Տեղեկատվական նամակ Մայիս 2017

ՄԱՅՐԱՏՈՒՆ
 
Ամիսը սկեցինք  շահագործման հանձնելով մեր Post Shelter-ի մասնաշենքերից մեկը։ Հիմնադիրները կառուցել են այս կցակառույցները 8 կանանց  և իրենց երեխաների համար։ Այժմ նրանցից 4-ը տեղափոխվում են։
Նախնական կենցաղավարության համար որոշակի սնունդ տրամադրեցինք, այսուհետ նրանք կդասավորեն իրենց կենցաղը ինքնուրույն:
Ֆինանսապես անկախ են, քանի որ աշխատում և վաստակում են իրենց ապրուստը և բնակվարձ չեն վճարում:
Մեր բնակիչները գնացել էին «Խոստում» ֆիլմը դիտելու: Խորին շնորհակալություն ենք հայտնում Անահիտ Անանյանին տոմսերի գումարը տրամադրելու համար:
Կենտրոնում տոնեցինք Քրիստոսի Համբարձումը: Բնակիչները շատ ոգևորված էին, անձնակազմի հետ պարում էին հայկական ավանդական երաժշտության ներքո:

Օգնեցինք մեր նախկին շահառուներից մեկին՝ վճարելով նրա ուսման վարձը և նա ավարտեց  սպորտային առողջության  և բուժական մերսման լրիվ դասընթացը: Արմինեն մեր ապաստանում էր իր որդու՝ Ալիկի հետ ավելի քան մեկ տարի, տկն. Սեթա Ղազարյանը (հիմնադիր/գործադիր տնօրենը) բացահայտեց,որ նա ունի  մերսում անելու տաղանդ. երկրաշարժից հետո նա բուժել էր իր հորը և նորից ոտքի հանել, տկն. Սեթան օգնեց նրան՝ տալով աշխատանք. մերսում էր մեզ և մեր հյուրերին փողի դիմաց: Դա նրան շատ ոգևորեց և նա ցանկացավ շարունակել իր ուսումը: ԱՄՆ-ից մի խումբ այցելուներ ուղղորդվել էին մեր կենտրոն տուրիստական գործակալ Գաբրիելի կողմից, վերջինիս քույրերը տվեցին մեզ 400 դոլար, որպեսզի Արմինեն հաճախի դասերին: Ծանր ձմռանից հետո նա հաղթահարեց բոլոր խոչընդոտները և ավարտեց իր ուսումնական կուրսը:

Կեցցե՛ Արմինեն, մենք հպարտանում ենք նրանով և շնորհակալ ենք Աստծուն Գաբրիելի և իր քրոջ նման մարդկանց մեզ հյուրընկալելու համար և նրանց նվիրատվությունների շնորհիվ, մենք ևս մեկ անձ փրկեցինք:

 

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
 
ԱԼԲՀ-ի  անձնակազմը  գնացել էր Արմավիրի մարզի Դաշտ գյուղ: Տրամադրեցինք հագուստ, կոշիկներ, խաղալիքներ 150 կարիքավոր ընտանիքների:
Այցելեցինք նաև Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղ, անցանք երկար ճանապարհ հասնելու և օգնելու  նրանց, ովքեր մեր օգնության կարիքն ունեն:
Այս ամիս ստացել ենք օգնության  շատ դիմում-խնդրանքներ  Սիրիայի ներգաղթյալներից: Ավելի քան 30 սիրիահայեր մեր կենտրոնից ստացան հագուստ, ծածկոցներ, խոհանոցային պարագաներ և այլ անհրաժեշտ իրեր։  Բացի այդ, ամեն օր  շատ ընտանիքներ են գալիս մեր կենտրոն  խնդրելու այն ապրանքները, որի  կարիքն ունեն:  Հաշմանդամ և անապահով ընտանիքների դիմում-խնդրանքները ևս կրկնապատկվել են: Դեռ կան բազմաթիվ գրանցված ընտանիքներ, ովքեր սպասում են իրենց հերթին, որպեսզի օգնություն ստանան։

 

 

 ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ 
 
  • Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում՝ դեղորայքի համար նվիրատվություն կատարած Գարո Բերբերյանին և իր հորը, ինչպես նաև բժ. Սուսաննա Օնանյանին դեղորայքը գնելու և մեր կենտրոն բերելու համար:
  • Կոնտեյները, որ Ամերիկայից ուղարկվել էր հիմնադիրների կողմից, հասավ մեր պահեստ: Շնորհակալ ենք բոլոր նվիրատուներին:
  • Ռոզ-Մարի Բորանյանին և Կանադայից եկած խմբին՝ իրենց խիստ զբաղված գրաֆիկից ժամանակ տրամադրելու և մեր կենտրոն այցելելու համար:
    Շատ հուզված և տպավորված էին այն աշխատանքով, որ անում ենք ապաստանի բնակիչների և անապահով մարդկանց համար:
  • Բժիշկ Սուսաննա Օնանյանին, ատամնաբույժ Արմինեին Lux- Med ատամնաբուժական կլինիկայից, ովքեր շարունակում են իրենց բարեգործական աշխատանքները՝ տրամադրելով  բժշկական և ատամնաբուժական օգնություն մեր բնակիչներին և իրենց երեխաներին:
  •  Շիրիկյան ընտանիքին՝ պոլիէթիլային գունավոր  տոպրակներ նվիրաբերելու համար, որոնք մենք օգտագործեցինք նվիրաբերված ապրանքները հասցեատերերին բաշխելու համար:
  • Թոմ Գաբրիելին բոլոր արկղերը նվիրաբերելու համար, որոնք օգտագործեցինք նվիրաբերված ապրանքները կոնտեյներով  Հայաստան ուղարկելուն:
     

 

 

 

Մենք Ձեր օգնության կարիքն ունենք այս աշխատանքըկատարելու համար, խնդրում ենք կիսվել Ձեր օրհնություններով կարիքավորների հետ: 

Մենք բաց ապաստան ենք, խնդրում ենք այցելել մեր կենտրոն:
Արե’ք  Ձեր նվիրատվությունները այնտեղ, որտեղ կարևոր է և կատարե’ք փոփոխություն մեր բնակիչների կյանքում:

 
ALCF  P.O. Box 3595 Seal Beach, California 90740

USA Ph # 562.598.8025

Armenia ph# 374-93-32-78-34, 374-43-500-503

Address in Armenia: Armavir Marz, Ptghunk Village, Vartanatz 1

www.armenianlighthouse.org   E-mail: armenianlighthouse@gmail.com