Տեղեկատվական նամակ Նոյեմբեր 2017

ՄԱՅՐԱՏՈՒՆ 
 
Քանի որ ցրտում է, բնակիչների թիվը շատանում է մեր ապաստանում: Թեժ գծի հեռախոսահամարը (անվճար  20-80)  զանգում է ավելի հաճախ, քան երբևէ: Նոյեմբեր ամսին 4 նոր բնակիչներ իրենց երեխաների հետ տեղափոխվել են մեր կենտրոն:
 Եկող ՝ 2018 թվականը շան տարի է, մեր կարի սենյակը աշխատում է օր ու գիշեր՝ կարելու շնիկ խաղալիքներ, որպեսզի  նվիրաբերենք Ucom-ի և  Panarmenian TV –ի աշխատակիցներին: Շուտով որոշ նմուշներ կուղարկենք Հյուսիսային պողոտայի բուտիկ: Այս նմուշները կվաճառվեն բարեգործական նպատակներով ավելի շատ կարիքավոր ընտանիքներ օգնելու համար:   
Ամանորյա մթնոլորտ է տիրում գրասենյակում, նոյեմբերին անձնակազմը և բնակիչները  զարդարեցին ամբողջ շենքը, այժմ վայելում ենք գալիք Նոր տարվա զարդարանքերը:
 

 

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 
 
Բազմաթիվ կամավորներ եկել էին  Կալիֆորնիայի Signal Hill-ի պահեստ՝ փաթեթավորելու և պատրաստվելու  հաջորդ  կոնտեյների տեղափոխմանը: Նրանք առանձնացրեցին, տեսակավորեցին և փաթեթավորեցին նվիրաբերված հագուստը: Նոյեմբերի վերջին կոնտեյները դուրս եկավ  պահեստից Հայաստան ուղևորվելու համար:    
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
 
Շարունակում ենք այցելել տարբեր գյուղեր՝ նվիրաբերելու մարդասիրական օգնություն կարիքավոր ընտանիքներին:  Նվիրատվության հերթը հասել էր Արարատի մարզի Լանջազատ գյուղ: Նվիրաբերեցինք մարդասիրական օգնություն 80 անապահով ընտանքիներին, հիմնականում ստացան ձմեռային տաք հագուստ, գյուղացիները զարմացած և ուրախացած էին, որ մենք ուշադրություն ենք դարձրել իրենց կարիքներին  և տրամադրել ենք հագուստի տոպրակ, կոշիկ, խաղալիքներ և այլ անհրաժեշտ պարագաներ: Այցելեցինք նաև Աշտարակ քաղաք և օգնություն տրամադրեցինք 100 ընտանիքի:
Հատուկ ուշադրություն ենք դարձնում Սիրիայի ներգաղթյալներին  և նրանց խնդիրներին, անում ենք լավագույնս օգնության ձեռք մեկնելու բոլոր Սիրիացիներին:
 

 

 

Խնդրում ենք ներառե՛ք մեզ Ձեր տարեվերջյան նվիրատվությունների մեջ:

Մենք Ձեր օգնության կարիքն ունենք այս աշխատանքըկատարելու համարխնդրում ենք կիսվել Ձեր օրհնություններով կարիքավորների հետ: 

Մենք բաց ապաստան ենք, խնդրում ենք այցելել մեր կենտրոն:
Արե’ք  Ձեր նվիրատվությունները այնտեղ, որտեղ կարևոր է և կատարե’ք փոփոխություն մեր բնակիչների կյանքում:

 
ALCF  P.O. Box 3595 Seal Beach, California 90740 

USA Ph # 562.598.8025

Armenia ph# 374-93-32-78-34, 374-43-500-503

Address in Armenia: Armavir Marz, Ptghunk Village, Vartanatz 1

www.armenianlighthouse.org   E-mail: armenianlighthouse@gmail.com
 
 
Խնդրում ենք նվիրատվություն կատարել հետևյալ հասցեով՝

https://www.paypal.me/Armenianlighthouse

Խնդրում ենք հավանել մեր Facebook-յան էջը՝

https://www.facebook.com/ArmenianLighthouseCharitableFoundation/