքն ունենք,  քանի որ պահանջարկը շատ է, և առանց Ձեր օգնության հնարավոր չէ այս ամենը իրականացել:
Բոլոր հիվանդանոցի նորածիններին տրանադրում  ենք վերմակներ, մանկական հագուստ  և տակդիրներ:

 

 

 

ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ

  • Թերապևտ Սուսանա Օնանյանին, ատամնաբույժ`  Արմինե Քամալյանին Lux Med ատամնաբուժական կլինիկայից, ովքեր շարունակում են իրենց բարեգործական աշխատանքը՝ ծառայելով մեր բնակիչներին և ԱԼԲՀ-ի ծրագրերի մասնակիցներին
  •  Natali Pharm-ին մեր երեխաներին  բավականաչափ օրգանիկ  Hipp  մանկական սնունդ տրամադրելու համար, և հավելյալ ` կարիքավորներին նվիրաբերելու համար:

 

Մենք բաց ապաստան ենք, խնդրում ենք այցելեք մեր կենտրոն:
Արե’ք  Ձեր նվիրատվությունները այնտեղ, որտեղ կարևոր է և կատարե’ք փոփոխություն մեր բնակիչների կյանքում:
 
Խնդրում ենք կատարեք Ձեր անկեղծ նվիրատվությունները առցանց կամ ուղարկեք չեկը հետևյալ հասցեով.
ALCF  PO Box 3595 Seal Beach California 90740 USA   P 562.598.8025   F 562.598.7958   armenianlighthouse.org                 armenianlighthouse@gmail.com

Armenia P 374-93-32-78-34 or 374-43- 500-503  Armavir Marz, Ptghunk Village, Vartanatz 1

Տեղեկատվական նամակ Հոկտեմբեր 2016

December 9, 2016
ՄԱՅՐԱՏՈՒՆ
 
Հոկտեմբերը օրհնված ամիս էր, քանի որ մեր բնակչուհի Ֆլորան ունեցավ իր առաջնեկը. լույս աշխարհ եկավ հրեշտակ Նարեն:
Կյանքը մեր ապաստանում շատ զբաղված և ակտիվ է: Գրեթե ամեն ամիս մենք տանում ենք բնակիչներին մի տեղ, որտեղ նրանք կարող են զարգացնել իրենց մշակութային հետաքրքրությունները:  Նրանք գնացին Ավետիք Իսահակյանի /հայտնի հայ գրող/ տուն-թանգարան: Տպավորությունները աննկարագրելի էին: Մայրերը երեխաների հետ գնացին կենդանաբանական այգի:
Հոկտեմբերի վերջին կիրակի օրը, նախքան մեր հիմնադիրների Հայաստանից մեկնելը, հիմնադիրները տարան բնակիչներին  Էջմիածնի շարուրմա հյուրասիրության:
Կազմակերպեցինք մկրտության արարողություն մատուռ եկեղեցում նրանց համար, ովքեր ապաստան էին եկել ավելի ուշ:

 

 

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
 
Շարունակում ենք մարդասիրական օգնություն տրամադրել Հայաստանի տարբեր գյուղերին: Անձնակազմը գնաց Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղ: Աջակցում ենք  սիրիահայ ներգաղթյալ ընտանիքներին, ովքեր գալիս են մեր հիմնադրամ  օգնության խնդրանքով:Փախստականները և  ֆիզիկական անձինք, ովքեր դիմում են մեզ օգնության խնդրանքով բազմապատկվել են: Անում ենք ամեն ինչ նրանց կարիքները հոգալու համար: Հայցում ենք Ձեր աջակցությունը գնելու հետևյալ ապրանքները Հայաստանում.էլեկտրական տաքացուցիչներ, խոհանոցային վառարաններ,/oven/ կաթսաներ, չորանոցներ՝ դրսի և ներսի, սնունդ: Սիրիացի ներգաղթյալները չափազանց դրա կարիքը ունեն: Մնացած ամենը մենք ունենք և տրամադրում ենք նրանց:
  • Ելենա Սագայանը Սան Ֆրանսիսկոյից, Լիզա Կոյուջյան Ստանտոնը՝ հոգեբանը Անգլիայից, և ընտանեկան բժշկուհի Սուսաննա Օնանյանը համատեղ ուժերով իրենց ժամանակը հատկացրեցին  ծառայելու մեր բնակիչներին և ծերերին: Բժ. Ելենան նվիրաբերեց շատ դեղորայք, անգլերեն սեմինար անցկացրեց, և բժ. Սուսաննան այն թարգմանեց հայերեն բնակիչներին հասկանալի դարձնելու համար:
  • Շնորհակալություն ենք հայտնում Natali Pharm-ին մանկական Hipp օրգանիկ սնունդ տրամադրելու և հավելյալ կարիքավորներին բաշխելու համար:

 

Our founders left Armenia end of October to continue their noble work in America!

