Տեղեկատվական նամակ Հոկտեմբեր 2017

 ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 

 

Հոկտեմբերի 8-ին Երևանում միջոցառում կազմակերպեցինք Կասկադի Շոկոլատերիայում: Կազմակերպչական աշխատանքները իրականացվեցին շնորհիվ ռեստորանի  սեփականատերերի, ովքեր անվճար հատկացրել էին այն և բժ. Օնանյանի, ով դարձավ մեր հրեշտակը այն իրագործելու համար: Տնօրենի տեղակալ՝ Նելլի Մեսրոպյանը, հյուրերին ովքեր հրավիրվել էին տարբեր ոլորտներից և կազմակերպություններից ներկայացրեց մեր բոլոր ծրագրերը: Նա խոսեց ԱԼԲՀ-ի գործունեություններից, ցուցադրվեց շնորհարդես և տեսաֆիլմ: Մայրատան ղեկավարը խոսեց  տարբեր տեսակի բռնությունների և դրանց չարաշահման մասին, որոնք շահառուներին բերել էին ապաստան: Նա ներկայացրեց բնակիչներին, ովքեր ցանկանում էին պատմել այն բռնության մասին, որ հանդուրժել էին տարիներով՝ ապրելով իրենց բռնարար ամուսինների հետ։ Անկյուններից մեկում  ցուցադրված էին բնակիչների  գեղագիտական ձեռքի աշխատանքները : Հյուրերը հուզվել էին այն աշխատանքից, որ կատարվում է անապահով մարդկանց և Մայրատան բնակիչների համար, նրանք միմյանց հետ կիսվեցին կենտրոնի մասին իրենց տպավորություններով: Քննարկում ունեցանք, որին հաջորդեց  հարց ու պատասխանները :  Շատերը դուրս եկան արցունքն աչքերին։  Միջոցառման վերջում վայելեցին մեր խոհարարի կողմից պատրաստված աղանդները:

 

  Տեսանյութը երևանյան միջոցառման մասին.

https://www.youtube.com/watch?v=jVvgY4jDC4M&feature=youtu.be

 

 

 

 ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

Չափազանց զբաղված ամիս էր:  Քանի որ ցրտում է, շատ անհատներ գալիս են կենտրոն  տաք հագուստ, ժակետ և ծածկոց ստանալու: Շարունակում ենք օգնել նաև սիրիահայերին:  Անցնում ենք հարյուրավոր կիլոմետրեր  հասնելու  հեռավոր գյուղեր և  տրամադրելու օգնություն  նրանց, ովքեր խիստ կարիքի մեջ են:  Այս ամսվա ընթացքում այցելել ենք Լոռու մարզի 4 գյուղեր,  այնուհետև շարունակեցինք մեր ուղին  դեպի Տավուշի մարզ և  նվիրաբերեցինք հագուստ և այլ անհրաժեշտ պարագաներ  Գոշի և Խաչարձանի գյուղացիներին:
ԱԼԲՀ-ի շենքում տրամադրեցինք  ձմեռային տաք հագուստ «Պնակ մը կերակուր» ծրագրի մասնակիցներին, սեղան էր դրվել, որը լի էր հագուստով և կոշիկով, և նրանք ընտրում էին այն, ինչի կարիքը ունեին:

 

 

 

Հոկտեմբերի վերջին զանգ ստացանք Արմավիրի մարզպետարանից: Տեղեկացրեցին, որ  բնակելի շենքի տներից 11-ում  կրակ է բռնկվել և այրվել:  Բնակիչները մնացել էին անտուն և անօթևան: Արագ արձագանքեցինք ( հաջորդ օրը) նրանց խնդրանքին:  Տրամադրեցինք ձմեռային տաք  հագուստ, ժակետներ, ծածկոցներ, ատամի խոզանակներ, ատամի մածուկներ, կոշիկ, խոհանոցային պարագաներ և այլ անհրաժեշտ իրեր:

 

 

  ՄԱՅՐԱՏՈՒՆ

Բնակիչները շարունակում են իրենց  մասնագիտական հմտությունները: Իրենց ազատ ժամերին  հավաքվում են իրենց  դասասենյակում  և սկսում են մանդալա ներկել, որից հետո մեր հոգեբանի հետ ունենում են խմբային  հոգեբանական թերապիա, ամեն անգամ քննարկելու համար ընտրում են տարբեր թեմաներ: 

Տկն. Արաքսի  Թերզյանը միացել է մեր թիմին և բնակիչներին սովորեցնում է գեղագիտություն:

 

 

Խնդրում ենք ներառե՛ք մեզ Ձեր տարեվերջյան նվիրատվությունների մեջ:

Մենք Ձեր օգնության կարիքն ունենք այս աշխատանքը կատարելու համար, խնդրում ենք կիսվել Ձեր օրհնություններով կարիքավորների հետ: 

Մենք բաց ապաստան ենք, խնդրում ենք այցելել մեր կենտրոն:
Արե’ք  Ձեր նվիրատվությունները այնտեղ, որտեղ կարևոր է և կատարե’ք փոփոխություն մեր բնակիչների կյանքում:

ALCF  P.O. Box 3595 Seal Beach, California 90740

USA Ph # 562.598.8025

Armenia ph# 374-93-32-78-34, 374-43-500-503

Address in Armenia: Armavir Marz, Ptghunk Village, Vartanatz 1

www.armenianlighthouse.org   E-mail: armenianlighthouse@gmail.com
 
 
Խնդրում ենք հավանել մեր Facebook-յան էջը՝

https://www.facebook.com/ArmenianLighthouseCharitableFoundation/?ref=bookmarks