Տեղեկատվական նամակ Օգոստոս 2017

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
Մայրատան բնակիչների և «Պնակ մը կերակուր » ծրագրի մասնակիցների հետ
ունեցանք  անմոռանալի ճանապարհորդություն դեպի Սևան:
Մեր ծերերի խնդրանքով ուրբաթ օրը կազմակերպեցինք կարճ ճանապարհորդություն Սևան  Սեթա Քուրդային վճարեց ճանապարհածախսը, իսկ Հրաչ և Արազ Ղազարյանը  հովանավորեցին ամենանգամյա ուրբաթ օրվա ճաշը:
Սեթա Ղազարյանի գլխավորությամբ անձնակազմը, ապաստանի բնակիչների և ծերերի հետ հիանալի ճանապարհորդություն ունեցան:
 

 

Կազմակերպեցինք մկրտության արարողություն մեր մատուռ-եկեղեցում: Մարդիկ հարևան գյուղերից նույնպես ներկա էին: 13 հոգի մկրտվեցին, որոնցինց 7-ը մեր ապաստանից էին: Փարաքարի սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու տեր հայրը կատարեց արարողությունը:

 

Ամեն անգամ, նախքան մեր անձնակազմը օգնություն կտանի համայնք, պահեստապետը  համաձայն համայնքների կողմից ուղարկված ցուցակների  պատրաստում է անվանական  հագուստի ծանրոց: Բաշխման օրը գյուղապետը բեռնատար է ուղարկում, տեղավորում ենք բոլոր ծանրոցները այնտեղ, հետևում ենք մեքենային և ինքներս կազմակերպում բաշխման ողջ ընթացքը: Յուրաքանչյուր այցի  ավելի քան 400 հոգի ստանում է մարդասիրական օգնություն:

 

 

 

Անձնակազմը զբաղված է տարբեր մարզերի գյուղեր այցելելով: Կոտայքում Ալափարսի գյուղացիները մեզ էին սպասում: Բաշխումը շատ լավ կազմակերպված էր: 90 կարիքավոր ընտանիք մարդասիրական օգնություն ստացան:  Ալափարս գյուղում բաշխումն իրականացնելուց հետո գնացինք Լուսաբաց ճամբար, որտեղ բոլոր ճամբարականները կարիքավոր ընտանիքների երեխաներ են. նվիրաբերեցինք շապիկներ, չժանգոտվող պողպատե խոհանոցային պարագաներ ճամբարի խոհանոցի համար, նաև  լոլիկ մեր ջերմոցից:

 

 

Մեր վերջին տեղեկատվական նամակում գրել էինք Լուսինեի և իր աղջիկների մասին․ 8 տարի անց կազմակերպել էինք նրանց հանդիպումը։
Ինչպես և խոստացել էինք գյուղապետին, գնացինք օգնելու կարիքավոր գյուղացիներին և մեկ անգամ ևս Լուսինեն հնարավորություն ունեցավ տեսնել իր աղջիկներին։
Նվիրաբերեցինք մարդասիրական օգնություն Արարատի մարզի Աբովյան գյուղի 105 կարիքավոր ընտանիքներին։ Գյուղացիները սպասում էին գյուղապետարանի դիմաց։ Տրամադրեցինք հագուստ, կոշիկ, պայուսակներ, խաղալիքներ և այլ անհրաժեշտ պարագաներ։
Բաշխումից հետո Լուսինեն ԱԼԲՀ-ի կողմից տրամադրված նվերներ տվեց իր աղջիկներին, ինչպես նաև գումար, որը նա վաստակել էր` աշխատելով ջերմոցում, և պահել էր այս հատուկ առիթի համար։
Լուսինեն և աղջիկները շատ ուրախ էին և հուսանք, որ սա կլինի նրանց հարաբերությունների կարգավորման սկիզբը և այսօրվանից նրանք ավելի հաճախ կհանդիպեն առանց մեր միջամտությամբ

 

ՄԱՅՐԱՏՈՒՆ
 

Այս ամիս զբաղված էինք խնջույքներ և իրադարձություններ տոնելով: Քանի որ բնակիչների քանակը մեր ապաստանում շատացել  է, հետևաբար ծննդյան օրերը նույնպես: Այս ամիս նշեցինք  4  ծննդյան տարեդարձ և 2 ատամհատիկ: Մայրատանը տիրում է սիրալիր մթնոլորտ, և այս բոլոր իրադարձություններն  ունեն լավ ազդեցություն նրանց հոգեբանական վիճակի վրա:

 

 

 

Մենք Ձեր օգնության կարիքն ունենք այս աշխատանքըկատարելու համարխնդրում ենք կիսվել Ձեր օրհնություններով կարիքավորների հետ: 

Մենք բաց ապաստան ենք, խնդրում ենք այցելել մեր կենտրոն:
Արե’ք  Ձեր նվիրատվությունները այնտեղ, որտեղ կարևոր է և կատարե’ք փոփոխություն մեր բնակիչների կյանքում:

 
ALCF  P.O. Box 3595 Seal Beach, California 90740 USA Ph # 562.598.8025

Armenia ph# 374-93-32-78-34, 374-43-500-503

Address in Armenia: Armavir Marz, Ptghunk Village, Vartanatz 1