Տեղեկատվական նամակ Փետրվար 2017

ՄԱՅՐԱՏՈՒՆ
 
Այս ամիս բռնության ենթարկված և անտեսված  4  կանայք իրենց անմեղ երեխաների հետ ապաստան գտան Մայրատանը: Ապաստանում  փետրվարի վերջին   ապրում էին 18 կին և 25 երեխա:
Բնակիչների հետ տոնեցինք հայկական ավանդական «Տյառնընդառաջը»: Տեր Պարթևը մատուռ եկեղեցում փոքրիկ արարողություն կատարեց և բացատրեց «Տյառնընդառաջի» նշանակությունը:
Այնուհետև հավաքվեցինք կրակի շուրջը,  երգեցինք եկեղեցական երգեր և սկսեցինք ցատկել կրակի վրայով: Տոնական տրամադրությունը շարունակվեց սեղանի շուրջ: Շնորհակալ ենք Աստծուն  առատ օրհնության համար:

 

 

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
 
ԱԼԲՀ-ն  շարունակում է «Հույսի Ճրագ» ծրագիրը: Նվիրաբերում ենք  անհրաժեշտ ապրանքներ կարիքավոր ընտանիքներին:
Ինչպես ամեն ամիս, այս ամիս ևս ստացանք շատ անհատների դիմում-խնդրանքներ, ովքեր  չափազանց կարիք ունեն մարդասիրական օգնության: Օգնություն տրամադրեցինք 60-ից ավելի ընտանիքների:
Անձնակազմը մեկնեց Արմավիրի մարզի Տարոնիկ և Մարգարա գյուղեր: Երկուսն  էլ մոտ էին  Թուրքիայի  սահմանին և մենք մուտք գործեցինք գյուղ հատուկ անցագրային թույլտվությամբ: Գյուղացիները զարմացած և ուրախացած էին ,որ մենք ուշադրություն էինք  դարձրել իրենց կարիքներին և նվիրաբերել էինք տոպրակով հագուստ, կոշիկներ, խաղալիքներ  և այլ անհրաժեշտ իրեր:
Հատուկ ուշադրություն ենք դարձնում  սիրիահայ փախստականներին և նրանց խնդիրներին, անում ենք հնարավորինս, օգնության ձեռք ենք մեկնում բոլոր  սիրիահայերին:
 

 

 

 
Այցելում ենք  տարբեր ծննդատներ և անակնկալ նվերներ ենք տրամադրում մայրերին իրենց նորածինների համար(նորածնի հագուստ,վերմակներ և տակդիրներ): Այս ամիս նվիրաբերել ենք ավելի քան  155 նորածնային փաթեթ:  
 
 
 

 

 ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
 
  • Դեկտեմբերի 6-ից մինչև հունվարի 6-ը միացանք UCOM կազմակերպության արշավին. օգնել առավել անապահով մարդկանց Հայաստնաում և Արցախում:
    Փետրվարի 18-ին  նրանց ներկայացուցիչները ծաղրածուով եկան մեր կենտրոն՝  ուրախացնելու մեր երեխաներին և իրենց երախտագիտությունը հայտնելու  բնակիչներին, ովքեր օր ու գիշեր  աշխատեցին՝ կարելով մեծ և փոքր պայուսակներ, դռան կանգառներ /door stops/, գոգնոցներ, Սուրբ Ծննդյան գուլպաներ, դրանք մենք նվիրաբերեցինք իրենց  Հյուսիսային պողոտայի բուտիկին: Փոքրիկ բնակիչները շատ ուրախացան և հետաքրքրաշարժ խաղեր խաղացին միմյանց հետ:  Նրանք իսկապես բավականություն ստացան օրվանից:
  • Հիմնադիր և գործադիր տնօրեն Սեթա Ղազարյանը հրավիրվել էր Պասադենային սուրբ Գրիգոր եկեղեցի (տղամարդկանց ֆորումին), խոսելու Հայաստանում ընտանեկան բռնության մասին և ներկայացնելու  հիմնադրամի աշխատանքը:

 

Մենք Ձեր օգնության կարիքն ունենք այս աշխատանքըկատարելու համար, խնդրում ենք կիսվել Ձեր օրհնություններով կարիքավորների հետ: 

Մենք բաց ապաստան ենք, խնդրում ենք այցելել մեր կենտրոն:
Արե’ք  Ձեր նվիրատվությունները այնտեղ, որտեղ կարևոր է և կատարե’ք փոփոխություն մեր բնակիչների կյանքում:

ALCF  P.O. Box 3595 Seal Beach, California 90740

USA Ph # 562.598.8025

Armenia ph# 374-93-32-78-34, 374-43-500-503

Address in Armenia: Armavir Marz, Ptghunk Village, Vartanatz 1

www.armenianlighthouse.org   E-mail: armenianlighthouse@gmail.com