Տեղեկատվական նամակ Դեկտեմբեր 2017

ՄԱՅՐԱՏՈՒՆ 
 
 
Ապաստանը լի է կանանցով և իրենց երեխաներով: Այժմ ունենք 15 կին և 26 երեխա, բացի այդ 5 մայր և 7 երեխա ապրում են  Post Shelter-ի մասնաշենքերում: Դեկտեմբերը լի էր ծննդյան տարեդարձներով, իրադարձություններով,նվերներով  ուրախությամբ և այլն:
Քանր որ տոները մոտենում էին, մենք զբաղված էինք երեկույթներ կազմակերպելով, նվերներ էինք պատրաստում ծրագրերի բոլոր մասնակիցներին, Պտղունքի և Մուսալեռր  մանկապարտեզներին, վերջիններս կազմակերպել էին Ամանորյա հանդես  և հրավիրել էին մեզ:
Ապաստանի փոքրիկ բնակիչները Նոր Տարվա հիանալի անակնկալ ներկայացում էին պատրաստել: Երեխաները արտասանում էին և երգում: Մեր հատուկ շնորհակալությունն ենք հայտնում Արմինեին,ով կամավոր գալիս և դաշնամուր էր նվագում մեր երեխաների համար:
 

 

 

Դեկտեմբերի վերջին, ինչպես ամեն  ուրբաթ, օրը սկսեցինք «Աստվածաշնչի սերտողությամբ», այնուհետև տոնական հյուրասիրություն էր սպասվում մեր ծերերին: Նրանց անակնկալ էր սպասվում  դահլիճում. Նոր Տարվա նվերներ էինք պատրաստել:  Տոնական տրամադրությունը հասավ իր գագաթնակետին  տոնական երաժշտության ներքո՝ անձնակազմը և ծերերը բավականություն ստացան իրենց ժամանակից:

 

ՄԵՐ ԽՈՐԻՆ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ.
 
  • Մեր երախտագիտությունն ենք հայտնում Շվեդիայում Հայաստանի դեսպան՝ Արտակ Ապիտոնյանին, ԱԼԲՀ-ն Ստոկհոլմում Ամանորյա բարեգործական ճաշկերույթին ներկայացնելու համար։

Խնդրում ենք կարդացե՛ք հոդվածները Ամանորյա բարեգործական ճաշկերույթի մասին.

  • Շնորհակալ ենք Հայաստանի Մանկական Ասոցացիային Մայրատան բնակիչներին սնունդ նվիրաբերելու համար:
  • Կարո Օբջանյանին Sherman Oaks Med. Supplies–ից Հայաստան ուղարկելու համար 4 էլեկտրական սայլակ նվիրաբերելու համար:
  • Ժիրայր   Արթինյանին Top Choice Home Healthcare-ից 4 էլեկտրական սայլակ,անվասայլակ,քայլակ և հենակ նվիրաբերելու համար:
  • Զվարթնոց Հենդլինգին (հաշվառողների 4-րդ հերթափոխ), Մայրատան բնակիչներին  սնունդ և քաղցրավենիք  տրամադրելու համար:
  • ժորժ Նավասարդյանին Էջմիածնի №1 սուպերմարկետից,  բնակիչներին սնունդ տրամադրելու համար:  
  • Մանկական զարգացման կենտրոնին մեր բնակիչների համար Ամանորյա հիանալի ներկայացում կազմակերպելու համար:

 

  • Ավետիք Իսահակյան թանգարանի տնօրինությանը  անվճար տոմսեր տրամադրելու համար: Բնակիչները սիրով այցելեցին  և լսեցին զբոսավարի մեկնաբանությունները Իսահակյանի կյանքի մասին, ինչպես նաև նրանց ներկայացվեց վերջինիս աշխատանքների մեծ ազդեցությունը հասարակության և ընդհանուր առմամբ գրականության վրա:
  • Շնորհակալ   ենք  Natali Pharm-ին մեր երեխաներին  բավականաչափ օրգանիկ Hipp  մանկական սնունդ տրամադրելու և հավելյալ` կարիքավորներին նվիրաբերելու համար:
  • Pan Armenian Media TV-ին Բարի Նոր Տարի արշավը  սկսելու  և մեր բնակիչների ձեռքի աշխատանքները՝ տարվա խորհրդանիշ շունը, աշխատակիցներին նվիրելու համար:
  • Այս տարի մեր բնակիչների ձեռքի աշխատանքները ցուցադրված էին Հյուսիսային պողոտայի  բուտիկում և ողջ հասույթը ուղղվելու է անապահով մարդկանց օգնելու նպատակով, հատուկ շնորհակալություն ենք հայտնում  բարեգործական բուտիկի կազմակերպիչներն:

 

 

Մենք Ձեր օգնության կարիքն ունենք այս աշխատանքըկատարելու համարխնդրում ենք կիսվել Ձեր օրհնություններով կարիքավորների հետ: 

Մենք բաց ապաստան ենք, խնդրում ենք այցելել մեր կենտրոն:
Արե’ք  Ձեր նվիրատվությունները այնտեղ, որտեղ կարևոր է և կատարե’ք փոփոխություն մեր բնակիչների կյանքում:

Հասցե՝   1145, ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Պտղունք, Վարդանանց 1

Հեռ.: 374-93-32-78-34; 374-43-500-503

www.armenianlighthouse.org   E-mail: armenianlighthouse@gmail.com
 
 
Խնդրում ենք նվիրատվություն կատարել հետևյալ հասցեով՝

https://www.paypal.me/Armenianlighthouse

Խնդրում ենք հավանել մեր Facebook-յան էջը՝

https://www.facebook.com/ArmenianLighthouseCharitableFoundation/