Տեղեկատվական նամակ Հուլիս 2016

ՀՅՈՒՐԵՐ

  Հուլիսը չափազանց զբաղված ամիս էր ԱԼԲՀ-ում: Մեր հիմնադիրները եկան Հայաստան: Այն օրվանից, ինչ նրանք եկել են, ջանում են նոր ծրագրերի և նախաձեռնությունների միջոցով մեր բնակիչների կյանքը դարձնել ավելի հետաքրքիր և  արդյունավետ: Մեր խորին շնորհակալությունն  ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր այցելում են  և նվիրատվություններ են անում: Մեր հյուրերը ունենում են շատ դրական ազդեցություն մեր բնակիչների վրա: Նրանք դադարում են մտածել իրենց խնդիրների մասին և իրենց սիրված և պաշտպանված են զգում:

 

 

ՄԱՅՐԱՏՈՒՆ

  Մայրատունը կյանքով լի է: Մեր բնակիչները միշտ զբաղված են: Կարի դասի ժամանակ Զեփյուռ Օհաննեսյանը OC –ից եկել էր մեր կենտրոն և սովորեցրեց մեր բնակիչներին նկարել կտորի վրա: Նրանք շատ իրեր նկարեցին իրենց համար:

Երբ որ  հիմնադիրները եկան Հայաստան, նրանք մկրտութուն կազմակերպեցին: Տոնեցինք 12 մարդկանց մկրտություն` երեխաներ իրենց մայրերի և  տատիկների հետ:

 

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

ԱԼԲՀ-ի անձնակազմը շատ զբաղված գրաֆիկ ուներ: Նրանք գնացին 7 գյուղեր Հայաստանի տարբեր մարզերում և մարդասիրական բաշխում կատարեցին. հագուստ,կոշիկ, խաղալիքներ, քայլակներ: Մենք ստանում ենք շատ դիմում-խնդրանքներ, համայնքներից բազմազավակ ընտանիքների ցուցակներ, ովքեր հագուստի, կոշիկի ,պայուսակի և այլ անհրաժեշտ պարագաների կարիք ունեն: Շարունակում ենք օգնել սիրիացի փախստականներին, ովքեր գալիս են մեր կենտրոն: Սեթա Ղազարյանը/հիմնադիրը/ հատուկ ուշադրություն   և հավելյալ օգնություն է ցուցաբերում սիրիացի փախստականներին, քանի որ նրանք եկել են Հայաստան առանց ոչնչի:

 

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Տոնեցինք Հայաստանում որպես բարեգործական հիմնադրամ հաստատվելու 10 տարին:  Մեր բնակիչներից մեկը անակնկալ էր արել մեզ՝ ծաղիկներ, տորթ, շամպայն բերելով տոնակատարության համար:  Շնորհակալ ենք Աստծուն, որ մենք այդպիսի կանայք ունենք, որ երբեք չեն մոռանում մեր միջոցով Աստծու օրհնությունը:
  •  Լեո Մանուելյանը և  Տիգրան Սահակյանը  Վարդանանց Ասպետներից, Բագրատունյաց լաջից շատ երիտասարդ կամավորների հետ միասին հավաքեցին, փաթեթավորեցին  և փոխադրեցին 20 ոտնաչափ կոնտեյներ Նյու Յորքից Հայաստան:  
  • Մենք երախտապարտ ենք առաջինը Աստծուն այնուհետև  հայկական համայնքներին   այն ամենի համար, ինչ անում են  մեր հայրենիքի համար:

 

ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ.

  • Սուսաննա Օնանյանին, գինեկոլոգ՝ Եվա Թորոսյանին, և մեր ատամնաբույժ՝ Արմինեին,  Lux Med ատամնաբուժական կլինիկայից, ովքեր շարունակում են իրենց բարեգործական աշխատանքները՝ ծառայելով մեր բնակիչներին և իրենց երեխաներին:
  • Natali Pharm-ին   մեր երեխաներին բավական քանակությամբ  մանկական  Hipp օրգանիկ սնունդ տրամադրելու և հավելյալ՝ կարիքավորներին բաշխելու համար:

 

Մենք բաց ապաստան ենք, խնդրում ենք այցելեք մեր կենտրոն:
Արե’ք  Ձեր նվիրատվությունները այնտեղ, որտեղ կարևոր է և կատարե’ք  փոփոխություն մեր բնակիչների կյանքում:
Խնդրում ենք կատարեք Ձեր անկեղծ նվիրատվությունները առցանց կամ ուղարկեք չեկը հետևյալ հասցեով.
ALCF  PO Box 3595 Seal Beach California 90740 USA   P 562.598.8025   F 562.598.7958   armenianlighthouse.org                 armenianlighthouse@gmail.com

Armenia P 374-93-32-78-34 or 374-43- 500-503  Armavir Marz, Ptghunk Village, Vartanatz 1