 

Դիտե՛ք վերջին տեսանյութերը ԱԼԲՀ-ի մասին․

  1.  https://www.youtube.com/watch?v=-Egkyd7-1Qk&feature=share

Մենք բաց ապաստան ենք, խնդրում ենք այցելեք մեր կենտրոն:
Արե’ք  Ձեր նվիրատվությունները այնտեղ, որտեղ կարևոր է և կատարե’ք փոփոխություն մեր բնակիչների կյանքում:

 

Խնդրում ենք կատարեք Ձեր անկեղծ նվիրատվությունները առցանց կամ ուղարկեք չեկը հետևյալ հասցեով.

Տեղեկատվական նամակ Սեպտեմբեր 2016

October 25, 2016
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ 
  • Գաբրիել Հայկազյանը 20 հոգանոց խումբ էր բերել Հայաստան, և նրանց առաջին օրը սկսվեց Էջմիածին այցելությամբ այնուհետև մեր կենտրոն: Համեղ հյուրասիրոթյուն կազմակերպեցինք նրանց համար: Բոլորին շշմեցրել էր մեր ապաստանն ու բոլոր բնակիչները:
    Նրանք բոլորը գոհացուցիչ արցունքներով նվիրատվություն արեցին.  գնալով մեր կենտրոնից,  խոստացան ամեն կերպ նպաստել մեր առաքելությանը:
  • Սեպտեմբերի 8-ին սբ. Մարիամ Աստվածածնի տոնն էր: Տեր Հայրը սուրբ պատարագ մատուցեց մեր Սբ. Աստվածածին եկեղեցում: Բոլոր բնակիչները և մի քանի հոգի եկեղեցու համայնքից ներկա էին: Օրհնություն էր բոլորի համար, բոլորը հաղորդություն ստացան:

 

  • Ավետիք Ղազարյանը եկավ մեր կենտրոն և մի ամբողջ օր նվիրեց մեր բնակիչներին՝  սովորեցնելով նրանց դեմքի խնամք, և թե ինչպես հոգ տանել իրենց մաշկի մասին:  Բնակիչները անսահման ուրախ էին, որ  արժանացան նրան, որ  ինչ որ մեկը ԱՄՆ-ից   բավականին հետաքրքրված էր հոգ տանելու  իրենց գեղեցկության մասին:
  •  ՏԵր և Տկն Մկրտչյանները Յութայից  հովանավորեցին Պնակ մը կերակուր ծրագիրը և հյուրասիրեցին ծերերին, բաժանեցին նրանց նոր վերմակներ, այնուհետև միացան մեզ  գնալու   Արագածոտնի մարզի Օհանավան գյուղ և Արմավիրի մարզի  Փշատավան գյուղ: Բաշխեցին նվիրաբերված վերմակներ, օճառներ, ատամի մածուկ և խոզանակ, ի հավելումն մեր հագուստի, կոշիկի, խաղալիքի նվիրատվության, որոնք նրանք հավաքել էին Յութայում:

 

 

ՄԱՅՐԱՏՈՒՆ

 Մթնոլորտը մեր կենտրոնում շատ  բարեկամական և ուրախ է:  Այս ամիս տոնեցինք 3 ծննդյան տարեդարձ  և ատամհատիկ:  Բնակիչները գնացին Երևան  թատրոն  դիտելու,այնուհետև գիշերով շրջեցին Երևանում:  Մասնակցում են  անգլերենի, համակարգչի,կար ու ձևի և մանիկյուռ/պեդիկյուռի դասերին:

 

 

 

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

 

ԱԼԲՀ-ն շարունակում է Հույսի Ճրագ ծրագիրը: Անձնակազմը գնում է Հայաստանի տարբեր գյուղեր  և կարիքավորներին նվիրաբերում է մարդասիրական  օգնություն:  Այս ամիս այցելեցինք նաև  Արմավիրի մարզի Հայկավան գյուղ:
Էմմա Ավետիք Ղազարյանը ԱԼԲՀ-ի ակտիվ  աջակիցներից է, ով  միացավ մեր անձնակազմին Արարատի մարզի Երասխ գյուղին ապրանքներ նվիրաբերելու համար: Ուրախ ենք, որ մարդիկ միանում են մեզ մեր նպատակային գործում:
Շարունակում ենք օգնել սիրիահայ  փախստականներին, ովքեր գալիս են մեր կենտրոն:

 

 

 

Մենք բաց ապաստան ենք, խնդրում ենք այցելեք մեր կենտրոն:
Արե’ք  Ձեր նվիրատվությունները այնտեղ, որտեղ կարևոր է և կատարե’ք  փոփոխություն մեր բնակիչների կյանքում:
Խնդրում ենք կատարեք Ձեր անկեղծ նվիրատվությունները առցանց կամ ուղարկեք չեկը հետևյալ հասցեով.
ALCF  PO Box 3595 Seal Beach California 90740 USA   P 562.598.8025   F 562.598.7958   armenianlighthouse.org                 armenianlighthouse@gmail.com

