Հարց և պատասխան
Հաճախ տրվող հարցեր

Հարց` Ու՞ր ուղարկել դրամական նվիրատվությունը:
Պատ.` Չեկերն ուղարկել`  P.O. Box 3595 Seal Beach, Ca 90740

Հարց` Ի՞նչ իրեր կարելի է նվիրաբերել:
Պատ.` Խնամքով օգտագործված հագուստ` տղամարդկանց, կանանց, երեխաների համար: Նոր կոշիկներ, խաղալիքներ և լավ պահպանված տնտեսական իրեր:

Հարց` Դու՞ք եք հավաքում իրերը, թե մենք պետք է բերենք:
Պատ.` Մենք հավաքում ենք տարբեր վայրերից: Սակայն ցանկության դեպքում դուք կարող եք բերել հետևյալ հասցեով` 1829 Redondo Ave, Signal Hill 90755 Հեռ.`562-598-8025

Հարց` Ինչպե՞ս կարելի է մասնակցություն ցուցաբերել այս հարցում:
Պատ.` Կարող եք դրամական նվիրատվություն կատարել, նվերների փոխարեն, կարող եք ձեր ծանոթներին ևս ներգարավել այս գործում: Կարող եք մասնակցել նաև սննդամթերք և կոշիկ ձեռք բերելու համար գումար հայթհայթելու գործին:

Հարց` Որքա՞ն հաճախ եք սննդամթերքի համար գումար հավաքում:
Պատ.` Տարեկան ամենաքիչը 2-3 անգամ:

Հարց` Որքա՞ն հաճախ եք նոր կոշիկներ հավաքում:
Պատ.`Ամբողջ տարվա ընթացքում:Սակայն տոն օրերին հատուկ կոշիկի հավաքման միջոցառում ենք կազմակերպում:

Հարց` Կարելի՞ է դեղորայք ուղարկել:
Պատ.` Թուլատրված չէ:

Հարց` Կարելի՞ է օգտագործված կոշիկներ ուղարկել:
Պատ.` Ո´չ: Առողջապահական նկատառումներով օգտագործված կոշիկներ չի թուլատրվում ուղարկել:

Հարց` Կարո՞ղ ենք կամավոր աշխատանք կատարել:
Պատ.` Իհա´րկե: Կարող եք օգնել մեզ փաթեթավորել նվիրաբերված ապրանքը մեր “Սիգնլ Հիլի”պահեստում:

Հարց` Հիմնադրամի վերաբերյալ տեղեկատվական նամակներ ունե՞ք:
Պատ.` Այո´: Ուղարկեք ձեր էլ. հասցեն armenianlighthouse@gmail.com մենք ձեզ կուղարկենք մեր ամսական տեղեկատվական նամակները:

Կարող եք այցելել մեր կայք www.armenianlighthouse.org և այնտեղ ծանոթանալ տեղեկատվական նամակներին նորություններ խորագրի տակ: