Տեղեկատվական նամակ Սեպտեմբեր 2016

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ 
  • Գաբրիել Հայկազյանը 20 հոգանոց խումբ էր բերել Հայաստան, և նրանց առաջին օրը սկսվեց Էջմիածին այցելությամբ այնուհետև մեր կենտրոն: Համեղ հյուրասիրոթյուն կազմակերպեցինք նրանց համար: Բոլորին շշմեցրել էր մեր ապաստանն ու բոլոր բնակիչները:
    Նրանք բոլորը գոհացուցիչ արցունքներով նվիրատվություն արեցին.  գնալով մեր կենտրոնից,  խոստացան ամեն կերպ նպաստել մեր առաքելությանը:
  • Սեպտեմբերի 8-ին սբ. Մարիամ Աստվածածնի տոնն էր: Տեր Հայրը սուրբ պատարագ մատուցեց մեր Սբ. Աստվածածին եկեղեցում: Բոլոր բնակիչները և մի քանի հոգի եկեղեցու համայնքից ներկա էին: Օրհնություն էր բոլորի համար, բոլորը հաղորդություն ստացան:

 

  • Ավետիք Ղազարյանը եկավ մեր կենտրոն և մի ամբողջ օր նվիրեց մեր բնակիչներին՝  սովորեցնելով նրանց դեմքի խնամք, և թե ինչպես հոգ տանել իրենց մաշկի մասին:  Բնակիչները անսահման ուրախ էին, որ  արժանացան նրան, որ  ինչ որ մեկը ԱՄՆ-ից   բավականին հետաքրքրված էր հոգ տանելու  իրենց գեղեցկության մասին:
  •  ՏԵր և Տկն Մկրտչյանները Յութայից  հովանավորեցին Պնակ մը կերակուր ծրագիրը և հյուրասիրեցին ծերերին, բաժանեցին նրանց նոր վերմակներ, այնուհետև միացան մեզ  գնալու   Արագածոտնի մարզի Օհանավան գյուղ և Արմավիրի մարզի  Փշատավան գյուղ: Բաշխեցին նվիրաբերված վերմակներ, օճառներ, ատամի մածուկ և խոզանակ, ի հավելումն մեր հագուստի, կոշիկի, խաղալիքի նվիրատվության, որոնք նրանք հավաքել էին Յութայում:

 

 

ՄԱՅՐԱՏՈՒՆ

 Մթնոլորտը մեր կենտրոնում շատ  բարեկամական և ուրախ է:  Այս ամիս տոնեցինք 3 ծննդյան տարեդարձ  և ատամհատիկ:  Բնակիչները գնացին Երևան  թատրոն  դիտելու,այնուհետև գիշերով շրջեցին Երևանում:  Մասնակցում են  անգլերենի, համակարգչի,կար ու ձևի և մանիկյուռ/պեդիկյուռի դասերին:

 

 

 

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

 

ԱԼԲՀ-ն շարունակում է Հույսի Ճրագ ծրագիրը: Անձնակազմը գնում է Հայաստանի տարբեր գյուղեր  և կարիքավորներին նվիրաբերում է մարդասիրական  օգնություն:  Այս ամիս այցելեցինք նաև  Արմավիրի մարզի Հայկավան գյուղ:
Էմմա Ավետիք Ղազարյանը ԱԼԲՀ-ի ակտիվ  աջակիցներից է, ով  միացավ մեր անձնակազմին Արարատի մարզի Երասխ գյուղին ապրանքներ նվիրաբերելու համար: Ուրախ ենք, որ մարդիկ միանում են մեզ մեր նպատակային գործում:
Շարունակում ենք օգնել սիրիահայ  փախստականներին, ովքեր գալիս են մեր կենտրոն:

 

 

 

Մենք բաց ապաստան ենք, խնդրում ենք այցելեք մեր կենտրոն:
Արե’ք  Ձեր նվիրատվությունները այնտեղ, որտեղ կարևոր է և կատարե’ք  փոփոխություն մեր բնակիչների կյանքում:
Խնդրում ենք կատարեք Ձեր անկեղծ նվիրատվությունները առցանց կամ ուղարկեք չեկը հետևյալ հասցեով.
ALCF  PO Box 3595 Seal Beach California 90740 USA   P 562.598.8025   F 562.598.7958   armenianlighthouse.org                 armenianlighthouse@gmail.com

Armenia P 374-93-32-78-34 or 374-43- 500-503  Armavir Marz, Ptghunk Village, Vartanatz 1