Armenia P 374-93-32-78-34 or 374-43- 500-503  Armavir Marz, Ptghunk Village, Vartanatz 1

 

 

Տեղեկատվական նամակ Օգոստոս 2016

September 22, 2016
ՄԱՅՐԱՏՈՒՆ
Քանի դեռ մեր հիմնադիրները Հայաստանում են, նրանք անում են ամեն ինչ մեր  բնակիչների կյանքը ավելի հետաքրքիր դարձնելու համար: Բնակիչները գնում են եկեղեցի ամեն կիրակի և եկեղեցուց հետո, տանում ենք նրանց կամ  խաղահրապարակ կամ հյուրասիրության այնտեղ, որտեղ խաղաhրապարակ կա, որպեսզի հանգստյան օրերը ավելի հաճելի անցնեն: Այս անգամ հիմնադիրները տարել էին նրանց Էջմիածնի Տաշիր պիցցա: Բնակիչները շատ  ուրախ էին:
Բնակիչները  շատանում են մեր ապաստանում, և գրեթե ամեն ամիս մենք տարեդարձ ունենք: Այս ամիս 3 տարեդարձ ունեինք նույն օրը: Մեր կանայք  մասնակցում են կար ու ձևի, համակարգչի, անգլերենի, մանիկյուռ/պեդիկյուռի, վարսահարդարման և խոհարարական դասերին:

 

 

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
Մեր անձնակազմը  180 կմ քարքարոտ ճանապարհ էր անցել  Լճավան գյուղ հասնելու համար. այն գտնվում է Ղարաբաղին մոտ, տրամադրեցինք մարդասիրական օգնություն 93 ընտանիքի ամբողջ գյուղում: 10 ժամ տևեց ընդհանուր բաշխումը իրականացնելը:
Նվիրաբերեցինք  մարդասիրական օգնություն  Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի 80 ընտանիքի և 60 առավել կարիքավոր  ընտանիքի տարբեր գյուղերից  Աշտարակի մարզպետարանում: Շնորհակալ ենք մարզպետարանի   աշխատակիցներին ցուցակը ուղարկելու և օգնություն տրամադրելու գործընթացը կազմակերպելու համար:

 

ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ.
  • Մալվինա Մկրյանին, Զեփյուռ Օհաննեսյանի հետ մեր կենտրոն այցելելու և մի ամբողջ օր մայրերի և երեխաների հետ անցկացնելու և նրանց գեղագիտական հմտություններ սովորեցնելու համար:
  • Զեփյուռ Օհաննեսյանին արվեստի դաս անցկացնելու, դրամապանակների և պայուսակների վրա նախշազարդում սովորեցնելու համար, դրանք վաճառվելու են ԱԼԲՀ-ի միջոցառումների ժամանակ:
  • Մեր կամավոր բժշկուհի Սուսաննա Օնանյանին, գինեկոլոգ՝ Եվա Թորոսյանին, և մեր ատամնաբույժ՝ Արմինեին,  Lux Med ատամնաբուժական կլինիկայից, ովքեր շարունակում են իրենց բարեգործական աշխատանքները՝ ծառայելով մեր բնակիչներին և իրենց երեխաներին:
  • Natali Pharm-ին   մեր երեխաներին բավական քանակությամբ  մանկական  Hipp օրգանիկ սնունդ տրամադրելու և հավելյալ՝ կարիքավորներին բաշխելու համար:
  • Անահիտ Անանյանին Գլենդելից, շուրջ 6 շաբաթ յուրաքանչյուր  ուրբաթ ծերերի հետ բժշկական սեմինարներ անցկացնելու և յուրաքանչյուր երկուշաբթի՝ մեր բնակիչների հետ   հոգեբանական սեսիաներ անցկացնելու համար:

 

Հ.Գ.  Ներողություն ենք խնդրում, մեր նորություններից  մի քանիսը ուշացնելու համար: Ամռան ամիսներին մեր այցելուները շատ են, և մենք բաց ենք թողել մի քանի  անուններ նշել: Հայցում ենք Ձեր ներողամտությունը:Մենք բաց ապաստան ենք, խնդրում ենք այցելեք մեր կենտրոն:
Արե’ք  Ձեր նվիրատվությունները այնտեղ, որտեղ կարևոր է և կատարե’ք  փոփոխություն մեր բնակիչների կյանքում:
Խնդրում ենք կատարեք Ձեր անկեղծ նվիրատվությունները առցանց կամ ուղարկեք չեկը հետևյալ հասցեով.
ALCF  PO Box 3595 Seal Beach California 90740 USA   P 562.598.8025   F 562.598.7958   armenianlighthouse.org                 armenianlighthouse@gmail.com

Armenia P 374-93-32-78-34 or 374-43- 500-503  Armavir Marz, Ptghunk Village, Vartanatz 1

unsubscribe from this list    update subscription preferences

← Older posts