Տեղեկատվական նամակ Հունվար 2017

ՄԱՅՐԱՏՈՒՆ
 
Հունվարի սկզբին դեռ զգացվում էր Նոր տարվա շունչը, թատրոնները մեզ տրամադրել էին  Նոր Տարվա հանդեսի անվճար տոմսեր: Բնակիչները գնացին տիկնիկային թատրոն, այնուհետև Մոսկվայի տուն, որտեղ կազմակերպված էր  հրաշալի շոու մեր երեխաների համար և ամսվա կեսին մենք տարանք նրանց  Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոն: Մասնակցությունը այսպիսի մշակութային իրադարձություններին մեր բնակիչների կյանքը դարձնում է ավելի հետաքրքիր և  գունեղ :
Սուրբ Ծննդյան  երեկոյան  նրանք գնացին Փարաքարի  Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի: Սուրբ պատարագից հետո,  Սուրբ Ծննդյան ընթրիքը նրանց սպասում էր կենտրոնում:
Մասնագիտական դասընթացները շարունակվում են: Անում ենք հնարավորինս, որպեսզի ունենանք   դրական ազդեցություն  մեր բնակիչների և իրենց երեխաների կյանքի և բարեկեցության վրա: Նաև մշտապես սովորեցնում ենք  գնահատել  Աստծո կողմից տրված պարգևը՝  մայրությունը:
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
 
   Շարունակում ենք մեր բարեգործական աշխատանքները`  տրամադրելով  տարատեսակ իրեր  կարիքավոր ընտանիքներին:
2016 թվականից սկսած ունենք նոր ծրագիր: Այցելում ենք  տարբեր ծննդատներ և անակնկալ  մատուցում մայրերին իրենց նորածինների համար (նորածնի հագուստ,վերմակներ և տակդիրներ):Նվերներ ենք տրամադրել ավել քան 500 նորածինների:
Շարունակում ենք օգնել Սիրիայի փախստականներին, ովքեր գալիս են ԱԼԲՀ-ի կենտրոն: Գրեթե ամեն օր առնվազն 7-9 ընտանիքի  տրամադրում ենք խոհանոցային ապրանքներ, վերմակներ, տաք հագուստ: Երկար տարիներ Հայաստանում չէր եղել նմանատիպ ցուրտ ձմեռ, և սա պատճառներից մեկն է, որ մեր դիմում-խնդրանքները բազմապատկվել են, մարդիկ հիմնականում խնդրում են տաք հագուստ և վերմակներ:
Անձնակազմը շարունակում է այցելել գյուղեր և տրամադրել  օգնություն, առանց ուշադրություն դարձնելու  ճանապարհներին,  որոնք ծածկված են ձյունով և դրսում -25 C է:  Այցելել ենք  Արագածոտնի մարզի Փարպի և Նազրվան գյուղեր: Նվիրատվությունից հետո, գյուղապետերը մեզ շնորհակալագրեր հանձնեցին:
 
 

 

 

ՄԵՐ ԽՈՐԻՆ ՇՆՈՐՀԱԿԱԼՈԻԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ

  • Կալիֆորնիայում և Յութայում գտնվող բոլոր նվիրատուներին՝ հագուստ, խաղալիքներ, տակդիրներ, խոհանոցային պարագաներ, վերմակներ  և այլ իրեր Հայաստանի անապահով մարդկանց նվիրաբերելու համար:  Հունվարի 31-ին կոնտեյները հասավ  ԱԼԲՀ-ի կենտրոն:
  • Պարթև քահանային ջրօրհնեքի կարգ կատարելու և ամբողջ կենտրոնը օրհնելու համար: Բոլոր շահառուները և շրջակա գյուղերի բնակիչները  ներկա էին արարողությանը: Օրհնեց նաև մեր կերակուրը:
  • Բժշկուհի Սուսաննա Օնանյանին, և ատամնաբույժ Արմինե Քամալյանին,  ովքեր շարունակում են իրենց բարեգործական աշխատանքները՝ տրամադրելով անհրաժեշտ բժշկական և ատամնաբուժական ծառայություն մեր ապաստանի բնակիչներին և իրենց երեխաներին:

 

 

 
Մենք Ձեր օգնության կարիքն ունենք այս աշխատանքըկատարելու համար, խնդրում ենք կիսվել Ձեր օրհնություններով կարիքավորների հետ: 

Մենք բաց ապաստան ենք, խնդրում ենք այցելել մեր կենտրոն:
Արե’ք  Ձեր նվիրատվությունները այնտեղ, որտեղ կարևոր է և կատարե’ք փոփոխություն մեր բնակիչների կյանքում:

 
ALCF  P.O. Box 3595 Seal Beach, California 90740

USA Ph # 562.598.8025

Armenia ph# 374-93-32-78-34, 374-43-500-503

Address in Armenia: Armavir Marz, Ptghunk Village, Vartanatz 1

www.armenianlighthouse.org   E-mail: armenianlighthouse@gmail.com