զբաղվել

Մենք օգնում ենք Հայաստանում Լայթհաուս հիմնադրամի ջանքերի միջոցով: ԱԼԲՀ-ն ձևավորվել է Աստծո ուղղորդությամբ և հավատքի միջոցով. ոչնչի հնարավոր չէ հասնել առանց Աստծո:

ԴՈՒՔ ՀՂԻ ԵՔ ԿԱՄ ՈՒՆԵՔ ՄԻՆՉև 3 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱ և ԵՆԹԱՐԿՎԵԼ ԿԱՄ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ԵՔ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ ԹԵԺ ԳԻԾ 20-80 ԱՆՎՃԱՐ ԿԱՐՃ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐԻՆ

Հույս կա

                                                                                                  ՄԵՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է Screen Shot 2015-04-14 at 12.06.27 PM

Հաստատությունում ապաստան են գտել լքված կանայք  իրենց երեխաների  հետ: Տրամադրում  ենք նրանց ապահով կացարան, որտեղ ստանում են մասնագիտական դասընթացներ և խորհրդատվություն: Մեծ   սրահը օգտագործվում է  կրթական սեմինարների և Աստվածաշնչի սերտողության համար: Հիմնադրամը նաև տրամադրում է անվճար հարսանեկան զգեստ բոլոր այն կանանց,ովքեր համաձայն են ամուսնանալ եկեղեցով: Հիմնադրամի գրասենյանկներն ու պահեստը  նույնպես տեղակայված են հաստատության մեջ, այնտեղ նվիրատվությունները վերադասավորվում  են և պատրաստվում համայնքներին ու սահմանամերձ  մարզերին  բաշխելու համար:

ԱԼԲՀ-ի սիրելի աջակիցներ և ընկերներ, Կցանկանայինք օգտվել առիթից և անկեղծորեն շնորհակալություն հայտնել Ձեզ բոլորիդ, որ հավատում եք Արմենիան Լայթհաուս բարեգործական հիմնադրամին և աջակցում եք մեզ: Ձեր նվիրատվությունները ՝ ֆինանսական կամ նյութական, օգնեցին ապահովել մեր ապաստանի կանանց և երեխաներին, հեռավոր գյուղերի բնակիչներին և կերակրելու ծերերին այնպիսի հոգատարությամբ , որը նրանց պահում է առողջ և սիրված: Խորապես գնահատում ենք Ձեր մեծահոգությունը և նվիրատվությունները: Տեղյակ եղե՛ք, որ Ձեր աջակցությունը կնպաստի կարիքավոր կանանց և երեխաների կյանքին: Հովանավորների շնորհիվ է, որ մենք կարողանում ենք անել այն, ինչը անում ենք Հայաստանում: Տարեվերջյան արձակուրդային այս շրջանում, խնդրում ենք ներառել մեզ ձեր նվիրատվություններում , քանի որ այս տարեվերջյան նվիրատվությունները օգնում են մեզ թեթևացնել մեր ծախսերը: Օրհնված եղե՛ք, Շնորհավոր Սուրբ Ծննունդ և Ամանոր: Հարգանքով, ԱԼԲՀ-ի հիմնադիր և հոգաբարձուների խորհուրդի անդամներ

Մեր առաքելությունն է.

«Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի առաքելությունն է Հայաստանում օժանդակել անապահով և գործազուրկ մարդկանց, տալ ապաստան և էական ծառայություններ մատուցել Հայաստանում վտանգի մեջ գտնվող կանանց և երեխաներին՝ ձգտելով պահպանել հայկական ընտանիքի ամբողջականությունը:

 

Մեր գլխավոր նպատակն է.

  1. Գտնել հովանավորներ ԱՄՆում և աշխարհի այլ երկրներում և ընձեռել նրանց հնարավորություն Հայաստանում կարիքավոր և լքված ընտանիքներին աջակցելու համար
  2. Պահպանել Պտղունք գյուղի մանկապարտեզը, որը կատարելապես վերանորոգվել է 2005թինԱյս մանկապարտեզը ճանաչվել է Արմավիրի մարզի լավագույն մանկապարտեզներից մեկըՀիմնադրամը աջակցում է մանկապարտեզին երեխաներին կերակրելու հարցում, ապահովում է նրանց  խաղալիքներով, գրենական պիտույքներով, նվերներով
  3. Ձեռք բերել միջոցներ հայաստանյան աշխատակազմի համար, որը ջանք չի խնայում կազմակերպելու հիմնադրամի ղեկավարման աշխատանքները
  4. Հավաքել նոր (կամ խնամքով օգտագործված) հագուստ, նոր կոշիկներ, խաղալիքներ և ուղարկել դրանք Հայաստան
  5. Հավաքել էլեկտրական սայլակներ, անվասայլակներ, քայլակներ, բժշկական սարքավորումներ և բաժանել դրանք Հայաստանում կարիքավոր անդամալույծներին
  6. Դրամական միջոցներ հավաքել գյուղերում կարիքավոր ընտանիքներին սննդամթերքով ապահովելու համար

Press Releases View All

November 24, 2016

Կացարան ապաստանից հետո

October 28, 2016

Մարդասիրական օգնություն՝ կարիքավոր ընտանիքներին և սիրիահայերին

January 19, 2016

«Արմինիըն Լայթհաուս» Բարեգործական Հիմնադրամի Գործունէութենէն

Videos View All

Հարցազրույց Զոհրաբ և Սեթա Ղազարյանների հետ

Աստվածաշնչի սերտողության դասեր կենտրոնում

News & Events View All

November 28, 2017

Տեղեկատվական նամակ Հոկտեմբեր 2017

October 24, 2017

Տեղեկատվական նամակ Սեպտեմբեր 2017

September 22, 2017

Տեղեկատվական նամակ Օգոստոս 2017