Մեր մասին

«Արմենիան  Լայթհաուս» բարեգործական հիմնադրամ ԱՄՆ

«Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամ Հայաստան

 

Մենք հավաքում ենք ԱՄՆ-ում և բաժանում Հայաստանում:

 

«Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամը ԱՄՆ-ում 2009թ-ին ճանաչվել է որպես Կալիֆորնիայի  շահութաբեր հասարակական կազմակերպություն:

«Արմենիան Լայթհաուս» հիմնադրամը Հայաստանում հիմնվել է 2006թ.:

Նախկինում հիմնադրամը կոչվում էր Փարոս: Փարոս անվան միտքը (որի անգլերեն համարժեքն է “Lighthouse”), ստեղծվել է Ղազարյան հիմնադրամի ընկերների և աջակիցների կողմից, ծագել է հայ կնոջ, երեխաների և հայ ընտանիքի հասարակությանն ինտեգրման հոգածությունից: Իրականությունն այն է, որ հայ կինը անվերջ պայքարում է փոփոխական աշխարհին ադապտացվելու համար և մեծ դժվարությունների է հանդիպում նյութական և ընտանեկան կայունություն պահպանելու հարցում: Հայ կնոջ համար (քիչ կամ գրեթե ոչ մի  նյութական միջոցներով) երեխա մեծացնելը շատ բարդ խնդիր է: Այս դժվարությունները ավելի ակնհայտ են բռնության ենթարկված և/կամ ամուսնալուծված ընտանիքներում, ուր երեխաներին անուշադրության մատնելը կամ լքելը միակ կարճ լուծումն է մնում հայ մայրերի համար: Հայաստանում տարիների ընթացքում որբերի թիվը աճում է և գաղտնիք չէ, որ որբանոցները զուրկ են որբերի աճող թվի ամենօրյա հիմնական կարիքները հոգալու և պահանջները բավարարելու համար նախատեսված անհրաժեշտ բաներից: Որքան էլ որ դա ցավալի լինի մեզ համար, միևնույն է չենք կարող պատկերացնել նման կացության մեջ հայտնված հայ կնոջ և երեխաների վիճակը, ովքեր այս դժվարին պայմաններում ունեն գոյություն պահպանելու խնդիր: Հայ ընտանիքի կայունության համար ամեն հնարավորին բան անելու ցանկությունից և պարտավորությունից դրդված` «Արմենիան Լայթհաուս» հիմնադրամի հիմնադիր (1999թ.-ից Ղազարյան հիմնադրամի նախագահ) Սեթա Ղազարյանը և  հիմնադրամի փոխնախագահ Թալին Քուրդիկյանը, ինչպես նաև մի շատ գործուն անդամներ` միացրեցին իրենց ուժերը` զարգացնելու ծրագրեր, որով ի զորու կլինեն օգնելու Հայաստանում նյութապես անապահով մայրերին վերագտնել իրենց ավանդույթային հայկական ընտանեկան կայունությունը:

«Արմենիան Լայթհաուս» հիմնադրամի առաքելությունն է աջակցել Հայաստանում ամուսնացած, այնուհետև լքված կանանց, ովքեր մեծ դժվարությունների առջև են կանգնում` իրենց երեխաներին պահել-մեծացնելու հարցում:

«Արմենիան Լայթհաուս» հիմնադրամը նպատակ է հետապնդում կայուն դարձնելու կանանց և նրանց ընտանիքները` Հայաստանն ուժեղացնելու համար:

«Արմենիան Լայթհաուս» հիմնադրամն արդեն աջակցում է շատ ընտանիքների` ապահովելով նրանց կրթական, նյութական և հոգեբանական աջակցությամբ: Ձեր օգնությամբ «Արմենիան Լայթհաուս» հիմնադրամը նաև ծրագրում է ապահովել նրանց մասնագիտական հմտություններով և հոգեբանական ճգնաժամում գտնվող մայրերի համար երեխայի խնամքի վերաբերյալ խորհրդատվությամբ, որպեսզի վերջիններս չլքեն երեխաներին` թողնելով նրանց մանկատներում:

Սահմանափակ միջոցներով` «Արմենիան Լայթհաուս» հիմնադրամն արդեն նշանակալի ազդեցություն է ունեցել Հայաստանում: «Արմենիան Լայթհաուս» հիմնադրամը շատ երեխաների որբանոցից հեռու է պահել: «Արմենիան Լայթհաուս» հիմնադրամը չի կարող իրականացնել իր նպատակները առանց ձեր աջակցության:

Մենք ձեզ ենք դիմում նվիրատվություն անելու կամ հայ կնոջ և երեխաների համար ամսական հովանավորություն կատարելու խնդրանքով: Ամսական նույնիսկ 50 ԱՄն դոլարը կարող է փրկել երեխային լքված լինելուց կամ օգնել մայրերին` ստանալ մասնագիտական հմտություն` հետագայում իր սեփական կյանքի և երեխայի մասին հոգ տանելու համար:

Նախապես մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում աջակցության համար: